Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ով էր Փաշինյանին գրկախառնված կինը Դավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե» Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքում «Մեծ քաղաքականություն». էպիզոդ չորրորդը՝ այսօր ժամը 20-ին Սուտ խաղաղության թեզերը մեզ հասցնելու են նոր ցեղասպանության. Արշակ Կարապետյան Փակելով դպրոցները՝ հայաթափում են սահմանամերձ գյուղերը․ Արմեն Մանվելյան Դեղերի ոլորտում պետք է մշակվի նոր քաղաքականություն՝ ի սպաս մեր ժողովրդի առողջության․ Արեգ Սավգուլյան Պահանջում եմ Անդրանիկ Քոչարյանից` վայր դնել պատգամավորական մանդատը ու հեռանալ քաղաքականությունից․ Արտյոմ Սիմոնյան Մեկն արդեն ապացուցել է, որ կարող է, մյուսը՝ որ չի կարող․ ո՞ւմ ընտրել․ Տիգրան Դումիկյան
75,000 ընտրող՝ 1,000,000 քաղաք․ ով է իրականում որոշում Երևանի ճակատագիրը. Էդմոն ՄարուքյանԵրեկ մենք ուժ էինք, հավատ էինք, միասնություն էինք. շնորհակալ եմ ձեզնից յուրաքանչյուրին՝ այնտեղ լինելու, այդ էներգիան ստեղծելու ու կիսելու համար. Նարեկ ԿարապետյանՈվ էր Փաշինյանին գրկախառնված կինըԴավիթ Մինասյանի ազատության աղոթք Սուրբ Աննա եկեղեցու բակում. Հրայր Կամենդատյան Սուրբ Աննա եկեղեցու մոտ լուռ ակցիա է՝ ի պաշտպանություն 18-ամյա Դավիթ Մինասյանի. «ՀայաՔվե»Փոփոխության քամին․ Նարեկ Կարապետյանի տեսանյութը՝ Կասկադից Մեր շուրջն իրավիճակը շարունակում է մնալ լարված ու անորոշություններով լի․ Արտակ Զաքարյան Նանոծածկույթով արևային վահանակը էլեկտրաէներգիա է արտադրում ցանկացած եղանակի դեպքումՎաղարշապատի կրակոցների թիրախում քրեական աշխարհում հայտնի Մխոն էՄիակողմանի զիջումների քաղաքականությունը չի բերել խաղաղություն՝ այն միայն հետաձգել է ճգնաժամը և ստեղծել նոր պահանջներ․ Արա ԱյվազյանԱրամ Վարդևանյանի ճեպազրույցը Եթե այդպես է, ապա մեր տարածաշրջանում հասունանալու է բոլորովին նոր, աննախադեպ իրավիճակ. ԳեղամյանԿրակոցներ՝ Էջմիածնի գլխավոր հրապարակում. դեպքի վայրում հայտնաբերվել են մեծ թվով կրակված պարկուճներԱրամ Վարդևանյանը մանրամասնեց, թե ինչու «Ուժեղ Հայաստան» դաշինքի նախընտրական ամբողջական ցուցակն այսօր չհրապարակվեցՄեր դրոշը մեր ձեռքերում է, մեր Արարատը՝ մեր սրտերում. Նարեկ ԿարապետյանԴեսպան Մկրտչյանը ԱՄՆ ուսանողներին է ներկայացրել «հիբրիդային սպառնալիքները»Եվ հենց այս «մենք»-ն է կառուցելու անվտանգ, արժանապատիվ, բարեկեցիկ ու ուժեղ Հայաստան. Նաիրի ՍարգսյանԿասեցվել է «ԱՐՍ-ՕԻԼ» ՍՊԸ-ին պատկանող լցակայանի հեղուկ գազի և բենզինի վաճառքըԻրանական պատվիրակությունը պատրաստ է ԱՄՆ-ի հետ բանակցությունների ցանկացած զարգացմանՀայաստանի հսկայական դրոշը՝ Կասկադում. «Ուժեղ Հայաստանի» ակցիան

Օրուելյան «իրականությունը»՝ գործունեության ծրագիր. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Ջորջ Օրուելը երևի մտքով էլ չէր անցկացնի, որ իր հանրահայտ հակաուտոպիական ստեղծագործությունները կարող են ոչ միան իրականություն, այլև հենց գործունեության ծրագիր դառնալ: Փաշինյանի կառավարման ներքո Հայաստանը վերածվել է Օրուելի գրքերում գրվածները իրական կյանքում կիրառելու ինչ-որ ֆանտասմագորիկ փորձադաշտի: Եթե մինչև 2021 թվականը դա «Անասնաֆերման» էր, ապա վերջին տարիներին լրիվ ընկղմվել ենք «1984»-ի մեջ:

Կարդացածները կհիշեն, մյուսները կարող են «գուգլել»՝ իմանալու համար, որ... «Պատերազմը խաղաղություն է: Ազատությունը ստրկություն է: Տգիտությունը ուժ է»:

Հա, բայց «1984»-ում կար նաև «մտքի հանցագործություն». այդպես էին բնորոշվում Անգսոցի անդամի (կուսակցության), առհասարակ որևէ մեկի ցանկացած անզգույշ արտահայտություն, արտաբերած բառ կամ ժեստ: Իշխող կուսակցության գաղափարախոսության տեսանկյունից սխալ կամ այդ գաղափարախոսությանը չհամապատասխանող մտքերի, բառերի, արտահայտությունների կամ ժեստերի դեմ պայքարում էր «մտքի ոստիկանությունը»: Իսկ կարգազանցներին քննում և կտտանքների էին ենթարկում «Սիրո նախարարությունում»: Այդ նախարարությունն էլ, կհիշեք, ամենից ահազդու տեսքն ուներ՝ առանց պատուհանների, չհաշված ստորգետնյա կամ «պադվալային» խոշտանգարանները:

Հա, բայց սա արդեն Օրուելի հանրահայտ հակաուտոպիան չէ, այլ մեր տխրահռչակ իրականությունը: Եվ սա այն պարագայում, որ մենք դեռ «կրկնամիտք» ասվածին չենք անդրադարձել: Դա այն ունակությունն է, երբ միաժամանակ հավատում են միմյանց հակասող երկու բանի: Եթե ընթերցելու ժամանակ ու ցանկություն չունեք, ապա կարելի է բավարարվել Փաշինյանի հանրահայտ «հպարտանում ենք մեր պարտությամբ», «ոչ թե Արցախը հանձնեցինք, այլ ձեռք բերեցինք ինքնիշխանություն» և նմանօրինակ այլ հայտարարություններով:

Կարճ ասած՝ Փաշինյանի իշխանության գործունեության հենքը մեծապես հիմնված է Օրուելի հակաուտոպիաների վրա: Պարզապես, եթե այլ ժողովուրդների համար «1984»ն ու «Անասնաֆերման» գրական ստեղծագործություններ են, Հայաստանում և ՀՀ քաղաքացիներիս համար, ցավոք, դրանք մեզ շրջապատող իրականության են վերածվել:

Բայց դա էլ Փաշինյանի բռնապետական հակումներին հագուրդ չի տալիս: Նրան դա էլ է քիչ:

Խնդրեմ, հիմա էլ քնել-ելել է, որոշել, որ եկեղեցիներում պետք է պատարագներից առաջ ՀՀ հիմնը հնչի: Գիտե՞ք՝ ինչու: Փաշինյանը համարում է, որ Եկեղեցին պետությունն է հիմնել: Դա, իհարկե, այդպես չէ, բայց մի՞թե դա կարևոր է: Կարևոր է, որ Փաշինյանն այդպես է որոշել: Խնդրեմ, վաղը կորոշի, որ «Պի»-ն ոչ թե 3,14 պետք է լինի, այլ 3:

Բայց դրանք դեռ «ծաղիկներն» էին: Փաշինյանը որոշել է, որ ՔՊ-ի ղեկավար լինելը իրեն միանգամայն բավարար իրավունքներ է տալիս, որպեսզի փոխի... Հայ առաքելական եկեղեցու «Կանոնագիրքը»: Ոչինչ, որ բացահայտում է Եկեղեցու հիմնադրման մասին (ու ոչ միայն այդ առումով) իր թերի «գիտելիքները», կամ ավելի ճիշտ՝ թյուր տվյալները:

Ոչինչ, որ թույլ է տալիս օրենքի ու Սահմանադրության կոպտագույն խախտում, քանի որ լինելով գործադիր իշխանության ղեկավար՝ ուղղակիորեն միջամտում է Հայ առաքելական եկեղեցու ներքին, ինքնավար հարցերին, ինչի իրավունքը չունի ոչ մի կերպ: Թեպետ, իրավաբանները, փորձագետները դա տողերիս հեղինակից ավելի լավ կբացատրեն ու բացատրում են: Կարելի է նաև վերստին ճոխ բառապաշարով նկարագրել Հայ առաքելական եկեղեցու և կանոնական ծիսակարգերի դեմ Փաշինյանի անընդունելի քայլերը, որը հոգևոր հայրերը բնորոշում են որպես պղծություն:

Բայց, այ, թե ինչն է ավելի ուշագրավ ու կարևոր միաժամանակ:

Ի՞նչ է, ըստ էության, անում Նիկոլ Փաշինյանը, բացի այն, որ պառակտում է հրահրում հասարակության ու Եկեղեցու ներսում, բացի այն, որ չարություն և ատելություն է տարածում, բացի այն, որ ուրանում է Արցախը, Արարատը և այդպես շարունակ:

Տեսեք. նա մի կողմից հագուրդ է տալիս իր բռնապետական արդեն անթաքույց հակումներին և հավակնություններին՝ լինի իրեն, իր «մտքի ոստիկանությանը» անդուր մարդկանց, գործիչների, հոգևորականների կամայական ազատազրկումը, թե, պատարագի բովանդակության «խմբագրումը»: Մյուս կողմից՝ Նիկոլ Փաշինյանը զուգընթաց գործնականում բավարարում է Ադրբեջանի և Թուրքիայի պահանջները, նախապայմանները: Մի զարկով՝ մի քանի ձմերուկ, մի խոսքով:

Այդ ընթացքում նա կարող է ակտիվ հանրության կողմից հակազդեցության արժանացող իրարահաջորդ «թեզեր» նետել շրջանառության մեջ: Թեկուզ այս թարմ «առաջարկի» տեսքով, որ պատարագներից առաջ եկեղեցիներում պետական հիմնը հնչի, իսկ սրբապատկերների փոխարեն էլ երևի իր նկարները կախվեն:

Մեր ազգի ու պետության հանդեպ թշնամական տրամադրված հարևան նշված երկու երկրների պահանջները բավարարելու ճանապարհին Փաշինյանը Սահմանադրությունը փոխելու, Անկախության հռչակագիրը խմբագրելու կամ չեղարկելու մասին էլ է խոսում: Խոսում է նաև Հայոց պետությունը վերանայելու և խմբագրելու մասին: Մի խոսքով, անընդհատ շարունակաբար բավարարում է ադրբեջանական ու թուրքական պահանջները:

Հայ առաքելական եկեղեցին ազգային բազմադարյա ինստիտուտ է, իսկ նրանց, ովքեր որոշել են հպատակեցնել հայ ազգին, վերածել թշնամական շահերը «մի փոր հացի» և միանգամից չմորթվելու դիմաց սպասարկող անհիշողություն բիոզանգվածի, նման կառույց ոչ մի դեպքում պետք չէ: Ուստի, պետք է «բարենորոգման» անվան տակ այն քանդել, քայքայել, վերացնել: Սա է բուն էությունն ու խնդիրը: Ու դա կապ չունի հավատի, կրոնի, ծիսակարգի հետ: Դա կապ ունի մի ամբողջ երկիր ու իր հասարակությունը մանկուրտացնելու ծրագրի հետ:

Տեսեք, մենք կտրուկ մոտեցել ենք այն կետին, որ վաղը, մյուս օրը «մտքի պարեկները» կարող են բռնել ու դատել նրանց, ովքեր դեմ են խոսում Նիկոլ Փաշինյանին, դեմ են խոսում Ադրբեջանին կամ Թուրքիային: Կամ, եթե չեն խոսում, ուրեմն մտքի մեջ վատվատ բաներ են պահում: Կամ էլ ազգային որևէ արժեք չեն ուրանում, օրինակ՝ հիշում են, որ Հայոց գրերի գյուտը Մեսրոպ Մաշտոցն է արել... Հիշում են, որ Ցեղասպանություն է եղել, որ Արցախ ենք ժամանակավորապես կորցրել:

Հույզերը՝ հույզեր, բայց էական խնդիրն այն է, թե ոչ իշխանական, ազգային արժեքներին հավատարիմ ուժերը, շրջանակները, գործիչները որքան արագ ու արդյունավետ կարող են համախմբվել և այս հակաուտոպիական մղձավանջից ելնելու իրատեսական տարբերակ առաջարկել...

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ  

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում