Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Մեր պատգամավորները սպասում են ձեր հարցերին․ «Ուժեղ Հայաստան» կուսակցություն Եթե Հայաստանի իշխանությունը հրաժարվում է Արցախից, ի՞նչ պետք է աներ Ռուսաստանի իշխանությունը. Աննա Կոստանյան Իսկական ղեկավարության չափանիշը չի փոխվում․ Մհեր Ավետիսյան Կիսվեք մեզ հետ՝ ո՞րն էր Ձեզ համար ամենահուզիչ պահը վերջին մեկ տարվա ընթացքում Արմֆլիքսի ամբողջական բովանդակությունը կրկին հասանելի է Uplay-ում Բարձր մակարդակի միջազգային ֆորումում, որը ուսումնասիրում է Եվրոպայի առավել բացահայտված տարածաշրջանների ռազմավարական, անվտանգության եւ դիմակայունության մարտահրավերները․ Էդմոն Մարուքյան Պարտքային կախվածության ճանապարհն ու անորակ պարտքի ծանր բեռը. «Փաստ» «Իրականում ոչ թե «պետականացում» է կատարում, այլ ընդամենը սեփականության վերաբաշխում». «Փաստ» Եկեղեցին քեֆատեղի էլ կդարձնեն, խորանն էլ միտինգատեղիի հետ կխառնեն. «Փաստ» Ի՞նչն է խանգարում հրապարակել նահատակների ու անհետ կորածների ցանկը՝ անուն առ անուն. «Փաստ» Պետական բյուջեից սնվող, բայց քաղաքականապես «անհետացած» ուժերի ֆենոմենը. «Փաստ» Ռուսաստանը կարող է անցնել առավելագույն չոր, կոշտ քաղաքականության. «Փաստ»
Սեպտեմբերի 9-ին, 10-ին և 11-ին գազ չի լինելու․ հասցեներՕդի ջերմաստիճանը կբարձրանա 7-10 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինGoal. ՉԼ-ի ֆավորիտների ցանկըԻնչպե՞ս հաղթել ՔՊ-ին․ 4 ուղղություն, որտեղ իշխանությունն ամենախոցելին է. Հրայր ԿամենդատյանՉափազանց կարևոր է իշխանության նկատմամբ խորհրդարանական իրական վերահսկողության մեխանիզմը. ՂահրամանյանՆյու Յորքի օդը թունավոր էր 2001 թվականի սեպտեմբերի 11-ի шհшբեկչություններից հետո. NYTՆԳՆ շրջիկ սպասարկման գրասենյակները ծառայություններ կմատուցեն Կոտայքի և Գեղարքունիքի մարզերումՀարցեր, որոնց պատասխանները, երբեք չեք լսի խորհրդարանի դահլիճում. անկեղծ և առանց պաշտոնական ձևակերպումների` 90 վայրկյան Անուշ Միրոզյանի հետԼավրով. ԱՄՆ-ն ընդունում է, որ Ռուսաստանի հետ չի կարելի վարվել այնպես, ինչպես մյուս երկրների հետՍուրբ Կույս Մարիամի ծնունդը՝ քրիստոնեական եկեղեցիների տոնացույցումՎրաստանում երկու երկրաշարժ է տեղի ունեցելԱվտովթար՝ Գեղարքունիքի մարզում․ 5 վիրավորներից 4-ը անչափահասներ ենՀՀԿ ԵԿ-ում միշտ հետաքրքիր է, միշտ օգտակար, իսկ ամենակարևորը՝ միշտ գաղափարներով ու նոր նախաձեռնություններով լի․ Հենրիխ ԴանիելյանՎԶԵԲ-ի՝ ՀՀ դրամով պարտատոմսերը ցուցակվել են Հայաստանի ֆոնդային բորսայում. տեղաբաշխողը Կոնվերս Բանկն էԴարձի՛ր Յունիբանկի բաժնետեր և ձեռք բեր 13.25% եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Փյունիկը հայտնել է գլխավոր մարզչի պաշտոնակատարի անունըԱդրբեջանի ԱԳ փոխնախարարը և ՀՀ-ում ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը քննարկել են TRIPP-ը«Հայ վիրտուոզներ»-ի աննախադեպ ճամփորդական ամառըBloomberg. Եվրոպան մինչև ձմեռ Ուկրաինայի համար նոր Patriot հրթիռներ կգնիՄոսկվայում բանկի հաճախորդը սկսել է հանել հագուստներն ու գոռալ

Ինքնաժխտում՝ հանուն... ոչնչի. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է քրիստոնեաբար ցավ ապրել այն 10 դեռևս եպիսկոպոսական աստիճան ունեցող անձանց կորստի համար, որ ինքնակամ որոշեցին սպասարկել Նիկոլ Փաշինյանի ու ՔՊ-ի մանր, ոչ հոգևոր շահերն ու միացան Հայ առաքելական եկեղեցին կործանելու արշավին: Նրանք արագորեն վերածվեցին ՔՊ-ի ու Փաշինյանի քարոզչական գործիքի ու անմիջապես սկսեցին ինտենսիվ շահագործվել:

Հակաեկեղեցական արշավի շրջանակներում Նիկոլ Փաշինյանին թիրախներ են պետք, հասկանալի է՝ ոչ վերոնշյալների շարքից, այլ նրանց, որոնք հավատարիմ են իրենց կոչմանը, ուխտին, Եկեղեցուն ու Վեհափառին: Դրանցից մեկը Մայր Աթոռի դիվանապետ Արշակ սրբազանն է: Մանրամասների մեջ չխորանանք, երեկ Սրբազանն ինքը ասուլիս տվեց ու բոլոր հարցերին պատասխանեց:

Այստեղ մի շարք այլ հետաքրքիր հանգամանքներ կան: Օրինակ՝ դիվանապետին վերագրվող անհասկանալի տեսանյութը փորձաքննության է տրվում, և բացի այն, որ անհավատալի կայծակնային արագությամբ, գրեթե 1 օրում իրականացվում է «փորձաքննություն», ինչը գրեթե անհնար է, այդ ենթադրյալ «փորձաքննության» արդյունքներին ոչ թե տուժողը կամ նրա փաստաբանն են ծանոթանում, այլ ինչ-որ երրորդ, չորրորդ անձեր, հետո նաև «10 եպիսկոպոսները»: Տվյալ դեպքում զուտ աշխարհիկ ու իրավական առումներով գլխավոր մտահոգիչ իրողությունն ու փաստն այն է, որ իրավապահ համակարգը գործնականում սպասարկում է քաղաքական շահեր, դա անում է ոչ միայն անթաքույց, այլև առավելագույն ցինիկ կերպով, անվարան ոտնահարում է մարդու հիմնարար իրավունքներ: Թեպետ, սա էլ նորություն չէ:

Բայց «10 եպիսկոպոսների» գործիքը Փաշինյանը համարեց թերօգտագործված ու որոշեց շարունակել դրա շահագործումը: Ու, զարմանալի «պատահականությամբ», իշխանական հարթակներով տարածվեց «10 եպիսկոպոսների» (Ագաթա Քրիստիի հայտնի գործերից մեկի վերնագիրն է հիշեցնում) երկարաշունչ ու սրտաճմլիկ հայտարարությունը: Չնայած դրա տակ դրված էին եպիսկոպոսների, արքեպիսկոպոսների անուններ, այնպիսի տպավորություն էր, որ «հայտարարությունը» հեղինակել կամ առնվազն խմբագրել է անձամբ Նիկոլ Փաշինյանը: Ըստ որում, այն թվերի Նիկոլ Փաշինյանը, որ 2008-ի ռուս-վրացական բախումից հետո Սահակաշվիլուն խորհուրդ էր տալիս պարտվելու պատճառով անմիջապես հրաժարական տալ:

Դա վատ հորինված պասկվիլ է հիշեցնում: Կամ էլ՝ «քպական» դարձած եպիսկոպոսները որոշել են հրապարակայնորեն ինքնաոչնչանալ: Որն էլ լինի՝ չափազանց ցավալի է նրանց համար: Խնդրեմ, հիացեք: «Քպական» եպիսկոպոսները հայտարարում են, թե 1999 թ. կաթողիկոսական ընտրությունները եղել են անարդար և ահաբեկումներով:

Բացի այն, որ դա գեբելսյան սուտ է, այն հաշվարկված է բացառապես անգետ, աներևակայելի դյուրահավատ, դատողականությունից ու հիշողությունից զուրկ անձերի համար: Նախ՝ Կաթողիկոսի ընտրությունը էապես տարբերվում է քաղաքական ընտրություններից ու դրանց վերաբերյալ Փաշինյանի պատկերացումներից: Հրավիրվել է Ազգային-եկեղեցական ժողով, որը տեղի է ունեցել 1999 թ. հոկտեմբերի 27-ին Մայր տաճարում: Այնտեղ փակ դռների հետևում ժողովի 450 պատգամավորներից 276-ը քվեարկել է Գարեգին արքեպիսկոպոս Ներսիսյանի, իսկ 163ը՝ մյուս թեկնածու Ներսես արքեպիսկոպոս Պոզապալ յանի օգին (11 քվե համարվել է անվավեր): Եվ Կաթողիկոս է ընտրվել առավել ձայն ստացած թեկնածուն՝ ներկայիս Վեհափառ Գարեգին Երկրորդը: Նույնիսկ քվեների թիվն է վկայում, որ, ինչպես ասում են, մրցակցային ընտրություն է եղել: Հա, բոլորն էլ գիտեին, որ վարչապետ Վազգեն Սարգսյանը կցանկանար կաթողիկոս տեսնել Գարեգին Երկրորդին: Բայց դա համարել ահաբեկո՞ւմ...

Լավ, բա դուք Աստծուց մանանեխի հատիկի չափ էլ չեք վախենո՞ւմ:

Ի՞նչ ահաբեկումների կամ անարդարության մասին են հիմա խոսում Փաշինյանի շուրջ խմբված հոգևորականները: Կամ ինչո՞ւ են հիմա խոսում, ավելի քան քառորդ դար սպասելուց հետո: Մտածում են, թե հիշողներ կամ վկաներ չկա՞ն: Իսկ գուցե իրականում հիմա՞ են ահաբեկված...

Ու ովքե՞ր են խոսում, ախր: «Քպական» այդ 10 եպիսկոպոսից 6-ը եպիսկոպոս է ձեռնադրվել Գարեգին Երկրորդ կաթողիկոսի ձեռամբ: Ավելին, նրանցից 5-ը արքեպիսկոպոսության պատվին է արժանացել նույնպես Գարեգին Երկրորդի կողմից և օրոք: «10 եպիսկոպոսից» 8-ը թեմերի ղեկավարներ են և այդ հոգևոր պաշտոններին են կոչվել նույնպես Գարեգին Երկրորդ կաթողիկոսի հայրապետության օրոք:

Հարց է ծագում. այդ ինչպե՞ս է լինում, որ 26 տարի շարունակ ծպտուն չեք հանում, եպիսկոպոսական աստիճան ու կոչումներ եք ստանում, թեմակալական ծառայություն եք ստանձնում նույն Կաթողիկոսից, իսկ հիմա ելել ու աղմկում եք Կաթողիկոսի դե՞մ:

Բայց ամենից բնութագրականն այն է, որ հենց այդ «10 եպիսկոպոսն» է ասում, թե «հաճախ նախընտրաբար հոգևոր աստիճան են ստացել և պաշտոնի կոչվել միջակություններ, բարոյական կասկածելի վարքագիծ ունեցողներ, անարժաններ, կամակատարներ»: Դե, դե...

Վատն այն է, որ Հայ առաքելական եկեղեցին կործանելու իր ճանապարհին Նիկոլ Փաշինյանը շարունակում է անխնա փչացնել բազմաթիվ մարդկանց, որոնք այլ հանգամանքներում գուցե կարող էին հանրությանը օգտակար լինել: Իսկ դրանից ավելի վատն էլ այն է, որ գտնվում են փչացողներ ու փչանալ ցանկացողներ: «Քպականացված» եպիսկոպոսները գործնականում ինքնաժխտվում են, բայց հանուն ինչի՞: Հանուն... ոչնչի:

Եվ մյուս կողմից՝ ուղղակի օրինակելի, Լուսավորչի գահին հիրավի արժանի վարք ու կեցվածք է դրսևորում Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդը: Նա իսկապես քրիստոնեական տոկունության, հաստատակամության ու անսասանության օրինակ է ծառայում իրական հայ քրիստոնյաներիս:

Տեսեք, փաշինյանական ռեժիմը հանիրավի մեղադրանքներով բանտերն է նետել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ, անքննարկելի հեղինակություն ունեցող Միքայել արքեպիսկոպոսին, Բագրատ սրբազանին, նաև Արագածոտնի թեմի առաջնորդ Մկրտիչ սրբազանին: Ավելին, իշխանությունները անձնավորված թշնամանք ու նպատակային թիրախավորում դրսևորելով՝ կալանավորել են Կաթողիկոսի եղբորն ու եղբորորդուն, գործնականում պատանդ են վերցրել և կալանքով խոշտանգում են: Կաթողիկոսի հասցեին իշխանությունները նպատակային անձնական թշնամանք ու ատելություն են սերմանում, ինչ ասես, որ դուրս չեն տալիս: Ներսից փորձում են պառակտում մտցնել Եկեղեցում: Ու սրանք դեռ հրապարակային երևացող ճնշումներն ու շանտաժն են:

Բայց Գարեգին Երկրորդը աներեր կանգնած է մեր Ազգային եկեղեցու պաշտպանության դիրքում՝ գիտակցությամբ, որ հակառակ պարագան կնշանակեր 1724-ամյա Եկեղեցու փլուզում ու կործանում՝ հուրախություն մեր ազգի թշնամյաց:

Մարդկանց բուն նկարագիրը փորձությունների ժամանակ է երևում: Ու, փառք Աստծո, որ մեր Եկեղեցու վրա անարգ հարձակման այս դաժան փորձության պահին Լուսավորչի գահին այդպիսի հոգևոր առաջնորդ է:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում