Սերգեյ Բագրատյանը ՔՊ-ին անդամակցելու դիմում է ներկայացրել
«Հրապարակ» թերթը գրում է. «Գրել էինք, որ ՔՊ ֆրակցիայի անկուսակցականները դիմել են ՔՊ մտնելու համար։ Գագիկ Մելքոնյանը հաստատել էր տեղեկությունը։
Երեկ էլ նախկին ԲՀԿ-ական Սերգեյ Բագրատյանը չհերքեց, որ դիմել է ՔՊ-ին, սակայն դիմումը դեռեւս չեն քննել։ 18-ին, երբ ԲՀԿ-ն Նիկոլ Փաշինյանի հետ կոալիցիա կազմեց, Բագրատյանը դեռ Ծառուկյանի թիմում էր, երբ ԲՀԿ-ն բաժանվեց ՔՊ-ից, Բագրատյանը հայտարարեց, որ լքում է ԲՀԿ-ն, իսկ 2021 թ. ընտրություններին ՔՊ ցուցակով պատգամավոր դարձավ` անկուսակցականի կարգավիճակում։
«Մինչ այս պահը չեմ անդամագրվել ՔՊ-ին, քանի որ ընտրվել եմ որպես անկուսակցական, ընտրողն ինձ այդ կարգավիճակում է ընտրել, իսկ հիմա խորհրդարանի ժամկետը լրանում է, որոշել եմ կուսակցական դառնալ»,- ասաց նա։
Բայց Դուք այսպես, թե այնպես ՔՊ-ի հետ էիք, շատերը չեն էլ իմացել` կուսակցական եք, թե ոչ, ինչո՞ւ հիմա որոշեցիք դառնալ։ Բագրատյանը բացատրեց․ «Ես գաղափարական, արժեհամակարգային իմաստով՝ մրցակցություն, հավասարություն, արդարություն եւ այլն, այս արժեքները, կարծում եմ, շատերի մոտ կա, եւ դու գտնում ես այն քաղաքական ուժը, որի հետ այդ արժեքներով կարող ես ճանապարհ գնալ»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր