ԱՄՆ-ում արևային էներգետիկան գրեթե փոխհատուցել է էլեկտրաէներգիայի սպառման աճը
Արհեստական բանականության տեխնոլոգիաների բումի պատճառով ԱՄՆ-ում սկսեցին լայնածավալ կառուցել նոր տվյալների մշակման կենտրոններ, ինչի արդյունքում առաջացան կասկածներ՝ արդյոք երկրի էներգահամակարգը կկարողանա հաղթահարել ավելացած բեռը։ Տարվա սկզբին էլեկտրաէներգիայի պահանջարկի աճը կազմում էր 5 %, նկատելի աճ էր արձանագրվել նաև ածխի սպառման մեջ, սակայն զգալիորեն էր բարձրացել նաև արևային էներգետիկայի արտադրությունը։ Պահանջարկը հաջողվեց զսպել․ 2025 թվականի առաջին ինը ամիսների արդյունքներով աճը կազմել է ընդամենը 2.3 %։
Սա նշանակում է, որ դրա զգալի մասը հաջողվել է ապահովել արևային էներգետիկայի ֆենոմենալ աճի հաշվին։ Առաջին եռամսյակի տվյալները բավականին մտահոգիչ էին՝ պահանջարկի 4.8 % աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ։ Արևային էներգետիկան աճել էր 44 %-ով, սակայն կարողացել էր ծածկել պահանջարկի աճի միայն մեկ երրորդը։ Բնական գազի սպառման նվազման պայմաններում ածխի օգտագործումն աճել էր 23 %-ով։ Հետագա վեց ամիսներին նկատվել է զգալի փոփոխություն։
Պահանջարկի աճը նվազել է մինչև 2.3 %, և առաջիկա եղանակային պայմաններից կախված՝ այս ցուցանիշը տարվա վերջում կարող է նույնիսկ ավելի ցածր լինել։ Արևային էներգետիկայի աճը դանդաղել է՝ տարեկան հաշվարկով հասնելով 36 %-ի, սակայն երկիրն արդեն գրեթե հասել է այն կետին, երբ արևային էներգիան ցուցաբերում է այնքան դրական դինամիկա, որ կարող է ինքնուրույն հաղթահարել պահանջարկի աճը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...