Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բյուջեի ծրագրերի համակարգային թերակատարման միտումը՝ շարունակականության մեջ. «Փաստ» Հանուն ինչի՞. մանիպուլյացիայի և իրականության բախումը. «Փաստ» «Փաստորեն, Փաշինյանը լրատվամիջոցին, լրագրողին ասում է՝ մեզ քննադատե՞լ ես, փող տուր». «Փաստ» Համայնքային ընտրությունների ընդդիմադիր դինամիկան. ի՞նչ է ցույց տալիս վիճակագրությունը. «Փաստ» «Միջանցք», թե՞ «ճանապարհ». ինչո՞ւ է թուրք-ադրբեջանական տանդեմը համառորեն պնդում իր բառապաշարը. «Փաստ» Հաջորդ կանգառը՝ խորհրդարանական ընտրություննե՞ր. «Փաստ» Կալանավորում է բոլորին, ովքեր խոչընդոտում են Ալիևի ծրագրին. «Փաստ» Պատմական որոշում՝ հանուն պետականության և ազգային արժանապատվության. ինչո՞ւ է միասնական ընդդիմության մերժումը դառնում քաղաքական նոր մշակույթի սկիզբ. «Փաստ» Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաստ» Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ» «Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, պետք է կատարի». «Փաստ» Ֆուբոլային «խոպանը», Դենիսի «պատրաստակամությունն» ու ՀՖՖ-ի «պետական գաղտնիքը». «Փաստ»
Ֆիլիպիններում նախատեսում են ավարտին հասցնել գործող փոխնախագահի դատավարությունըԼույս չի լինելու․ հասցեներՆա հիվանդացել է և չի մասնակցի վաղվա խաղին. ՄոուրինյուՁյուն կտեղա, ջերմաստիճանը կնվազի 9 աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինՆոյեմբերի 29-ին մասնակցե´ք ընտրություններին և քվեարկե´ք Արման Ավետիսյանի օգտին` հանուն բարեկեցիկ ու ուժեղ Սպիտակի. Տիգրան ԱբրահամյանԱՄՆ-ն հայտնել է Ուկրաինայում խաղաղության ուղղությամբ առաջընթացի մասինԱլիևյան սահմանադրության նախագիծը մահվան վկայագիր է, որի իրականացումը հայ ժողովուրդն արգելելու է. Գոհար ՄելոյանԻրավիճակը Հայաստանի ավտոճանապարհներինՌԴ ՊՆ-ն հայտնել է Ուկրաինայի տարածքում երկու զանգվածային և 12 խմբային հարվածի մասինՄեր համայնքի ապագան բոլորիս ձեռքերում է․ քվեարկե՛ք 8-ի օգտին՝ Սամվել Կարապետյանի աջակցությամբ մեր համայնքը զարգացնելու համար․ Արման ԱվետիսյանՖուտզալի ԱԱ-2028. հայտնի է Հայաստանի հավաքականի կազմըԽոշոր ավտովթար. բժիշկները պայքարում են 3 վիրավորներից երկուսի կյանքի համարԱՄՆ առևտրի պալատի հետ քննարկվել են Հայաստանի տնտեսական անելիքներըԷստոնիայի նախագահը դեմ է Ռուսաստանի հետ սահմանն ամբողջությամբ փակելունԿարևոր տեղեկություն ուղևորների և վարորդների համար․ երթևեկության փոփոխություններ ԵրևանումՍպիտակում «Ուժեղ Հայաստանի» թեկնածու Արման Ավետիսյանի քարոզարշավն էՆոր Սահմանադրության նախագիծը պետք է դառնա իրավական քննության առարկա․ «Համահայկական ճակատ»Սամվել Կարապետյանը պաշտպանելու է Հայաստանն ալիևյան սահմանադրության պարտադրանքից. Տիգրան ԱբրահամյանԱՊՀ երկրներն արձանագրում են Իրանի հետաքրքրվածությունը համագործակցության հարցում. ՕվերչուկԵրազանք, որը դարձավ բիզնես. NG գեղեցկության սրահի զարգացման պատմությունը

Այսօր՝ վարչապետ, վաղը՝ նախկին, իսկ Եկեղեցին հավերժ է. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Կարելի է հեգնանքով արձագանքել Փաշինյանի առաջարկին՝ եկեղեցական արարողությունից առաջ կատարել պետական օրհներգը և եկեղեցիներում տեղադրել դրոշը. Հայաստանի բնակիչներից շատերը այդ գաղափարը ընդունում են ժպիտով։ Կարելի է ենթադրել, որ վարչապետի մտքում նման անսովոր գաղափարներ ծնվում են որոշակի հոգեբանական պատճառներով. շատերը կիսում են այդ տեսակետը, հատկապես որ Փաշինյանը հաճախ հաստատում է այն՝ հրապարակելով տարօրինակ տեսանյութեր, որոնք նույնիսկ հայտնվել են որոշ արևմտյան վերլուծություններում՝ որպես ոչ միանշանակ առաջնորդի օրինակ։

Կարելի է նաև կարծել, ինչպես մտածում են շատերը, որ Նիկոլը պարզապես միամիտ է։ Իրոք, թվում է՝ տարօրինակ և ոչ արդյունավետ է շարունակել հակասություններ ունենալ Եկեղեցու հետ, երբ դա առաջացնում է հասարակության բացասական արձագանքը։ Փաշինյանի նկատմամբ դժգոհության մակարդակը հասել է գագաթնակետին։ Ընկերական կամ ընտանեկան հավաքներում ասել, որ համակրում ես Փաշինյանին, այսօր հայերի շրջանում արդեն համարվում է ոչ ընդունելի։

Նույնիսկ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները խնդրում են նրան չմասնակցել այն տարածքների միջոցառումներին, որտեղ սպասվում են տեղական ընտրություններ, որպեսզի հեռու մնան վարչապետի, մեղմ ասած, ոչ մեծ ժողովրդականությունից։ Երբ Փաշինյանի ավտոշարասյունը անցնում է Երևանով, քաղաքացիները հաճախ արտահայտում են իրենց դժգոհությունը, և նույնիսկ պարեկային ոստիկանները երբեմն չեն հակադարձում քննադատությանը, այլ աջակցում են բողոքողներին։

Երբ Փաշինյանը մեկնում է այլ երկիր, նրան դիմավորում են տեղի սփյուռքի ներկայացուցիչների բողոքի ցույցերը։ Նույնիսկ եվրոպացի պաշտոնյաները երբեմն զգուշացնում են նրան՝ նշելով, որ մարդու իրավունքների ոլորտում նման խախտումները կարող են վնասել Հայաստանի միջազգային հեղինակությանը։ Անգամ Հռոմի պապը և Պոլսո հայոց պատրիարք Սահակ Մաշալ յանն են հանդես եկել Փաշինյանի հակաեկեղեցական քայլերի դեմ և աջակցել Կաթողիկոս Գարեգին Բ-ին։

Թվում է՝ բավական է վնասել սեփական հեղինակությանը, բայց եթե շարունակվում է, ապա դա արդեն գիտակցված ընտրություն է։ Փաշինյանը գիտի, թե ինչ է անում։ Իր վարքագծով, որը անտեսում է հասարակական կարծիքը, նա ցույց է տալիս, որ հակաեկեղեցական նախաձեռնությունը պարզապես անհաջող քարոզչություն չէ, այլ իրական պայքար։ Նպատակն այստեղ ոչ թե հայերի համակրանքը շահելն է, այլ Եկեղեցու դիրքերի թուլացումը։ Իսկ թե ինչ են մտածում հայերը, Փաշինյանի համար երկրորդական է։ Նա չի փորձում բացատրել իր քայլերը կամ հարցնել հասարակության կարծիքը։

Ինչո՞ւ են նրան պետք դրոշն ու օրհներգը եկեղեցում։ Ակնհայտ է, որ խոսքը վերաբերում է Եկեղեցու պետական վերահսկողությանը։ Բայց կա նաև մեկ այլ կողմ՝ որքան ավելի պաշտոնական ու հին ավանդույթներից հեռու դառնա Եկեղեցին, այնքան քիչ այն կգրավի մարդկանց։ Այն եկեղեցին, որտեղ գերակշռում են պաշտոնական արարողությունները, որտեղ ուժային կառույցների ներկայությունը գերազանցում է հավատացյալներին, այլևս չի կարող լինել հայերի հոգևոր կարիքների բավարարման և ազգային ինքնության կենտրոն։

Այդպիսով, հայ ժողովուրդը կարող է կորցնել իր իսկական Եկեղեցին, իսկ ժողովուրդն առանց նրա դառնում է ավելի խոցելի։ Սակայն կան բոլոր հիմքերը հուսալու, որ Փաշինյանի՝ մեր ժողովրդին պասիվ և անտարբեր համարելու կարծիքը սխալ է։ Հասարակության դժգոհությունը աճում է, և դրա անտեսումը կարող է բերել քաղաքական հետևանքների։ Շուտով նա և իր թիմը կարող են դառնալ հերթական նախկին ղեկավարները։ Իսկ Հայ առաքելական եկեղեցին կմնա այնպիսին, ինչպիսին ստեղծել են առաքյալներ Թադեոսն ու Բարդուղիմեոսը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում