Ինժեները իր ձեռքերով կառուցել է «անսահման» հեռահարությամբ զբոսանավ
Ֆինլանդացի գյուտարարը մենակ է կառուցել մի զբոսանավ, որը կարող է գործնականում անվերջ նավարկել ծովերում առանց վառելիքի, միայն արևային էներգիայով, գրում է 4pda.to–ն։ Նրան 200 օր է պահանջվել նախագիծն ավարտելու համար։ Նախագիծը կոչվում է Helios 11։ 10.6 մետրանոց զբոսանավն ամբողջությամբ աշխատում է արևային վահանակներով։ Այն ունի 7 հանգույցի նավարկության արագություն և 8.5 հանգույցի առավելագույն արագություն, նույնիսկ ամպամած եղանակին։
Ըստ իր ստեղծողի, այդ զբոսանավը սպառում է ավելի քիչ էլեկտրաէներգիա, քան սովորական խոհանոցային բլենդերը։ Այն վառելիք չի կրում նավի վրա, հիմնվելով արևային վահանակների և լրացուցիչ առագաստների վրա՝ կայունության և շարժիչ ուժի համար։
Զբոսանավի ներքին հարդարանքը բավականին պարզ է։ Կառավարման վահանակը պատրաստված է ֆաներայից, իսկ խցիկը կահավորված է միայն անհրաժեշտ պարագաներով։ Դիզայները ցանկացել է ցույց տալ, թե որքան հուսալի կարող են լինել վերականգնվող էներգիայի աղբյուրները աշխատելով նույնիսկ դժվար պայմաններում։
Գյուտարարն այժմ աշխատում է նորարական Helios մոդելի վրա՝ 15 մետր երկարությամբ։ Այն կլինի ավելի արագ, թեթև և հագեցած կլինի բարելավված արևային վահանակներով։ Նոր տարբերակը նաև կկարողանա սնուցել նավի վրա գտնվող բոլոր անհրաժեշտ սարքավորումները։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»