Թրաֆիքինգի զոհերը․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է ․Որոշ տեղեկություններով՝ այն ՔՊ-ականները, որոնք չեն դիմում նախընտրական ցուցակում առաջադրվելու համար, գլխացավանքի մեջ են ընկնելու՝ նրանց հարցով անձամբ Նիկոլ Փաշինյանն է զբաղվելու: Նեղ շրջանակում ասում են, որ նա չառաջադրվելն էլ է ըմբոստություն համարում եւ որոշել է այդ «հանդուգններին» պատժել, քանի որ համարում է, որ մերժում են իրեն, իր քաղաքականությունը, փորձում են «գնացքից թռնել»` խույս տալ պատասխանատվությունից, ինչն ինքը թույլ չի տալու: Իզուր չէ, որ ոմանք նրանց պատանդ եւ թրաֆիքինգի զոհեր են համարում:
Ըստ առաջնորդի, բոլորը պարտավոր են առաջադրվել ու ամեն ինչ անել, որ ՔՊ-ն վերարտադրվի։ Բացառություն կլինեն միայն նրանք, որոնց Փաշինյանը կասի, որ չառաջադրվեն, որովհետեւ «այլ տեղում է նրանց տեսնում»։ Երեկ լրատվամիջոցները գրեցին, որ ՔՊ-ական որոշ կանայք ցանկություն չունեն առաջադրվելու, խոսքը Լենա Նազարյանի, Քրիստինե Պողոսյանի եւ մի քանիսի մասին է: Ասում են նաեւ, որ հնարավոր է՝ Շիրակ Թորոսյանն ու Խաչատուր Սուքիասյանն էլ չառաջադրվեն։ Սակայն Լենան Աննա Հակոբյանի ընկերուհին է` հաստատ պատժվողների ցանկում չի լինի։ ՔՊ-ում հատկապես բուռն խոսակցությունների թեմա է դարձել, որ առաջադրվելու ցանկություն կարծես թե չունի Երեւանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը։
ՔՊ վարչության վերջին նիստին նա լրագրողների հարցին` առաջադրվե՞լ է, թե՞ ոչ, չէր պատասխանել: Միայն հաստատել էր մեր այն լուրը, որ նախընտրական շտաբում ինքը Երեւանի պատասխանատուն է նշանակվել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ 27 11․ 25 թ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»