Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
Դարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և օգտվի՛ր ներդրումային շահավետ առաջարկից Լինելու ենք Հայաստանի բոլոր մարզերում, դառնալու ենք մեր ժողովրդի ձայնը ԱԺ-ում. Նարեկ ԿարապետյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. ԶՊՄԿԺողովրդավարությունը չափվում է հենց նրանով, թե որքան անվտանգ է Հայաստանում այլակարծությունը` բոլոր սեռերի դեպքում, իսկ կանանց պարագայում` հատկապես և առանձնապես. Ա. Կոստանյան«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա Ղահրամանյան
Մամուլի տեսություն

Սոցիալական «ռեքվիեմի» կառավարություն. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Այն, որ երկրի բնակչության մեծ մասի ֆինանսները ռոմանսներ են երգում, կարծում ենք, մեր ընթերցողները մեզանից ոչ պակաս տեղյակ են: Չէ, սխալ ասացինք, ոչ թե տեղյակ են, այլ բոլորս էլ առարկայորեն զգում ենք դա: Փոխարենը փթթում են իշխանավորներն ու նրանց մերձավորները, այսինքն՝ նրանք էլ ռապսոդիաների տրամադրության մեջ են, որովհետև եկամուտներն ու շահույթներն անշեղորեն և անդադար աճում են: Հասկանալի է՝ «հպարտ» ու «հերոս» հարկատուների հաշվին: Ժողովրդի հաշվին:

Հասկանալի է՝ գնալով ավելի ու ավելի ընդգծված է դառնում սոցիալական բևեռացվածությունը: Հանգամանք, որ պարբերաբար ընդգծվում է անգամ Համաշխարհային բանկի՝ Հայաստանի վերաբերյալ հաշվետվություններում, որոնք այնքան էլ ընդունված չէ հանրորեն քննարկել:

Բայց հարցը զուտ «դասակարգային» հակադրությունը չէ: Երկրները, սովորաբար, հենց դրա համար էլ ունենում են կառավարություններ, որ փորձեն լուծել նման խնդիրները, վարեն այնպիսի քաղաքականություն, որ բևեռացվածությունը մեղմվի, աղքատությունը նվազի, եկամուտների արդար վերաբաշխում իրականացվի և այլն: Իսկ ինչո՞վ է զբաղված Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի կառավարությունը: Զբաղված է Հայ առաքելական եկեղեցու դեմ պատերազմով, հոգևորականներին հալածելով կամ «իրենով անելով», խոշոր գործարարի ու բարերարի բանտարկելով, ՀԷՑ-ը խլելով: Մի խոսքով, ինչով ասես՝ զբաղված է, բացի նրանից, ինչով պետք է զբաղվեր: Հա, էլ ի՞նչ է անում Փաշինյանի կառավարությունը. բավական է՝ մեկը Փաշինյանին և նրա կառավարությանը հիշեցնի իրենց բուն ու անմիջական պարտականությունների մասին, հիշեցնի իրենց ահռելի աշխատավարձերի ու աստղաբաշխական պարգևավճարների մասին, նաև այն մասին, որ իրենցից բացի այլ մարդիկ էլ են ապրում Հայաստանում, անմիջապես «խաչակրաց արշավանք» է սկսվում: Այ, «ՀայաՔվե» նախաձեռնությունը, մասնավորապես այդ նախաձեռնության ներկայացուցիչ Հրայր Կամենդատյանը տևական ժամանակ է, ինչ հանդես է գալիս հայտարարություններով ու պահանջով՝ կենսաթոշակները առնվազն 50 տոկոսով բարձրացնելու մասին: Մարդիկ հանգամանորեն հիմնավորում են պահանջը, նշում հնարավոր աղբյուրներն ու տարբերակները, որոնցով կարելի է այդ քայլն անել:

Ու՝ ի՞նչ: Նորմալ, բանիմաց կառավարությունը կհրավիրեր, օրինակ՝ իր կողմից էլ մի աշխատասենյակ ու փորձագետներ կտրամադրեր, կասեր՝ եկեք, նստեք, քննարկեք, աշխատեք, համոզիչ մի հայտարարի եկեք, տեսնենք, թե ինչ կարելի է անել:

Հա, բայց դա՝ նորմալ կառավարությունը կամ իշխանությունը: Փաշինյանի իշխանության ու կառավարության դեպքում դա բացառվում է: Կառավարության և իշխանության ներկայացուցիչները մի այլ կարգի բորբոքվածությամբ դիմահար «սվինամարտի» են նետվում «ՀայաՔվեի» ու նշյալ առաջարկության վրա:

Ավելին, Նիկոլ Փաշինյանն ասում է, որ եթե մարդու թոշակը ամիսը 10 հազար դրամով բարձրացնենք, ինքը իր առողջապահական խնդիրները չի կարողանալու շատ թե քիչ պատշաճ ձևով լուծել: Սա առաջին դեպքը չէ: Նախկինում էլ նա հայտարարել էր, թե կենսաթոշակները բարձրացնելու դեպքում ամբողջ պետական ապարատը աշխատավարձ չի ստանա: Նիկոլ Փաշինյանի սոցապ նախարարն էլ ասում է՝ կենսաթոշակների մոտ 50 տոկոս բարձրացումը պետբյուջեի վրա կարող է արժենալ մոտավորապես 100 միլիարդ դրամ, որն այս պահին չկա բյուջեում: Է, որտեղի՞ց լինի: Բա իրենք ինչպե՞ս ահռելի աշխատավարձեր ու պարգևավճարներ ստանան, բա ինչպե՞ս աջուձախ անիմաստ ծախսեր անեն... Բայց պարզվում է՝ պետական ծառայողների աշխատավարձերի բարձրացման համար փող կա, ու Փաշինյանը դա կանի ընտրություններից առաջ, չնայած որոշ ժամանակ առաջ ասում էր, թե «որոշումը կա, բայց վախենում ենք բարձրաձայնել»: Ինչ էլ վախեցող են, է...

Այսինքն, հենց բանը հասնում է ժողովրդի սոցիալական կարիքներին, առհասարակ՝ սոցիալական հարցեր լուծելուն, հա, ու նաև՝ պաշտպանական ծախսերին, Փաշինյանն ու ՔՊ-ն, պատկերավոր ասած, վերածվում են հեռուստաէկրանային հայտնի հակահերոս Լացկանյանների: Մի խոսքով՝ սոցիալական «ռեքվիեմի» իշխանություն-կառավարություն:

Մյուս կողմից՝ երբ օրենքի պահանջով մի 1000 կամ 2000 դրամ ավելացնում են կենսաթոշակի գումարը, այնպիսի աղմուկ են դնում, որ էլ ասելու չէ: Առհասարակ, ամենամյա ավելացումների հարցը դեռ «նախկինների» ժամանակ ամրագրված նորմ է՝ թոշակի չափը ինդեքսավորելու, այսինքն՝ գների աճի ազդեցությունը մեղմելու նպատակով: Առավել ևս, որ Հայաստանում կենսաթոշակի չափը, որպես կանոն, թոշակառուների ճնշող մեծամասնության պարագայում սպառողական նվազագույն զամբյուղի շեմին չի հասնում: Հիմա էլ է մոտ 10000 դրամով ցածր:

Փաշինյանի իշխանությունը, փոխարենը, «հետվճարային» բառն է սովորել ու դրանով փիարվում է: Խոսքն այն մասին է, որ բանկային քարտով գնումների դեպքում թոշակառուները մինչև 20 տոկոս հետվճար կարող են ստանալ, ասենք, ամիսը՝ 10000 դրամ: Դա՝ եթե կենսաթոշակի չափը 50000 լինի: Իսկ եթե 32 հազա՞ր է...

Բայց նույնիսկ այն չի հարցը, որ ոչ բոլոր թոշակառուները կարող են իրենց բանկաքարտային գնումներ թույլ տալ, ոչ բոլորն է, որ կայտառ-զվարթ ու շարժունակ են: Խնդիրը նույնիսկ այն չէ, որ թոշակների զգալի մասը «գնում է» կոմունալների, բազմակի թանկացած գույքահարկի և նման այլ ծախսերի վրա, որոնցից հետվճար չի գանձվում, ու տակը բան չի մնում: Չնայած, սրանք կարևոր հարցեր են: Բայց ամենակարևոր հարցերից մեկը վերաբերում է նրան, որ Հայաստանում գները շարունակաբար աճում են ու աճում: Առաջին անհրաժեշտության մթերքը թանկանում է: Հատ-հատ չթվարկենք, դրանց մասին բոլորն էլ գիտեն իրենց ամենօրյա գնումներից ու դրամապանակների ու բանկային քարտերի արագ դատարկվելուց: Բոլորը, բացի իշխանություններից:

Ի դեպ, իրենց գովազդած «հետվճարայինի» կամ մի 2 հազար դրամ թոշակ ավելացնելու վերաբերյալ էլ արժե մի նուրբ դիտարկում անել: Այդ բոլոր «հետվճարները», հավելումները Փաշինյանի կառավարությունը նորից հետ է քամում: Ինչպե՞ս: Այ, հենց այդպես. ապրանքների թանկացմամբ, թանկացած ուղեվարձով, երկրաչափական պրոգրեսիայով աճած գույքահարկով: Եթե 1000 տալիս են, ուրեմն արդեն ոչ միայն 5000 «քերթելու» տեղ են արել, այլև հորինել են «փուչիկ», թե ինչպես դա հանրությանը որպես մեծ լավություն ներկայացնեն:

Ականջներն առժամանակ միգուցե տաքանում են իրենց վրա կախված 8,2 տոկոսով թանկացած լապշայից, բայց մարդկանց «ոչ աչքներն է բան տեսնում, ոչ փորներն է բան մտնում»:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում