Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Եվրոպայում անտառային հրդեհները շուրջ 576 հազար հեկտար տարածք են այրելԵրեխային դաստիարակելիս ֆիզիկական բռնnւթյունն անթույլատրելի է․ ՆԳՆ«Էրեբունի» արգելոց-թանգարանում իրականացվել են տարածքի բարեկարգման աշխատանքներԴիտորդական առաքելությունն այսօր խիստ սահմանափակ ֆունկցիաներ ունի, և մենք միայն կողմ կլինենք, եթե Եվրամիությունը լինի մեր խաղաղության երաշխավորներից մեկը. Արեգա ՀովսեփյանԹրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը Սյունիքում

Քարոզչապղպջակներ, որ մի քանի րոպե էլ չեն դիմանում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Երբ Փաշինյանի իշխանությունը դեռ նոր էր սկսել ՀԷՑ-ը խլելու գործընթացը, նկատել էինք, որ այս ամենը օգտագործելու են ՀԷՑում «կեղտ փնտրելու», ամենօրյա ռեժիմով այն հանրությանը ներկայացնելու համար: Կարճ ասած՝ փաշինյանական իշխանությունը ձգտելու էր այս ամենը քարոզչաքաղաքական տևական արշավի վերածել: Արշավ իսկապես էլ իրականացվում է, սակայն գնալով ավելի ու ավելի շատ մարդկանց է ակնհայտ դառնում, որ Փաշինյանն ու նրա գլխավորած իշխանությունն ընդամենը հերթական փուչիկն են փչում: Չնայած, դա նույնիսկ փուչիկ չէ, այլ՝ քարոզչապղպջակ(ներ):

Ըստ էության. Նիկոլ Փաշինյանը նախօրեին ՀԷՑ-ի ժամանակավոր կառավարչի հետ քննարկում էր երկրի էներգամատակարարման առանցքային ընկերության գործերի վիճակը: Այսպես ասած՝ քննարկումը կամ ավելի քան 40 րոպե տևած հաշվետվությունը ավելի շատ վատ բեմադրված թատերական դրվագի էր նմանվում: Տեսախցիկի առաջ արմանքզարմանք էր ցուցադրվում, թե՝ «այս ինչե՜ր են կատարվել Սամվել Կարապետյանին պատկանող ՀԷՑ-ում»: Օրինակ՝ զեկուցվում էր, թե այսինչ կամ այնինչ անհրաժեշտ ապրանքները ՀԷՑ-ն ավելի թանկ է ձեռք բերել, մինչդեռ կարելի էր ավելի էժան գնել: Կամ, օրինակ՝ խոսվում էր այն մասին, թե նոր բաժանորդների միացման համար նախատեսված վճարի չափը խիստ ուռճացված է, առնվազն մի 10 անգամ թանկացել է, թե բաժանորդների սպառած էլեկտրաէներգիայի վերաբերյալ մի քանի տարվա տվյալներն անդառնալիորեն ու հանցավոր կերպով կորել և անհետացել են ( ի դեպ, ոչ միայն նա, այլև ՀԾԿՀ նախագահ Մեսրոպյանն է նման մի բան հայտարարել):

Մի խոսքով, ամենը այստեղ չվերաարծարծենք: Հիմնականն այն էր, որ ՀԷՑ-ը Սամվել Կարապետյանի և նրա նշանակած ղեկավարության կողմից չափազանց վատ է կառավարվել, իսկ այ հիմա, երբ Փաշինյանն է այդ գործն իր ձեռքը վերցրել, ամեն ինչ ուղղակի հրաշալի է, զանազան քրեական վարույթների դիմումներ են ներկայացրել, նույնիսկ քննարկում են, թե կարո՞ղ են ինչ-որ չափով սակագին վերանայել:

Ամենից հատկանշականն այն էր, սակայն, որ կարճ ժամանակ անց «Մեր ձևով» շարժման համակարգող Նարեկ Կարապետյանը ոչ պակաս հրապարակային, կետ առ կետ անդրադարձավ այս հայտարարություններին ու դիտարկումներին: Ոչ միայն անդրադարձավ, այլև կետ առ կետ հերքեց: Թեպետ, ինչո՞ւ միայն Նարեկ Կարապետյանը: Խնդրեմ, իշխանամետ «Փաստերի ստուգման հարթակը» (FIP) փորձել է պարզել սպառման տվյալների անհետացման պահը: Ի՞նչ է պարզվել: Իսկ պարզվել է այն, որ, այո, 2025 թվականի հունվարի 2-ին իսկապես էլ սերվերի հետ կապված կարճաժամկետ խնդիր է եղել, որը, սակայն, արագորեն լուծվել է, իսկ հոսանքի սպառման բոլոր հիմնական տվյալներն էլ վերականգնվել են: Դրան հապացույց՝ հիշյալ հարթակի թղթակիցը պահանջել ու ստացել է իր էներգասպառման տվյալները:

Այսինքն, ինչպես ամեն անգամ, այս դեպքում էլ տեսնում ենք, որ Փաշինյանի ու նրա զինակիցների աղմկոտ հայտարարությունները, պարզվում է, ճոխացրած են: Եթե ավելի կոպիտ չարտահայտվենք:

Կամ թեկուզ նոր բաժանորդների միացման դրվագը: Նստած քննարկում են ու ասում, թե փորձում են այնպես անել, որ ՀԷՑ-ին ֆինանսական վնաս չպատճառվի և սակագների վրա էլ այդ ծախսերը չազդեն, բայց կփորձեն մի... 30 տոկոսի չափով նվազեցնել: Բայց մի րոպե, իսկ ո՞ւր մնաց տասնապատիկ ուռճացման մասին հայտարարությունը: Եթե բազմապատիկ, կամ տասնապատիկ էր միացման վճարի չափը ուռճացված, ինչպե՞ս է, որ 30 տոկոսով կարող են այն նվազեցնել: Իսկ կարո՞ղ է պատահել, որ այդ ենթադրյալ 30 տոկոսն էլ զուտ հարկային բեռն է, ու դրա՞ հաշվին են «նվազեցում» անելու: Իսկ ո՞վ է հետո վճարելու այդ 30 տոկոսի տարբերությունը:

Այն, որ Փաշինյանը կփորձի քաղաքական նկատառումներով էլեկտրաէներգիայի սակագների վրա էլ խաղալ, արդեն նշմարվեց այն պահից, երբ ՀԾԿՀ-ն, անընկալելի պատճառներով, մերժեց «Տաշիր գրուպի» առաջարկը՝ նույն սակագները մոտ 3 դրամով նվազեցնելու մասին: ՔՊ ղեկավարը թերևս մտածել է, որ եթե նման տարբերակ կա, ապա ինչո՞ւ թողնել, որ դա արվի իր կողմից թշնամի հայտարարված Կարապետյանների կողմից, էն է՝ Փաշինյանը ՀԷՑ-ը կխլի ու ընտրություններից առաջ այդ նույնը կանի. խնդրեմ, սիրելի հպարտ ժողովուրդ, տեսնո՞ւմ ես՝ ինչ լավն եմ: Ի դեպ, այս մասին էլ էինք դեռ մեկ ամիս առաջ գրել, որ, մեր տեղեկություններով, իշխանություններն «առաջիկայում ՀԾԿՀ-ի միջոցով լիցենզիայից կզրկեն ՀԷՑ-ին, հետո՝ մոտավորապես մարտին Սամվել Կարապետյանի շահույթի հաշվին կիջեցնեն սակագինը (տարբեր հաշվարկներով՝ ընդհուպ մինչև 6 դրամով), և դա ընտրություններից առաջ կդարձնեն փիառային «դրոշակ», թե՝ եկանք, ՀԷՑ-ը փրկեցինք, սակագինն իջեցրինք և այլն: Բայց և, միևնույն ժամանակ հավելել էինք, որ «դրանից մոտ վեց ամիս անց, երբ ընտրություններն արդեն վաղուց անցյալում կլինեն, սակագինը նորից կբարձրացնեն»:

Հաջորդ, մեղմ ասած, խնդրահարույց հարցը. Փաշինյանը, որպես քրեական իրավունքի, առհասարակ՝ իրավագիտության անվիճելի գիտակ, հայտարարեց, թե ՀԷՑ-ում «փողերի լվացում» է արվել: Ըստ էության, ՀՀ վարչապետի պաշտոնն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանը այդ կերպ մի կողմից՝ հրահանգավորեց իր ենթակայության տակ գտնվող իրավապահներին, մյուս կողմից՝ կանխորոշեց նույն այդ իրավապահների գործողությունները: Սա արդեն արձանագրեցին ու դրան արձագանքեցին նաև պրոֆեսիոնալ իրավաբանները: Օրինակ՝ Գոհար Մելոյանը նկատում է, որ վարչապետի կողմից որևէ անձի որևէ գործողություն հրապարակային պաշտոնական տեսաձայնագրության մեջ «փողերի լվացում» որակելը ա) իրավապահ մարմիններին ուղղված ուղղակի հրահանգավորում է, բ) անմեղության կանխավարկածի չեղարկման հերթական դրսևորում: Ընդ որում, նշված ապօրինի հրահանգը տրվում է Փաշինյանից ծառայողական կախվածության մեջ գտնվող անձի միակողմանի զեկուցման վրա և առանց մյուս շահագրգիռ կողմի առարկությունները լսելու:

Մյուսը՝ ՀԷՑ-ի հետագա ճակատագրի մասին. ՀԷՑ-ը պետականացնելո՞ւ են, թե՞ նոր ներդրող են փնտրելու: Ու չնայած Փաշինյանը, բոլշևիկյան մոտեցմամբ, առաջին տարբերակն է գերադասում, բայց երևի երկրորդն ընտրեն: Դժվար է ասել, թե ՀԷՑ-ի դեպքում և ՀԷՑ-ի հետ ինչ կլինի: Ամենից հավանականն այն է, որ փաշինյանական կառավարման պայմաններում այդ ընկերությունը քայքայվի, հասնի այնպիսի վիճակի, որ եղած սակագները կրկնակի, եռակի բարձրացնելու խոսակցություններ բացվեն: Դե, Փաշինյանն ինչի դիպել է, քանդել ու քայքայել է:

Բայց ինչ էլ որ լինի, իշխանությունն արդեն իսկ ահռելի վնաս է պատճառում մեր երկրին, ավելին՝ հետևողականորեն շարունակում է այդ վնասը պատճառել:

Նախ՝ ով էլ որ լինի ենթադրյալ նոր ներդրողը, նա պետք է իմանա, որ մի օր էլ իրեն կսեփականազրկեն ու կբանտարկեն, ըստ որում՝ լրիվ հանիրավի: Սակայն կրկնենք՝ անմիջականորեն ՀԷՑ-ի հարցը դեռ մի կողմ: Հիմնականն այն է, որ այս աղմկահարույց պատմությունն ու սեփականության խլման, իրավական կամայականության, իսկ ավելի ճիշտ՝ «բեսպրեդելի» ցցուն իրողությունները տեսնելով՝ հազիվ թե որևէ խելքը գլխին ներդրող ցանկանա Հայաստանի այսօրվա իշխանության հետ կամ Հայաստանում գործ ունենալ: Իսկ դա շատ ավելի մեծ վնաս է, քան զուտ 1 ընկերություն (թեկուզ ռազմավարական նշանակություն ունեցող) խլելը կամ քայքայելը:

Ամեն պարագայում, թեպետ Փաշինյանի իշխանությունը շարունակում է քարոզչապղպջակներ բաց թողնել, բայց դրանք արդեն մի քանի րոպե էլ չեն դիմանում:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում