Չինաստանում արևային էլեկտրակայանը «արթնացրել է» անապատը
Այսօր արևային էներգետիկան համարվում է չափազանց խոստումնալից ուղղություն, թեև կան որոշ մտահոգություններ շրջակա միջավայրի վրա արևային վահանակների ազդեցության վերաբերյալ՝ ինչպես շահագործման ընթացքում, այնպես էլ դրանց ծառայության ժամկետի ավարտից հետո։ Սակայն առնվազն որոշ դեպքերում արևային վահանակները, ինչպես երևում է, կարող են ունենալ նաև դրական էկոլոգիական ազդեցություն։
Չինաստանի արևմուտքում գտնվող Տալատան անապատում իրականացված նոր հետազոտությունը ցույց է տվել, որ այնտեղ տեղադրված արևային վահանակները ձևավորել են սեփական միկրոկլիմա՝ փոխելով հողի բաղադրությունը և նպաստելով բուսականության աճին։ Սիանի տեխնոլոգիական համալսարանի գիտնականները ուսումնասիրել են մեկ գիգավատ հզորությամբ խոշոր արևային էլեկտրակայան, որը զբաղեցնում է զգալի տարածք՝ նախկինում գրեթե անպտուղ անապատում։ Թիմը վերլուծել է 57 էկոլոգիական ցուցանիշ՝ ներառյալ հողի քիմիական կազմը, ջերմաստիճանը, խոնավությունը և կենսաբազմազանությունը։
Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ արևային վահանակների տակ գտնվող հողի ընդհանուր «առողջությունը» մոտ երկու անգամ ավելի լավ է, քան բաց անապատային հողինը։ Պատճառը բավական պարզ է․ վահանակները ստեղծում են մշտական ստվեր, պահպանում խոնավությունը և նվազեցնում հողի ջերմաստիճանը։ Անապատային պայմաններում, որտեղ ջուրը խիստ սահմանափակ է, սա լուրջ փոփոխություն է, որը նպաստում է բույսերի աճին և հողի բերրիության վրա ազդող միկրոօրգանիզմների զարգացմանը։
Գիտնականների կարծիքով՝ խոշոր արևային էլեկտրակայանները կարող են լինել ոչ միայն էներգիայի աղբյուր մարդկային քաղաքակրթության համար, այլ նաև անապատային տարածքների վերականգնման գործիք։ Միևնույն ժամանակ նրանք ընդգծում են, որ անհրաժեշտ են երկարաժամկետ լրացուցիչ ուսումնասիրություններ՝ այս ազդեցության կայունությունը գնահատելու համար։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...