Որտեղ գտնել սեյֆի բանալին. քննիչները փրկարարներին օգնության են կանչել․ «Հրապարակ»
«Հրապարակ օրաթերթը» գրում է․
Արցախի ներկայացուցչությունում նախօրեի խուզարկությունների ժամանակ տարել են միակ համակարգիչը, որտեղ արցախցիների վերաբերյալ ողջ տվյալների բազան էր պահվում. սոցիալապես անապահով ընտանիքների ցանկեր, գերատեսչություններին արված հարցումներ, կոնտակտներ։
Ըստ ամենայնի, խնդիր է դրված արցախցիներին՝ որպես միավոր, ոչնչացնել։ Բայց քննչական գործողությունների ժամանակ ամենաաբսուրդը եղել է այն, որ քննիչները մոռացել են, որ նախորդ խուզարկությունների ժամանակ հենց իրենք են տարել ներկայացուցչությունում գտնվող սեյֆի բանալիները, ու փորձել են կոտրել սեյֆը։
Չնայած ներկա գտնված արցախցիները քննիչներին հիշեցրել են՝ սեյֆի բանալին նախորդ խուզարկության ժամանակ դուք եք տարել, բայց չեն հավատացել: Սեյֆը կոտրելու համար ներկայացուցչություն են կանչել փրկարար ծառայությանը, եւ միայն կոտրելուց հետո է ինչ-որ մեկը կապվել ՔԿ-ի հետ եւ համոզվել, որ բանալին, իսկապես, ՔԿ-ում է։ Կոտրած սեյֆից հանել են 90 տարի առաջ տպագրված «Ազատ Արցախ» թերթի մի համար։ Ասացին, որ քննիչները համառ ջանքեր են գործադրել, որ Արցախի ներդրումային հիմնադրամի փաստաթղթերում Սամվել Կարապետյանի հետ կապված ինչ-որ նյութեր գտնեն։
Ի դեպ, երեկ ուշ երեկոյան տեղեկացանք, որ ներկայացուցչությանը 3 համակարգիչ են նվիրել։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...