Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան Մեծերի խաղը, փոքրերի վճարելիքը. ի՞նչ է սպասվում աշխարհաքաղաքական բախման հանգուցակետում հայտնված երկրներին. «Փաստ» «Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ» Michelin-ի գաղտնի տեսուչները Հայաստանում. ո՞վ կարող է արժանանալ առաջին աստղին. «Փաստ» Երբ ջնջվում է... ոգին. «Փաստ» Մենաշնորհային «պատնեշների» փլուզումը. ինչպես է դեղերի էժանացման գործընթացը 1,3 մլն քաղաքացու համար ապահովելու հարյուր հազարավոր դրամների խնայողություն. «Փաստ» Քաղաքական «մարտեր առանց կանոնների». «Փաստ»
Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը»Լեռներում տեղացել է սեզոնի առաջին ձյունը․ ՀունաստանՖրանսիայի ՆԳՆ-ն հաստատել է հոկտեմբերի 17-ի բողոքի ցույցերին ավելի քան 500 հազար մարդու մասնակցությունըՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Խալեդ Էլ-Էնանին այցելել է Զվարթնոց տաճար«Ռոսատոմը» ՀՀ-ից դրական ազդակներ է ստանում Հայկական ԱԷԿ-ի էներգաբլոկի կառուցման առաջարկի առնչությամբ. ԼիխաչովՄԱԿ-ում Հայաստանը վերահաստատել է տարածաշրջանում կայուն խաղաղության հանձնառությունըԱդրբեջանում կրկին խափանվել է պետական հաստատությունների պաշտոնական կայքերի հասանելիությունըՀոկտեմբերի 19-ին, 20-ին, 21/22/23-ին բազմաթիվ հասցեներում լույս չի լինելուՍպասվում է կարճատև անձրև, հնարավոր է նաև ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինԱննա Ամրոյանը դարձել է Ծանրամարտի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիրՊահանջում ենք ներկայացնել հայ և թուրք ուսանողների փոխանակման ծրագրի մանրամասները․ ՀայտարարությունԿիևի բնակիչները պահանջում են քաղաքապետ Կլիչկոյի հրաժարականըԱնգլիական Պրեմիեր լիգայի 7-րդ տուրում «Չելսին» հաղթեց «Էվերթոնին»Ավտովթար Վայոց ձորի մարզում, կա վիրավորՈւժեղ Գյումրի` Ուժեղ ՀայաստանՄենք շարունակելու ենք հոգ տանել Գյումրիի զարգացման և գյումրեցիների կյանքի որակի բարելավման մասին․ Ուժեղ տոն՝ ուժեղ Գյումրիի համար․ Ուժեղ ՀայաստանՔՊ-ն խոչընդոտում էր «Վառեմ-մարեմի» շենքի նորոգմանը, բայց Ս. Կարապետյանի հետ ուժեղ Գյումրի կունենանք․ Ռուբեն ՄխիթարյանՔՊ-ն COP17-ի վրա ծախսած գումարով Գյումրիին 1000 բնակարանով կապահովեր, իրենք այդ ճամփան են ընտրել․ Նարեկ ԿարապետյանՈրտեղ ասում ես` գյումրեցի եմ, էլ ավել բան պետք չէ բացատրել, մենք երբեք մեջքներս ծուռ չե’նք կանգնում․ Լենա ՄաթևոսյանԱդրբեջանը եռում է, Եվրոպան դիմադրում է Թրամփին․ ինչ է փոխվում տարածաշրջանում․ Էդմոն Մարուքյան
Քաղաքականություն

Հայաստանը հասել է մի կետի, երբ իրավիճակի շարունակականությունը հավասար է կործանման. Վարդան Օսկանյան

ՀՀ արտաքին գործերի նախկին նախարար Վարդան Օսկանյանը «Հայաստան 2025․ իմ տեսանկյունը» վերտառությամբ հոդված է հրապարակել։

«2023-ին Արցախի վերջնական կորստից հետո մեզնից շատերը կցանկանային, որ Փաշինյանի կառավարությունը պարզապես անհետանար։ Բայց հույս ունենալ հասնել այդ արդյունքին՝ առանց գործնական միջոցների, անիմաստ է։ 2025-ի ավարտին իրական հույս է ձևավորվել, որ 2026-ը մեզ հնարավորություն կտա ընտրությունների միջոցով ազատվելու այս ձախողված ու ապաշնորհ կառավարությունից։ Հաշվի առնելով հանրային կարծիքի հարցումները և լայն հանրային տրամադրությունները՝ իշխանության մնալու համար Փաշինյանը ստիպված է լինելու ձևախեղել գործընթացը՝ թե՛ ընտրություններից առաջ, թե՛ ընթացքում, թե՛ հետո։

2025-ը սարսափելի էր Հայաստանի համար, ինչպես 2020-ից հետո բոլոր տարիները, սակայն մեկ կարևոր տարբերությամբ՝ բոլոր ճեղքերն ու բաժանումները՝ քաղաքական, տարածքային, դիվանագիտական, կրոնական, դատական, տնտեսական և բարոյական, խորացան։ Այն, ինչ նախկինում պարզապես ձախողում էր, այժմ կարծրացել է որպես փտախտ և դիտավորություն։

Տարվա ամենանշանակալի իրադարձություններից մեկն այն էր, որ Փաշինյանը և նրա արտգործնախարարը Ադրբեջանի հետ նախաստորագրեցին «խաղաղության համաձայնագիրը»։ Այդ փաստաթուղթը վերահաստատեց Հայաստանի զիջումները, իսկ Ադրբեջանի համար միջանցք կբացի Հայաստանի ամենակարևոր ռազմավարական շրջաններից մեկով։ Այն ոչ միայն խորհրդանշեց Արցախի կորստի պաշտոնական ընդունումն ու Բաքվում պահվող Արցախի քաղաքական առաջնորդներին ու մյուս գերիներին լքելը, այլև լուրջ կասկածի տակ դրեց Հայաստանի՝ Ադրբեջանի վերահսկողության ներքո հայտնված ինքնիշխան տարածքների վերադարձի հեռանկարը։ Ավելին, այս համաձայնագրի ստորագրումից հետո այն կդառնա նոր զիջումների և կորուստների իրավական հիմք՝ սահմանադրական փոփոխությունների, լրացուցիչ տարածքների հանձնման և բնակչության միակողմանի տեղաշարժերի ձևով։

Այս զիջումների ներքին հետևանքները նույնքան կործանարար են։ Փաշինյանն ու նրա նեղ շրջապատը փակվել են իրենց մեջ՝ լեգիտիմություն փնտրելով այլևս ոչ թե աշխատանքի արդյունքներով, այլ ճնշմամբ, բռնությամբ ու հարկադրանքով։ Տարվա ընթացքում աննախադեպ էր Հայ Առաքելական Եկեղեցու դեմ հարձակումը՝ մի հաստատության, որը դարեր շարունակ եղել է հայ ժողովրդի հոգևոր և մշակութային ինքնության հիմքը։ Հալածանքների, դատավարությունների և կեղծ քարոզչության միջոցով կառավարությունը փորձում է լռեցնել Եկեղեցու բարոյական ձայնը՝ նրա ինքնուրույնությունը ընկալելով որպես մեկ մարդու իշխանությանը սպառնացող վտանգ։ Հոգևորականների նվաստացումն ու համայնքների ահաբեկումը խորը հարված են հասցրել հայ հասարակությանը՝ քայքայելով նրա միասնության և արժանապատվության վերջին աղբյուրներից մեկը։

Հայաստանը անգամ չի էլ ձեւացնում թե ժողովրդավարական երկիր է՝ ժողովրդավարության պատրանքն էլ է այլեւս վերացել։ Երկիրը գրեթե դարձել է բռնապետություն՝ ոստիկանապետական ռեժիմ։ Ազգային ժողովը մնացել է գործադիր իշխանության կնիքը։ Դատական համակարգը, որը վաղուց էր զիջել իր անկախությունը, այժմ դարձել է քաղաքական հետապնդման գործիք։ Ապօրինաբար կալանավորված են հայ ժողովրդի ամենամեծ բարերարներից ու գործարարներից մեկը, ավելի քան քառասուն հոգևորական, ընդդիմադիր գործիչ, լրագրող, ակտիվիստ և սովորական քաղաքացի՝ ընդամենը իրենց քաղաքական հայացքների համար։ Ազատ մամուլի ճնշումը դարձել է համակարգված. Փաշինյանի կառավարության նկատմամբ քննադատաբար տրամադրված լրագրողները պարբերաբար ենթարկվում են հետապնդումների, ապօրինի ձերբակալությունների կամ լռեցվում են անօրինական միջոցներով։ Ռեժիմի ուղերձը հստակ է՝ քաղաքական ընդդիմախոսությունը դավաճանություն է, իսկ հավատարմությունը Փաշինյանին՝ հավատարմություն պետությանը։

Այս ամենի ընթացքում Եվրոպան լուռ էր։ Եվրամիությունը և նրա անդամ պետությունները, որոնք ժամանակին բարձրաձայնում էին ժողովրդավարական արժեքների մասին, այս տարի ևս հանդիսատեսի պես դիտեցին, թե ինչպես է Հայաստանի ժողովրդավարությունը ներսից քայքայվում, իսկ բռնաճնշումները՝ խորանում։ Տարվա ընթացքում նրանց լռությունը խլացուցիչ էր, և պատմությունը դա կդատի ոչ թե որպես զգուշություն, այլ որպես մեղսակցություն։

Այս զարգացումների կուտակային հետևանքն այսօրվա շփոթված և ընկճված հասարակությունն է։ Բևեռացումն այժմ դարձել է կառավարման գործիք, ոչ թե քաղաքական հետևանք։ Կառավարությունը սնվում է բաժանումից՝ հասարակության տարբեր շերտերին հանելով միմյանց դեմ։ 2018-ի երազանքը՝ նորացման, թափանցիկության և ազգային միասնության խոստումը, այժմ թվում է հեռավոր հիշողություն, որին փոխարինել են ցինիզմն ու վախը։

Առաջ նայելով՝ Հայաստանը մոտենում է 2026-ին ոչ թե որպես ընտրություններին պատրաստվող ժողովրդավարություն, այլ որպես փրկություն որոնող վիրավոր ազգ։ Եթե 2024-ը նախազգուշացում էր, ապա 2025-ը՝ դատաստան։ Հայաստանը հասել է մի կետի, երբ իրավիճակի շարունակականությունը հավասար է կործանման։ Պետության պահպանումը, արժանապատվությունն ու ապագան այժմ կախված են վճռական ազգային զարթոնքից՝ այնպիսին, որը անձերից վեր է և պահանջում է հաշվետվողականություն, ազնվություն և նպատակայնություն։

Առաջիկա տարին պետք է դառնա ոչ թե անկման հերթական գլուխը, այլ փոփոխության ու վերականգնման սկիզբը»,- նշել է Օսկանյանը։