Լիդյա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․Սրբազան պայքարի գործով անցնող միակ կին բանտարկյալ Լիդիա Մանթաշյանի խափանման միջոցը չփոխելու հարցը շարունակում է քաղաքական-հասարակական շրջանակների քննարկման առանցքում մնալ: Գործով անցնող բազմաթիվ տղամարդկանց կալանքը տնային կալանքով կամ վարչական վերահսկողությամբ փոխվելուց հետո շատերին է հետաքրքրում, թե ինչու չեն փոխում Լիդիայի խափանման միջոցը` ինչ է արել այս աղջիկը, որի նկատմամբ ռեժիմը նման դաժանությամբ վրեժխնդիր է լինում։
Մենք օրեր առաջ գրել էինք ՔՊ կուլիսներում ընթացող վարկածներից մեկի մասին, թե Լիդիան էր Վահագն Ալեքսանյանի արդեն հանգուցյալ մոր հետ հայտնի միջադեպի ժամանակ բախվել: Դա տեղի է ունեցել գարնանը, երբ Սրբազան շարժման անդամները Նիկոլ Փաշինյանին անվստահության հարցումն էին անում։ Սակայն մի ստվար զանգված էլ կարծում է, որ Լիդիա Մանթաշյանի նկատմամբ Փաշինյանն անձնական վրեժ ունի, քանի որ նա էր Փաշինյանի խրտվիլակով տպավորիչ ակցիայի գլխավոր հերոսուհին եւ կատաղի պայքար էր մղում, որ խրտվիլակին ոստիկանները «բերման չենթարկեին»։ Այդ ակցիան Սրբազան պայքարի ներկայացուցիչներն իրականացրին անցած տարվա հոկտեմբերին՝ դատախազության շենքի մոտ։
Փաշինյանի խրտվիլակը կալանավորի հագուստով էր, ակցիայի մասնակիցները պահանջում էին Նիկոլ Փաշինյանի դեմ քրեական գործ հարուցել՝ Արցախում ցեղասպանությանը, էթնիկ զտմանը հանցակցության համար:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր