Պահանջում են Արցախի թեմի առաջնորդությունից զրկել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է ․ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանի պահվածքը վրդովմունք է առաջացրել արցախցիների շրջանում։ Հիշեցնենք․ նա 10 եպիսկոպոսներից է, որոնք «ընդունեցին Նիկոլ Փաշինյանի կրոնը» եւ Վեհափառի դեմ դուրս եկան։ Արցախցի գործիչներն ուղիներ են որոնում՝ Վրթանես եպիսկոպոսին թեմական առաջնորդությունից զրկելու համար։ Որոշ արցախցիներ առաջարկում էին Արցախի թեմի առաջնորդարանի մոտ բողոքի ցույց անել, սակայն քաղաքական գործիչներն ու Արցախի թեմական խորհուրդը չեն ողջունել։ Կարծում են, որ դրանով կշարունակեն Փաշինյանի սկսած գործը՝ միջամտելով եկեղեցու ներքին գործերին։
Թեմական խորհուրդը՝ 5 ատենապետից կազմված, այդ թվում՝ ԱԳ նախկին նախարար Կարեն Միրզոյանը, մշակույթի նախարար Լեռնիկ Հովհաննիսյանը, դիմելու են Վեհափառին, որ հրաժարվում են Վրթանես եպիսկոպոսի հոգեւոր առաջնորդությունից եւ խնդրում են քայլեր ձեռնարկել։ Քաղաքական դասն էլ է ուզում Վեհափառի հետ հանդիպել նույն պահանջով։ Նրանք 3 օր առաջ հանդիպել էին թեմի առաջնորդին, հորդորել ներողություն խնդրել արցախցիներից, ինչը նա չի արել։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ ՝ 02 12․ 25 թ




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Օկուպացված Քարվաճառում ականի վրա քաղաքացի է պայթել
Պետական համակարգը օգտագործվում է որպես պատժիչ մահակ քաղաքականապես ակտիվ գործիչների համար. Նարե Սիմոն...
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...