ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանության մոտ ընտրություններից առաջ գլուխ բարձրացրած «նախկինացավն» այնքան է սրվել, որ որոշ իշխանականներ թրենդից հետ չընկնելու համար սեփական անձի դեմ են սկսել հանցագործության մասին հաղորդում տալ։ ԿԳՄՍ նախարարության աշխատակազմն արդեն քանի օր է՝ քննարկում է նախարար Ժաննա Անդրեասյանի աղմկահարույց հայտարարությունը, թե նախկինում «Կրթության բովանդակությունը հակապետական է եղել, այժմ փոխում ենք այդ բովանդակությունը»։ Սա ասում է մեկը, որը, բառի բուն իմաստով, ուղնուծուծով եղել է այդ «հակապետական» ընթացքի մեջ։
Ժաննա Անդրեասյանի պաշտոնական կենսագրությունից պարզվում է, որ նա ոչ միայն կրթության համակարգի ամենահին աշխատողներից է, այլեւ հենց բովանդակություն ստեղծողներից է եղել․ ԾԻԳ-ի երկարամյա աշխատակից` ԾԻԳ տնօրեն Կարինե Հարությունյանի ենթակայության տակ:
Ահա. «2003-2004 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի սոցիալական գնահատման օգնական, 2004-2010 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի մասնագետ, 2010-2012 թվականներին՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ՏՀՏ ներդրման ծրագրի ղեկավար, 2012-2017 թթ․՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի Բարձրագույն կրթության ծրագրի ղեկավար, 2017-2019 թթ.՝ «Կրթական ծրագրերի կենտրոն» ծրագրերի իրականացման գրասենյակ պետական հիմնարկի ծրագրերի ղեկավար-տնօրենի տեղակալ»: Այսինքն՝ եղել է այդ «հակապետական» ծրագրի անմիջական եւ հնազանդ իրականացնողը»:
Մանրամասները՝ այստեղ:




















Երբ տեսական գիտելիքը հանդիպում է արտադրական փորձին. տեսանյութ
Անազատության մեջ՝ անպաշտպան. ինչո՞ւ են մարդիկ մահանում Հայաստանի բանտերում. «Փաստ»
Այստեղ TRIPP են անվանում, այնտեղ՝ «Զանգեզուրի միջանցք». ո՞վ է տնօրինելու Հայաստանի տարածքը. «Փաստ»
Խոսքի բռնությունը նախապատրաստում է ֆիզիկական բռնության հողը. արմատավորված անհանդուրժողականության մթն...
Սերգեյ Սմբատյանի գեղարվեստական ղեկավարությամբ Չինաստանի ազգային օպերային թատրոնում ամփոփվեց Խաչատրյա...
Հայաստանի հանքարդյունաբերությունը՝ միջազգային հարթակում․ ՀՀՄԱ-ն մասնակցել է MINEX Europe Ireland-ին
Հաշվեհարդար քաղաքական այլախոհության համար. Արսեն Գևորգյանի մահը բանտում ալեկոծել է քաղաքական դաշտը. ...
Գազատարի պայթյունի հետևանքով տասնյակ մարդիկ են տուժել. Բուենոս Այրես
Ամեն մի որոշման, քայլի, գործողության հետևում կոնկրետ մարդիկ են՝ իրենց պատասխանատվությամբ. «Փաստ»
Իրական խաղաղություն չկա և սրանց օրոք չի լինելու. Մենուա Սողոմոնյան