Բոլորի դեմ ատելություն ու թշնամանք է գեներացնում, պառակտում մտցնում. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Այն, որ Փաշինյանը ձգտում է պառակտում սերմանել Հայ առաքելական եկեղեցու հոգևորականության շարքերում, նորություն չէ: Նա ակնհայտորեն է դա անում, ինչ-ինչ եղանակներով գտնում է տարբեր եկեղեցականներ, նրանց, այսպես ասած, դարձնում է «նիկոլական»: Ու խնդրեմ, ինտենսիվ քննարկումներն ու թիրախավորումները պատրաստ են:
Ջրեր պղտորելը, թշնամանք, ատելություն սերմանելը Փաշինյանի սիրելի հնարքներից է: Իսկ մեծ հաշվով, այդ ամենի նպատակը շատ հստակ է՝ թուլացնել Հայ առաքելական եկեղեցու հիմքերը, քանդել այն՝ որպես համահայկական կառույց ու կազմակերպություն:
Հիմա էլ Փաշինյանը ինտենսիվորեն կիրառում է թշնամանքի, ատելության, պառակտման, սադրանքների, մեղադրանքների, ստերի, վարկաբեկման ամբողջ գործիքակազմը: Մի կողմից, օրինակ՝ թշնամանք և ատելություն է սերմանում Ամենայն հայոց կաթողիկոսի և այն հոգևոր ու նաև աշխարհիկ գործիչների դեմ, որոնք բացեիբաց կանգնած են ՀԱԵ պաշտպանության դիրքերում: Աջուձախ ճնշում, կալանավորում է: Մյուս կողմից՝ Փաշինյանն, այսպես ասած, «իրենով անելով» մի քանի հոգևորականի, հանրության աչքին նաև նրանց է «փչացնում», այսպես ասենք՝ վարկաբեկում:
Համենայն դեպս, նորմալ հայ մարդիկ այլևս վատ աչքով են նայում Փաշինյանի հետ համագործակցող հոգևորականներին: Թիրախավորում են նրանց, ովքեր սեղմել են Փաշինյանի ձեռքն ու, նրան միանալով, գործնականում դարձել մեղսակիցը՝ մեր Ազգային եկեղեցու դեմ իրականացվող արշավում: Այ, հենց դա էլ Փաշինյանի նպատակն է: Ու դժվար թե մեր այդ սակավաթիվ հոգևորականները չեն հասկանում, որ Փաշինյանի կողմից եկեղեցիներում անցկացվող քաղաքական միջոցառումներին մասնակցելով՝ իրենք վարկաբեկվում են: Որ Փաշինյանն իրենց ընդամենը օգտագործում է՝ Եկեղեցին զավթելու և կործանելու համար: Հետո իրենք Փաշինյանին պետք չեն լինելու: Գուցե և հասկանում են, իսկ թե ինչու են համաձայնում դառնալ գործիք, ժամանակը ցույց կտա:
Այդուամենայնիվ, դեռ ուշ չէ, ու ինչպես տեղին ընդգծվել է նախօրեի եպիսկոպոսաց ժողովում, կարևոր է, որ հոգևորականները չտրվեն պառակտիչ գործողությունների և սադրանքների, պահպանեն միաբանության ոգին: Այդպես է հնարավոր պահպանել մեր Եկեղեցին...
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր