Ռուսական ակտիվների վերաբերյալ համաձայնության հասնելու հավանականությունը «50-50» է. Մերց
Հաշվի առնելով ստեղծված իրավիճակը՝ կասեի, որ մեր հաջողության հավանականությունը 50-50 է, ասել է Մերցը ZDF հեռուստաընկերության եթերում՝ ռուսական սառեցված ակտիվների օգտագործման մասին։ Գերմանիայի կանցլերը նաև ընդունել է ամբողջ Եվրոպայում առկա մտահոգությունները Ռուսաստանի սառեցված ակտիվների հնարավոր օգտագործման վերաբերյալ։
«Իհարկե, այս որոշումները ռիսկերից զերծ չեն։ Կան իրավական մարտահրավերներ և կան քաղաքական մարտահրավերներ։ Ես կարծում եմ, որ իրավական խոչընդոտները կարելի է հաղթահարել, բայց քաղաքական խոչընդոտները կմնան։ Եվ մենք պետք է դրանք միասին հաղթահարենք՝ Ռուսաստանի նկատմամբ իսկապես հստակ եվրոպական դիրքորոշման հասնելու համար», - պնդել է Գերմանիայի կանցլերը։
Մերցը շեշտել է, որ Կիևը ունի ֆինանսավորում առաջին եռամսյակի համար, բայց դրանից հետո իրավիճակը կդառնա կրիտիկական։
«Եվ դա ճիշտ է, մենք կարող ենք ստիպված լինել աջակցել Ուկրաինային ևս մեկ կամ երկու տարի, և մենք պետք է հստակ ազդանշան ուղարկենք Մոսկվային, որ պատրաստ ենք դա անել», - նշել է Գերմանիայի կանցլերը։
«Ես գիտեմ կասկածների և մտահոգությունների մասին, և ես դրանք լուրջ եմ ընդունում։ Ես դրանք չեմ կիսում, բայց լուրջ եմ ընդունում», - եզրափակել է Մերցը։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»