Ֆասթ Բանկը Mastercard World-ի նոր քարտապաններին տրամադրում է մինչև 25% քեշբեք
Ֆասթ Բանկը նոյեմբերի 24-ից դեկտեմբերի 31-ն ընկած ժամանակահատվածում Mastercard World ԱկնՔարտ ձեռք բերած քարտապաններին տրամադրում է մինչև 25%-ի չափով գումարի հետվերադարձ (cashback)։ Բանկի ընձեռած առաջարկից օգտվելու համար անհրաժեշտ է նշված ժամանակահատվածում Ֆասթ Բանկից ձեռք բերել պրեմիում դասի Mastercard World ԱկնՔարտ և դրանով արտասահմանյան վաճառակետերում գնումներ կատարել։ Ընդ որում, գումարի հետվերադարձը գործում է ինչպես արտասահմանում կատարած անկանխիկ գնումների, այնպես էլ արտասահմանյան առևտրի ցանկացած առցանց հարթակից իրականացվող գնումների դեպքում:
Mastercard World ԱկնՔարտի օգտատերերի հետվերադարձի գումարը գոյանում է իրականացված անկանխիկ գործարքների դիմաց՝ հանրագումարային 25%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 25 հազար ՀՀ դրամը, ներառյալ ՀՀ օրենսդրությամբ նախատեսված հարկերը։ ԱկնՔարտի օգտատերերի գումարի հետվերադարձը կիրականացվի առաջարկի ավարտից հետո մեկ ամսվա ընթացքում ՀՀ դրամով կամ հաճախորդի ԱկնՔարտի համապատասխան արժույթով։
Mastercard World-ը պրեմիում դասի բանկային քարտ է, որը լայն հնարավորություններ է ընձեռում ոչ միայն Հայաստանում, այլև՝ արտերկրում։ ԱկնՔարտի բոլոր առավելություններին ծանոթանալու համար անհրաժեշտ է անցնել հետևյալ հղումով։
Ֆասթ Բանկի պրեմիում դասի Mastercard World-ի ԱկնՔարտերը հնարավոր է ձեռք բերել ինչպես 24/7 աշխատող Բանկի մասնաճյուղերից, այնպես էլ Ֆասթ Բանկի հավելվածի միջոցով:
Եվս մեկ անգամ ընդգծենք, որ գումարի հետվերադարձը չի գործում ՀՀ-ում գրանցված վաճառակետերում վճարումների կամ այդ վաճառակետերի առցանց հարթակներում գնումների դեպքում։ Հաճախորդները գումարի հետվերադարձ չեն ստանա նաև այն դեպքում, եթե քեշբեքի վճարման պահին ԱկնՔարտը չգործի՝ անկախ արշավին մասնակցելու հանգամանքից։
Ֆասթ Բանկը թվային բանկ դառնալուն միտված ընկերություն է, որը ներկայացված է Երևանում և Հայաստանի բոլոր մարզերում։
Ֆասթ Բանկը վերահսկվում է ՀՀ Կենտրոնական բանկի կողմից։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...