Չինաստանը բացարձակ առաջատար է արևային էներգիայի արտադրության ոլորտում
Ակնկալվում է, որ աշխարհի ընդհանուր արևային հզորությունները՝ ներառյալ գործող, կառուցվող և պլանավորվող կայանները, կհասնեն մոտ 2.9 տերավատտի, որոնց 80 տոկոսը համակենտրոնացված կլինի ընդամենը 15 երկրում։ Չինաստանում գործող, շինարարության փուլում գտնվող և նախապատրաստվող կայանների համախառն հզորությունն արդեն գերազանցում է 1.1 միլիոն մեգավատտը՝ ավելի շատ, քան մյուս մրցակից երկրների միասին վերցրածը։
Չինաստանի առաջատար դիրքը պայմանավորված է ոչ միայն նոր կայանների արագ աճով․ երկիրը վերահսկում է արևային վահանակների արտադրության համար անհրաժեշտ նյութերի և բաղադրիչների ավելի քան 80 տոկոսը, ինչը նրան դարձնում է ամբողջ ոլորտի առանցքային դերակատար։ ԱՄՆ-ը և Հնդկաստանը, որոնք համապատասխանաբար երկրորդ և երրորդ հորիզոնականում են, զգալիորեն հետ են մնում․ նրանց գործող և պլանավորվող հզորությունները կազմում են 237.9 հազար և 170.7 հազար մեգավատտ։
Պետական խթանող ծրագրերի ակտիվության բացը շարունակում է մնալ մեծ։ Չնայած այն բանին, որ Հյուսիսային Ամերիկայի, Եվրոպայի և Ասիայի երկրները պահպանել են իրենց ավանդական դիրքերը արևային էներգետիկայում, զարգացող շուկաներն արագ առաջընթաց են գրանցում։ Մավրիտանիան և Կոլումբիան հայտնվել են առաջատար 15 երկրների շարքում՝ պլանավորելով ավելի քան 35 հազար մեգավատտ հզորությամբ արևային նախագծեր։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...