Փաշինյանի հեռացման «ճանապարհային քարտեզն»՝ ըստ Էդմոն Մարուքյանի. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Ինչպես հայտնի է, նախօրեին Երևանում կայացավ Էդմոն Մարուքյանի ղեկավարած «Լուսավոր Հայաստան» կուսակցության 5-րդ համագումարը, որը նվիրված էր կուսակցության հիմնադրման 10-ամյակին և առաջիկա քաղաքական փուլին, ի մասնավորի՝ 2026 թվականին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։
«Փաստ» թերթի տեղեկություններով, պաշտոնական մասից առաջ տեղի են ունեցել ներքին քննարկումներ, որոնց ընթացքում հստակեցվել են կուսակցության առաջիկա քաղաքական ակտիվացման փուլերը, ինչպես նաև հնարավոր նախընտրական համագործակցությունների շուրջ մոտեցումները։ Քննարկումների ընթացքում շեշտը դրվել է փուլային գործընթացի վրա՝ առանց շտապ քայլերի։
Նշենք, որ համագումարը որոշում է ընդունել մասնակցել 2026 թվականին կայանալիք Ազգային ժողովի ընտրություններին։ Նույն քվեարկությամբ լիազորվել է նորընտիր ղեկավար կազմին սկսել քննարկումներ՝ հնարավոր նախընտրական դաշինք ձևավորելու նպատակով։ Էդմոն Մարուքյանը իր ելույթում հայտարարել է, որ կուսակցությունը բացառում է որևէ համագործակցություն գործող իշխանության հետ։ Միաժամանակ նշվել է, որ կուսակցությունը դիտարկում է համագործակցության տարբերակներ գաղափարապես հարող քաղաքական ուժերի հետ։ Քննարկումները նախատեսվում է վարել առանց հրապարակայնացման՝ մինչև առարկայական պայմանավորվածությունների ձևավորումը։ «Փաստի» տեղեկություններով, շփումները գտնվում են նախնական փուլում։
Ի դեպ, Էդմոն Մարուքյանն իր ելույթում նաև ներկայացրել է Նիկոլ Փաշինյանի իշխանության հեռացման «ճանապարհային քարտեզ»: Մեր ունեցած տեղեկություններով, սա բավական մեծ հետաքրքրություն է առաջացրել Հայաստանում գործող դեսպանատներում՝ այն տեսանկյունից, որ Նիկոլ Փաշինյանը կարող է պարտվել առաջիկա ընտրություններում:
Հավելենք, որ համագումարը Էդմոն Մարուքյանին վերընտրել է կուսակցության նախագահ։ Փակ քվեարկությամբ ընտրվել է նաև Կառավարման խորհրդի նոր կազմը։ Նշենք, որ կառավարման խորհրդում ընտրվել են ոչ միայն հին կուսակցականներ, այլև նոր դեմքեր: Ընդհանուր առմամբ, համագումարը շեշտել է, որ «Լուսավոր Հայաստանը» սկսում է կազմակերպչական և քաղաքական ակտիվացման փուլ՝ ուղղված 2026 թվականի ընտրություններին մասնակցությանը։ Մասնակցության ձևաչափը և հնարավոր դաշինքների հարցը կուսակցությունում նախատեսվում է հստակեցնել առաջիկա ամիսներին։
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...