Մտածում են՝ ինչպես համոզեն թուրքերին բացել սահմանները․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է․
Կառավարության մեր աղբյուրներն ասում են, որ Նիկոլ Փաշինյանն օրերս ընդունել է Ռուբեն Ռուբինյանին, որպեսզի քննարկեն Թուրքիայի հետ հարաբերությունների զարգացման ընթացքը եւ սահմանի բացման հետ կապված իրավիճակը։
Մեր աղբյուրն ասում է, որ Ռուբինյանը զեկուցել է՝ Թուրքիայի հետ սահմանների բացման գործընթացն արագացնելու փորձերն առայժմ ոչ մի հաջողության չեն հասնում, եւ մեծ է հավանականությունը, որ նույնիսկ TRIPP-ի գործարկումից հետո Թուրքիան չի բացի սահմանները, եւ առավելագույնը, ինչ կարելի է ակնկալել, 2026 թվականի հունվարից դիվանագիտական անձնագիր ունեցողների համար սահմանի բացումն է։ Դա էլ դեռ հաստատ չէ:
Ըստ մեր աղբյուրի, Փաշինյանն արձագանքել է, որ եթե Թուրքիան չբացի սահմանները, ապա TRIPP նախագծի շահութաբերությունը եւ իմաստը կասկածի տակ կդրվեն, եւ նշել է, որ ինքն անձամբ կխնդրի Թուրքիայում ԱՄՆ դեսպան Բարաքին` այդ տեղեկությունը փոխանցել Թրամփին, որպեսզի նա ճնշում գործադրի Էրդողանի վրա։
Վարչապետի աշխատակազմում տեղեկանալով այս խոսակցության մասին, որոշ պաշտոնյաներ չեն կարողացել թաքցնել իրենց վերաբերմունքը. «Սկզբում ամբողջ աշխարհով մեկ գոռում են կոմունիկացիաների բացման մասին, որոնք միլիարդներ պետք է բերեն երկիր, իսկ հետո սկսում են մտածել, թե ինչպես համոզեն թուրքերին, որ բացեն սահմանները»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ»
Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ»
Բիզնեսի և հանքարդյունաբերության առաջնորդներից Մարկ Կուտիֆանին երրորդ Mining Armenia Forum-ի գլխավոր ...
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...