Քծնում էին, որ Փաշինյանը չպատժի չառաջադրվելու համար. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ հայտնի դարձավ, որ որոշ պատգամավորներ չեն առաջադրվել որպես պատգամավորության թեկնածու։ Նրանցից ոմանք բացատրեցին, թե իրենք ջանք ու եռանդ չեն խնայելու թիմի համար աշխատելու, սակայն ՔՊ-ում գիտեն, որ նրանց քծնանքն ու ջանքերը մի պատճառ ունեն` Փաշինյանի բարեհաճությունը շահել, որ չպատժի չառաջադրվելու համար եւ թողնի՝ «ապրեն»:
Բայց նրանցից ոմանք տողատակերում հասկացնում էին, որ համաձայն չեն ՔՊ-ի կուրսի հետ, օրինակ, ԱԺ փոխխոսնակ Հակոբ Արշակյանը, որը, փաստորեն, «կուլ չտվեց» իր նկատմամբ անարգանքը, երբ թույլ չտվեցին մասնակցել համագումարին՝ 30 հազար դրամ անդամավճարն ուշացնելու համար։
Քրիստինե Պողոսյանը՝ պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի մտերիմը, որը նրա նկատմամբ քրեական հետապնդումից հետո օտարվեց ՔՊ-ից։ Լիլիթ Կիրակոսյան անունով մի պատգամավոր էլ չի առաջադրվել, բայց նրա մասին հանրությունը ոչինչ չգիտի, որովհետեւ 4 տարի ծպտուն չի հանել։ Մի մասն էլ հասկացել է, որ շանս չունի ընդգրկվելու:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...
Team Telecom Armenia-ն՝ COP17-ի տեխնոլոգիական գործընկեր