ՔՊ-ից ովքեր են առաջադրվել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Նոյեմբերի 30-ին կավարտվի ՔՊ ընտրացուցակում առաջադրվելու ժամկետը: Մեզ ասացին, որ արդեն մի քանի տասնյակ թեկնածուներ են առաջադրվել, որոնց մեջ շարքային կուսակցականներ էլ կան։ Օրինակ, իշխանական կայքի երբեմնի լրագրող Դավիթ Լեւոնյանը, որը Բագրատ սրբազանի հասցեին կեղծ մեղադրանքներ էր հնչեցրել։ ՔՊ խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանին երեկ հարցրինք` ինքն է՞լ է առաջադրվել։ Ասաց, որ չի շտապում` դեռ չի առաջադրվել: Ասում են՝ ցանկություն չունեք։ «Ո՞վ է նման բան ասում, ես դեռ մտածում եմ, դեռ շատ ժամանակ ունեմ»։
Ավելի ուշ մեզ ասացին, որ Գ. Մելքոնյանը նախ ՔՊ-ին անդամագրվելու դիմում է ներկայացրել, որ 1.5 միլիոն դրամի փոխարեն 500 հազար վճարի՝ իր թեկնածությունը գրանցելու համար: Ինչպես հայտնի է, ՔՊ ընտրացուցակի թեկնածուները պարտադիր պետք է մուծվեն․ ՔՊ անդամները՝ 500 հազար, ոչ անդամները` մեկուկես միլիոն դրամ: Բացի դա, Մելքոնյանը ենթադրում է, որ ՔՊ անդամ լինելը ցուցակում անցողիկ տեղում լինելու շանսերը մեծացնում է։ Բանն այն է, որ ՔՊ-ում կարծում են, թե կուսակցության անդամները պետք է խրախուսվեն, ի տարբերություն իրենց թիմին չմիացածների։ Մեզ ասացին, որ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանն էլ է ՔՊ-ական դարձել ու առաջադրվել, իսկ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանը չեն առաջադրվել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր