Եվրոպան այլեվս չի թաքցնում իր մտադրությունը ․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Արարատ Միրզոյանը Բրյուսելում ԵՄ պաշտոնյաների հետ նոր համագործակցության փաստաթուղթ ստորագրեց։ Միրզոյանը հանդիպել էր ԵՄ ընդլայնման հարցերով հանձնակատար Մարթա Կոսի հետ, որը հայտարարել էր, թե Ռուսաստանն ու իր արբանյակները, ԱԺ ընտրություններին ընդառաջ, Հայաստանում ապատեղեկատվական արշավ են իրականացնում, եւ այդ մարտահրավերը հաղթահարելու համար ԵՄ-ն 15 միլիոն եվրո է տրամադրելու։
«Մենք տեսնում ենք նույն ցանցերը, որ օգտագործվել են Մոլդովայում, այսինքն՝ սցենարը նույնն է, ԵՄ ֆինանսավորումը կօգնի հայտնաբերել ու արձագանքել նման ազդեցություններին»,- ասել է ԵՄ դիվանագիտության ղեկավար Կայա Կալլասը։ Արեւմուտքն արդեն անթաքույց հայտարարում է, որ մտադիր է աջակցել ՔՊ-ի վերարտադրությանը՝ կիրառելով Մոլդովայի սցենարը եւ ընտրական մանիպուլյացիաներով ամրագրելով Փաշինյանի հաղթանակը։ ՔՊ-ականներն արդեն փորձի փոխանակում են անում Մոլդովայի գործընկերների հետ: ՔՊ քարոզչական գծի պատասխանատու Վահագն Ալեքսանյանն է Մոլդովայում։
Երեկ նա տեղեկացրեց, որ խորհրդարանում արդյունավետ քննարկում է ունեցել փոխնախագահ Դոյնա Գերմանի հետ։ «Քննարկեցինք հիբրիդային սպառնալիքների նկատմամբ դիմակայունության ամրապնդման ուղղությամբ համագործակցության հնարավորությունները»։
Ասում են, որ Փաշինյանի վերջին հայտարարությունը, թե էթիկայի կանոնագիրք են ընդունել եւ որոշել են այլեւս չհայհոյել, նույնպես ԵՄ պահանջն է: ԵՄ-ում շատ վատ են վերաբերվել Փաշինյանի` «դոմփելու», իր սեռական օրգանը ցուցադրելու գրառումներին, որոնք մեծ տարածում են գտել միջազգային մամուլում, եւ նրան խիստ նկատողություն են արել ու զգուշացրել, որ բարեվարքության տարրական կողմը պետք է պահի: Բայց կարող է ռեալ գործողություններով պայքարել ընդդիմադիրների դեմ, դրան չեն խանգարի։
Հոդվածն ամբողջությամբ կարող եք կարդալ «Հրապարակ» թերթի՝ ՝ 04 12․ 25 թ




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»