Մինչեւ տարեվերջ գործարար Սամվել Կարապետյանի գործով որոշում կկայացվի՞. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. ««Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ՀՀ քննչական կոմիտեն ակտիվ քննչական գործողություններ է սկսել գործարար Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով:
Գործարարի փաստաբանները հայտնել էին, որ իրավապահների թիրախում են հայտնվել լեզվաբանները, որ փորձագիտական եզրակացություն են տվել գործարար Սամվել Կարապետյանի գործով: Ըստ պաշտպանական խմբի՝ նրանց Քննչական կոմիտե են կանչել, իսկ երեկ էլ խուզարկել են լեզվաբան Վանո Եղիազարյանի տունը: Փաստաբան Ռուբեն Հակոբյանը ամիսներ առաջ դիմել է մասնագետներին, որ փորձագիտական եզրակացություն տան՝ արդյոք եկեղեցու պաշտպանության մասին Սամվել Կարապետյանի խոսքերում իշխանությունը զավթելու կոչ կա: Մասնագետները եզրակացրել են, որ չկա:
«Ժողովուրդ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն, բացի փորձագետներից, նախաքննական մարմինը ակտիվ քննչական գործողություններ է իրականացնում վկաների մասով. չի բացառվում, որ նման ակտիվ քննչական գործողությունները կապված լինեն այն հանգամանքի հետ, որ մինչեւ տարեվերջ նախաքննական մարմինը Սամվել Կարապետյանի դեմ հարուցված քրեական վարույթով նախաքննության ավարտ հայտարարի եւ որոշի գործը ուղարկել դատարան:
Հիշեցնենք, որ Սամվել Կարապետյանը վարչապետ Փաշինյանի ու իրավապահների թիրախում հայտնվեց հունիսի 17-ին՝ Հայ Առաքելական եկեղեցուն պաշտպանելու մասին իր հայտարարությունից ժամեր հետո: Ոստիկանները նրան ձերբակալեցին, այդ ընթացքում մտածեցին՝ նրա վերաբերյալ ինչ գործ կարելի է «սարքել», հետո SMS հրահանգով երկու ամսով կալանավորեցին ու մինչ օրս բարերարը գտնվում է կալանքի տակ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...