Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Մալիշկա գյուղում կա՛մ շրջում է որևէ մեկի ապուպապի ուրվականը, կա՛մ ոստիկանությունն անզոր է ընդամենը մի գյուղում բռնել ընդամենը մի հոգուԱրտակարգ իրավիճակ. 4-րդ օրն է 6 հարկանի շենքի 250-ից ավելի բնակիչներ, որոնց մեծ մասը երեխաներ են, մնացել են առանց հոսանքիՕդի ջերմաստիճանը կբարձրանա 5-8աստիճանով․ եղանակն՝ առաջիկա օրերինԱդրբեջանը հետախուզում է հայտարարել 3 ռուս քաղաքական մեկնաբանների նկատմամբՀայաստանը ԵԱՏՄ-ում առաջատար է բեռնափոխադրումների աճով՝ 12,1%57-ամյա տղամարդը մետրոյի «Գարեգին Նժդեհ» կայարանի մոտ 10 մ բարձրությունից ընկել և մահացել էՍամվել Տերտերյանը հաղթեց ադրբեջանցուն և հռչակվեց աշխարհի չեմպիոնԹրամփն ասել է՝ որն է իր գլխավոր նպատակըՕդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան
Քաղաքականություն

Վաշինգտոնյան հուշագրի իրական գինը․ ով է շահում և ով է կորցնում

Վաշինգտոնում կնքված հուշագրի շուրջ իշխանության ներկայացրած պատկերն ու դրա իրական բովանդակությունը օրեցօր ավելի ակնհայտ հակասության մեջ են մտնում։ Առաջին հայացքից նույնիսկ լեզվական մակարդակում նկատելի է վտանգավոր անհամապատասխանությունը․ հայկական կողմը նույն գործընթացը անվանում է Թրամփի ուղի, մինչդեռ ադրբեջանական կողմը շարունակում է պնդել Զանգեզուրի միջանցք ձևակերպումը։ Թվում է՝ խոսքը բառերի մասին է, սակայն իրականում հենց այդ տարբերության մեջ է թաքնված խնդրի էությունը։ Երբ կողմերը չեն կարողանում համաձայնության գալ նույնիսկ նախագծի անվան շուրջ, հարց է առաջանում՝ ինչպե՞ս է հնարավոր նույն կերպ ընկալել դրա իրավական, քաղաքական և անվտանգային հետևանքները։

Այս գործընթացը զարգանում է այն ֆոնին, երբ Հայաստանում ընդդիմադիր գործիչների, եկեղեցականների, համայնքապետերի, բարերարների ու գործարարների ձերբակալությունները դարձել են համակարգային։ Արևմտյան գործընկերները ավելի հաճախ են այցելում Հայաստան ոչ թե համագործակցությունը խորացնելու, այլ իշխանության գործողություններից մտահոգված լինելու պատճառով։ Եկեղեցու նկատմամբ ճնշումները, հոգևորականների և ոչ իշխանական գործիչների հետապնդումները միջազգային հարթակներում այլևս չեն ընկալվում որպես ներքին հարց։ Դրանք դիտարկվում են մարդու իրավունքների խախտումների համատեքստում և արդեն վտանգում են արևմտյան գործընկերների հետ ծրագրերի իրականացումը։

Ադրբեջանի հետ խաղաղության օրակարգի ներքո իշխանությունը զուգահեռաբար քննարկման է դնում և ԱԺ֊ում անցկացնում է պարտադիր զինվորական ծառայության կրճատման հարցը։ Սա տեղի է ունենում այն պահին, երբ Ադրբեջանը շարունակաբար մեծացնում է իր ռազմական ներուժը և ամրապնդում բանակը։ Ստեղծվում է տպավորություն, որ Հայաստանը քայլ առ քայլ զրկվում է իր պաշտպանական կարողությունների կարևոր բաղադրիչներից։ Այս ֆոնին ավելի քան տրամաբանական է հնչում այն մտահոգությունը, որ նման որոշումները կարող են լինել Ադրբեջանի հերթական պահանջները, որոնք իշխանությունը պատրաստ է իրականացնել՝ խաղաղության անվան տակ։

Վարչապետի կողմից արդեն իսկ հնչեցվել է սահմանադրական փոփոխությունների անհրաժեշտության թեզը՝ ազգային ինքնության արդիականացման ձևակերպմամբ։ Սակայն գործընթացի խորքային բովանդակությունը այլ բան է հուշում։ Խոսքը փաստացի Ադրբեջանի պահանջների իրավական ամրագրման մասին է, մասնավորապես՝ տարածքային պահանջներից հրաժարվելու միջոցով։ Այդ նպատակով էլ առաջ է քաշվում սահմանադրական փոփոխությունների գաղափարը, որը կարող է դառնալ հաջորդ կարևոր զիջումը։

Այս համատեքստում առանձնահատուկ ուշադրության է արժանի TRIPP նախաձեռնությունը, որը ներկայացվում է որպես տնտեսական և անվտանգային ծրագիր։ Քաղաքագետ Սուրեն Սուրենյանցի գնահատմամբ՝ արտաքինից հանգստացնող ձևակերպումների ներքո թաքնված են լուրջ սահմանադրական և սուվերենային խնդիրներ։ Նրա դիտարկմամբ՝ համատեղ ձեռնարկությունը իրականում ամերիկյան նախաձեռնություն է, որտեղ Հայաստանը հանդես է գալիս ոչ թե որպես հավասար գործընկեր, այլ որպես կողմ, որի ներկայությունը բանակցությունների սեղանին ավելի շատ ներքաղաքական նշանակություն ունի։ TRIPP-ը ֆորմալ կերպով չի կոչվում միջանցք, սակայն իր գործառութային տրամաբանությամբ ստեղծում է հենց միջանցքային ռեժիմ։

Սյունիքով անցնող ճանապարհի կառավարումը փաստացի դուրս է բերվում Հայաստանի Հանրապետության բացառիկ իրավասությունից և տեղափոխվում է արտաքին պայմանագրային և կառավարչական դաշտ։ Սա նշանակում է ոչ թե տարածքի ձևական կորուստ, այլ դրա նկատմամբ լիարժեք վերահսկողության էական սահմանափակում։ Նման մոտեցումը առաջացնում է լուրջ սահմանադրական հարցեր, քանի որ ինքնիշխանությունը չի սահմանափակվում քարտեզի վրա գծված սահմաններով, այլ ներառում է տվյալ տարածքում որոշումներ կայացնելու լիարժեք իրավունքը։ Եթե սահմանվում է հատուկ իրավական ռեժիմ արտաքին երաշխիքներով, ապա օրինաչափորեն առաջանում է հանրաքվեի անհրաժեշտության հարցը։

Առանձնահատուկ նշանակություն ունի նաև Իրանի արձագանքը։ Իսլամական հեղափոխության գերագույն առաջնորդի միջազգային հարցերով խորհրդական Ալի Աքբար Վելայաթին բաց տեքստով հայտարարել է, որ Թրամփի ծրագիրը իր բովանդակությամբ նույնն է, ինչ Զանգեզուրի միջանցքի գաղափարը, պարզապես այլ անվան տակ։ Իրանը կտրականապես դեմ է նման նախաձեռնությանը՝ համարելով, որ այն վտանգում է տարածաշրջանային անվտանգությունը և կարող է ստեղծել ՆԱՏՕ-ի ներկայության նախադրյալներ Իրանի հյուսիսում և Ռուսաստանի հարավում։ Վելայաթին ընդգծել է, որ ԱՄՆ-ը զգայուն տարածաշրջաններում հաճախ տնտեսական նախագծերի անվան տակ է ամրապնդում իր ներկայությունը, որը ժամանակի ընթացքում ընդլայնվում է նաև ռազմական և հետախուզական մակարդակներում։

TRIPP-ի շուրջ քննարկումները սահմանափակելը ճանապարհի անվտանգության կամ ներդրումների պաշտպանության հարցերով վտանգավոր մակերեսայնություն է։ Խնդիրը շատ ավելի խորքային է և վերաբերում է Հայաստանի՝ սեփական տարածքում ռազմավարական որոշումներ կայացնելու իրավունքի աստիճանական սահմանափակմանը։ Սա այն մոդելն է, որտեղ կորուստը տեղի չի ունենում մեկ ստորագրությամբ, այլ փուլ առ փուլ՝ պայմանագրերի, համատեղ կառավարման և արտաքին երաշխիքների անվան տակ։

Այս ֆոնին Հայաստանում ԱՄՆ դեսպանը բացահայտ հայտարարում է TRIPP նախագծում Թուրքիայի ներգրավման մասին՝ ընդգծելով Նախիջևանով, Հայաստանով և Կարսով անցնող երկաթուղային երթուղու կարևորությունը։ Թեև այս ամենը ներկայացվում է որպես տնտեսական հնարավորություն, ակնհայտ է, որ հարցը միայն տրանսպորտի մասին չէ։ Խոսքը տարածաշրջանային նոր ճարտարապետության ձևավորման մասին է, որտեղ Հայաստանի դերակատարումն ավելի շատ հիշեցնում է անցումային տարածք, քան ինքնուրույն սուբյեկտ։

Այս ամենի արդյունքում գլխավոր հարցը մնում է անփոփոխ․ արդյո՞ք Վաշինգտոնում կնքված հուշագիրը խաղաղության և զարգացման իրական հնարավորություն է, թե հերթական փուլն է Հայաստանի ինքնիշխանության աստիճանական մաշման գործընթացում։ Պատասխանն ակնհայտ կդառնա ոչ թե իշխանության հայտարարություններից, այլ այն բանից, թե որքան բաց, թափանցիկ և հանրային վերահսկողության ներքո կկայացվեն առաջիկա որոշումները։ Եթե այդ հարցերից խուսափում են, ապա տուժողը լինելու է Հայաստանը՝ իր անվտանգությամբ, ինքնիշխանությամբ և ապագայի ընտրության իրավունքով։