Վաշինգտոնյան հուշագրի իրական գինն ու Հայաստանի համար աճող վտանգները
ԱՄՆ-ի հետ ստորագրված հուշագիրը, որը ներկայացվում է որպես առաջընթացի և անվտանգության ուղի, իրականում բացում է նոր վտանգավոր էջ Հայաստանի քաղաքական ու անվտանգային կյանքի համար։ Մարզում խորացող լարվածության, ներքին ճնշումների և արտաքին կախվածությունների պայմաններում այս գործընթացը վտանգում է թե՛ երկրի ինքնիշխանությունը, թե՛ նրա երկարաժամկետ անվտանգությունը։
Ընդդիմադիր գործիչների ձերբակալությունները, հասարակական ճնշումների աճը և եկեղեցու դեմ տարվող քարոզչական արշավը չեն մնում աննկատ արտաքին գործընկերների համար։ Արևմտյան կառույցներն ավելի ու ավելի հաճախ են այցելում Հայաստան՝ մտահոգված կառավարության այն քայլերով, որոնք հակասում են ժողովրդավարական ընթացքին և վտանգում մարդու հիմնարար իրավունքները։ Այս ամենը կարող է խաթարել նաև տարբեր միջազգային ծրագրերի իրականացումը՝ Հայաստանի գործընկերների աչքում նվազեցնելով պետության վստահելիությունը։
Միաժամանակ, Ադրբեջանի հետ ենթադրյալ խաղաղության պայմաններում Հայաստանի պաշտպանության նախարարը հայտարարում է պարտադիր զինվորական ծառայության տևողությունը կրճատելու ծրագրերի մասին։ Սա հնչեցվում է այն ժամանակ, երբ Ադրբեջանը շարունակում է իր զինուժի ընդլայնումն ու ռազմական պատրաստվածության բարձրացումը։ Այս քայլը, ըստ շատ գնահատականների, կարող է դառնալ Հայաստանի պաշտպանական համակարգի թուլացման հերթական քայլը և պայմանավորված լինել Բաքվի պահանջներով, որոնք իշխանությունները փորձում են ներկայացնել որպես «խաղաղության օրակարգ»։
Սահմանադրական փոփոխությունների վերաբերյալ վարչապետի հայտարարությունները ևս մտահոգություն են առաջացնում։ Ազգային ինքնության «արդիականացման» քողի տակ, ըստ փորձագետների, իրականացվում է մի գործընթաց, որի իրական նպատակը Ադրբեջանի պահանջների կատարումն է՝ հրաժարվել տարածքային սահմանումների այն ձևակերպումներից, որոնք ադրբեջանական կողմը համարում է սպառնալիք իր շահերին։
Դեկտեմբերի 4-ին կայացած մամուլի ասուլիսում ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը նախանշեց հուշագրի և դրա շրջանակում ներկայացվող TRIPP նախագծի խորքային վտանգները։ Նրա խոսքով՝ այս ծրագիրը միակողմանի է և սպասարկում է հրեական և ամերիկյան շահերը՝ լիովին անտեսելով Իրանի, Չինաստանի, Հնդկաստանի և Ռուսաստանի ռազմավարական դիրքորոշումները։ Արդյունքում Հայաստանը հայտնվում է տարածաշրջանային քաղաքականության մեջ մեկ ուղղության վրա կախվածության պայմաններում՝ կորցնելով ինքնուրույն որոշումների հնարավորությունը։
Զուրաբյանի գնահատմամբ՝ եթե խաղաղությունը դառնում է կախվածություն Ադրբեջանից, դա այլևս խաղաղություն չէ, այլ երկրի աստիճանական ադրբեջանացում։ Նրա խոսքերով՝ այս գործընթացները Հայաստանին դարձնում են ապագա տարածաշրջանային բախումների պասիվ դաշտ, այլ ոչ թե ինքնուրույն խաղացող։ Նա կարևորեց նաև այն, որ Հայաստանը պետք է լիակատար վերահսկողություն ունենա բոլոր նախագծերի վրա և հավասարակշռված արտաքին քաղաքականություն վարի՝ հատկապես անվտանգության համար կենսական նշանակություն ունեցող հարավային ուղղությամբ։
«Փաշինյանն ասում է խաղաղություն, բայց ոչ ոք այնքան պատերազմներ չի բերել Հայաստանին, որքան նա», – ընդգծեց Զուրաբյանը՝ ամփոփելով իր գնահատականը։
Ի վերջո, հուշագրի շուրջ ձևավորված ներկայացումը որպես «խաղաղության և զարգացման» ճանապարհ, իրականում բացում է դռներ քաղաքական, իրավական և անվտանգային նոր վտանգների առաջ։ Հայաստանը կանգնած է մի փուլում, երբ արտաքին կախվածությունների խորացումը և ներքին ինստիտուտների թուլացումը կարող են անդառնալի հետևանքներ ունենալ պետության ապագայի վրա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանդիպեցի մեր հայ երիտասարդների հետ ու վստահ ասում եմ՝ մեր ապագան վստահելի ձեռքերում է․ Նարեկ Կարապե...