Ողջ քաղաքական էլիտան 2026 թվականի նախընտրական ցուցակում ընդգրկվելու հայտ է ներկայացրել. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթի իշխանական աղբյուրները փոխանցում են, որ հայրենի իշխանությունների ողջ էլիտան եւս առաջադրվել է ՔՊ 2026 թվականի նախընտրական ցուցակում:
Կառավարության ու տարբեր գերատեսչությունների ղեկավարները, ինչպես նաև , կարկառուն ՔՊ-ականներն ու մի շարք այլ պաշտոնյաներ արդեն հայտեր են ներկայացրել 2026 թվականի խորհրդարանական ընտրություններին մասնակցելու համար։
Այնուամենայնիվ, մեր աղբյուրների տեղեկություններով, դեռ երկար ճանապարհ կա անցնելու` մինչ որևէ թեկնածու կհայտնվի ՔՊ-ի վերջնական նախընտրական ցուցակում։
Նախնական ցուցակը կուսումնասիրի ՔՊ վարչությունը, ապա՝ Գյումրիի քաղաքապետի ընտրությունների օրինակով կուսակցությունում կանցկացվի փրայմերիզ, ինչից հետո միայն կհստակեցվի, թե ովքեր են արժանի տեղ գտնելու կուսակցության նախընտրական ցուցակում։
Առաջիկա ամիսները վճռորոշ են լինելու իշխանության ներկայացուցիչների համար, քանի որ արդեն մարտից կսկսվի փրայմերիզի փուլը»։
Մանրամասները՝ «Ժողովուրդ» օրաթերթի այսօրվա համարում:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Մենք վերջ կդնենք Փաշինյանի զիջողական քաղաքականությանը. տեսանյութ
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
ՀՀ իշխանությունը ԵՄ-ի հետ հարաբերություններում առաջնորդվում է երկակի ստանդարտներով․ Աննա Կոստանյան
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...