ՔՊ-ում լարված են. թեկնածուներից «բացատրություններ» են պահանջում. «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՔՊ իշխանության ներսում վերջին օրերին նկատվում է գերլարված իրավիճակ։ «Ժողովուրդ» օրաթերթի լավատեղյակ աղբյուրների փոխանցմամբ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունում գրեթե ամենօրյա ռեժիմով իշխանության ներկայացուցիչները հանդիպումներ են ունենում վարչության անդամների հետ՝ պահանջելով պարզաբանումներ ոչ միայն քաղաքական դիրքորոշումների, այլեւ անձնական կյանքում առկա իրավիճակների վերաբերյալ։
Մեր աղբյուրների պնդմամբ, վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանձնարարությամբ կուսակցական շրջանակներում իրականացվում է յուրօրինակ «ստուգում»՝ անձնական կապերի, ընտանեկան կարգավիճակի ու հարաբերությունների մասով, իսկ դրանից հետո հնչեցվում են «խաչաձեւ» հարցադրումներ՝ ակնարկելով, թե տվյալ անձանց վերաբերյալ կա բացասական տեղեկություն, որը կարող է անընդունելի լինել ՔՊ նախընտրական ցուցակում ընդգրկվելու համար։
Ըստ նույն աղբյուրների՝ նման քննարկումների հետեւանքով արդեն արձանագրվել են դեպքեր, երբ կուսակցության ներսում որոշ թեկնածուների վերաբերյալ տրվել են բացասական գնահատականներ ու մերժումներ։
Միաժամանակ, մեր տեղեկություններով, ՔՊ-ական շրջանակներն ակտիվ պատրաստվում են դեկտեմբերի 27-ին նախատեսվող քաղաքական հավաքին «Ադանա» շքեղ ռեստորանում՝ օրակարգում պահելով 2026 թվականի խորհրդարանական ընտրությունների կազմակերպչական հարցերը եւ առաջիկա քաղաքական քայլերի «փաթեթը»։
Նշենք, որ ՔՊ-ն սեպտեմբերյան համագումարից հետո ունի 20-հոգանոց վարչություն, դեկտեմբերի 4-ին էլ հրապարակային հաղորդվել էր՝ կուսակցական հարթակում քննարկվել է 2026-ի ընտրություններին համամասնական ցուցակի ձեւավորման կարգը:
Բայց ներկուսակցական հարթության մեջ քննարկման առարկա է նաեւ վարչության անդամների անձնական որակների հարցը. նրանք, լինելով խոցելի վիճակում, նստած քվեարկում եւ որոշում են՝ ով է արժանի լինել ցուցակում, ով՝ ոչ»։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...