Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Հարատև ազգային պետություն ստեղծելու գաղափարի համար Ավետիք Չալաբյանն այսօր գտնվում է բանտում. Մենուա Սողոմոնյան Նպաստները կտրել են. 80 հազար ընտանիք զրկվել է գումարից․ Հրայր Կամենդատյան Հայկական ռուսալեզու «Նոեվ Կովչեգ» թերթի ծավալուն անդրադարձը Ավետիք Չալաբյանի կալանավորմանը. Մենուա Սողոմոնյան Գագիկ Ծառուկյանի դեմ գործընթացը՝ որպես ազգային և հոգևոր արժեքների դեմ պայքար․ Հրայր Կամենդատյան Այս իշխանությունը ցուցադրական դաժանություն է գործադրում ընդդիմադիրներին «պատժելու» համար. Անահիտ Ադամյան Մանդատների կեղծ դիլեման. ինչո՞ւ է ընդդիմության խորհրդարանական բոյկոտի թեման դատարկ օրակարգ. «Փաստ» Իրավական ահաբեկչությունը՝ որպես իշխանության անկման սկիզբ. Գագիկ Ծառուկյանի օրինակը և պատմության դառը դասերը. «Փաստ» Այս իշխանությունը շատ լավ գիտի, որ առանց ռեպրեսիաների իր դիրքերը չի կարող պահպանել. Արմեն Մանվելյան Եվրոպական խորհրդարանում բարձրացվել է Ավետիք Չալաբյանի կալանավորման հարցը Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան
«ՀայաՔվեի» աջակցությամբ նկարահանված «Ծիծեռնակի հավատի կենացը» ֆիլմը հուլիսի 18-ին՝ ժամը 17։00-ին, կցուցադրվի «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի շրջանակումԻշխանության կամքին ենթարկվելով՝ ԿԸՀ-ն ոչնչացրեց իր միակ առաքելությունը, ընտրական գործընթաց կազմակերպելը. Աննա Կոստանյան«ՀայաՔվեն» վճռական է մեր համակարգող, քաղբանտարկյալ Ավետիք Չալաբյանի և մյուս բոլոր քաղբանտարկյալների շուտափույթ ազատ արձակման հարցումՀայաստանում ներդրումային մթնոլորտը շատ վատն է, քանի որ գործարարներից շատերը կալանավորված են. Արմեն ՄանվելյանՀայրենակիցներ ջան, ընտրություններից հետո էլ ենք գալիս. մեր առաջին հետընտրական այցը Մասիս համայնքի Նիզամի և Սիս բնակավայրեր. Ն. ԿարապետյանԱշխարհաքաղաքական իրողությունների փոփոխվող կառուցակարգը. «Փաստ» Բուհական համակարգն էլ են ներքաշում ճահճի մեջ. «Փաստ» «Այս մարդիկ իրականում վարում են հակապետական և հակահայկական քաղաքականություն». «Փաստ» Շատերն են անընդունելի արարքները փորձել արդարացնել «վեհ գաղափարներով», բայց... «Փաստ» Սեփականության իրավունքի նկատմամբ ոտնձգություններ. ի՞նչ սպասել ապագայում. «Փաստ» «Փաշինյանի մոսկովյան այցը ցույց տվեց նրա քաղաքականության սնանկությունը». «Փաստ» Ինչպե՞ս ու ի՞նչ ժամկետներում է ձևավորվելու նոր կառավարությունը. «Փաստ» Իրավական կամայականության հերթական արարը. դատարանները շարունակում են «դակել» Սամվել Կարապետյանի անօրինական կալանքը. «Փաստ» Անկախության հռչակագիրը Հայաստանի Հանրապետության ծննդյան վկայականն է. Նարեկ ԿարապետյանՀանրային տարբեր ոլորտների 100-ից ավելի ներկայացուցիչներ հանդես են եկել ի պաշտպանություն Գագիկ ԾառուկյանիՔաղաքականությունից՝ գործի․ հանդիպումներ Արարատի մարզի գյուղերում․ Մարիաննա ՂահրամանյանԻսրայելը անհրաժեշտության դեպքում կմիանա Իրանի դեմ ԱՄՆ-ի նոր hարձակումներին. NYPԱդրբեջանական ավիաընկերությունները ՀՀ-ի օդային տարածքով իրականացված թռիչքների համար վճարել են 434,316 եվրոԵրբ քաղաքական պայքարը դառնում է բանտի գոյատևման ուղեցույց. Աննա ԿոստանյանԻրանում նավագնացության ծովային կենտրոնը վնաuվել է ԱՄՆ-ի hարվածի հետևանքով

Ի՞նչ է լինում, երբ մեկ անձը Հայաստանում չէ. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Մի առիթով Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, թե կառավարությունն ինքն է: Նույն առիթին արձագանքելով՝ մենք էլ նշել էինք, որ Փաշինյանը ոչ միայն կառավարությունն է, այլև ԱԺ-ն, դատախազությունը, բոլոր ատյանների դատարանները, ԱԱԾ-ն ու ՊՊԾ-ն, նաև՝ ՔՊ-ն:

Բայց, ահա, նույն ՔՊ «կարկառուններից» մեկն օրերս, օրինակ՝ հայտարարում էր, թե, ի տարբերություն այլ կուսակցությունների, ՔՊ-ն մեկ անձի կուսակցություն չէ, կապված չէ բացառապես մեկ անձի որոշումների հետ, ժողովրդավարական եղանակներով է ղեկավարվում: Մի խոսքով՝ մի այնպիսի պատկեր նկարագրեց, որ ամենից դեմոկրատական երկրների ամենից ժողովրդավար կուսակցությունները նախանձից կկանաչեն:

«Կարկառուն» քպականների երևակայության մեջ, հնարավոր է, այդպես է: Բայց միայն այնտեղ: Ժողովրդական բանահյուսությունը ու հատկապես Ղազարոս Աղայանը բացարձակապես ոչ մի տվյալ չեն հաղորդում Գյուլնազ տատի կուսակցական պատկանելության մասին:

Սակայն դատելով Փաշինյանի կարկառուն քաղաքական մերձավորների հայտարարություններից՝ տատին, կարծեք թե, քպական էր: Չնայած, եթե այն ժամանակներում ՔՊ լիներ, մեր բազմաչարչար ժողովուրդը արդեն մի 100 տարի առաջ վերջնականապես պատմության գիրկը անցած կլիներ:

Ինչ վերաբերում է առկա իրականությանն ու վերոնշյալ պնդումներին, ապա մի կուշտ ծիծաղելուց հետո, իհարկե, անհրաժեշտ է ընդգծել, որ ՔՊ-ի՝ մեկ անձի կուսակցություն չլինելու մասին ամպագոռգոռ հայտարարությունները տարօրինակ են հնչում: Ախր, գրեթե բոլորն էլ բացահայտ տեսնում են, որ առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության կամ հանձնարարության ոչ մի քպական չի համարձակվի որևէ միկրոֆոնի մոտ բերանը բացուխուփ անել և ինչ-որ բան ասել: Առանց Նիկոլ Փաշինյանի թույլտվության, քպականներն անգամ վախենում են Արարատ լեռան ուղղությամբ նայել: Եթե հանկարծ մեկնումեկը մոտները Արցախ կամ Արարատ, կամ Արևմտյան Հայաստան ասի, անմիջապես կսկսեն վախվորած այսուայնկողմ նայել. հո տեսնող չեղա՞վ, որ Փաշինյանին հասցնի ու նրանից ջղայն «սմս» ստանաք...

Միով բանիվ, ՔՊ-ից ավելի միահեծան, ավելի ավտոկրատ, ավելի հակադեմոկրատական ու բացառապես մեկ անձի քմահաճույքով շարժվող կուսակցություն կամ քաղաքական միավոր-խմբավորում հազիվ թե լինի:

Ի դեպ, բազմաչարչար ժողովրդի մասին: Ոչ միայն տողերիս հեղինակը, այլև շատ ու շատ հայրենակիցներ թեթևակի զարմանքով և ոչ առանց ուրախության նոտայի նկատեցին, որ վերջին կիրակին մեր երկրում բավականին հանդարտ բարոյահոգեբանական միջավայրում անցավ: Իսկապես, ոչ մի նյարդային հանրային միջադեպ, ոչ մի հիստերիկա, ոչ մի լարում ու վայրիվերո հայհոյախոսություն: Մի բան, որ կտրուկ հակասության մեջ է Փաշինյանի իշխանավարման շրջանում իշխանությունից շարունակաբար արտանետվող ատելության, թշնամանքի, ներհասարակական բաժանումների ու սադրանքների ամբողջության հետ:

Կիրակնօրյա եզակի ու հարաբերական հանդարտությունը ուներ շատ պարզ բացատրություն. Նիկոլ Փաշինյանը Հայաստանում չէր:

Հայտնի է, որ Փաշինյանը մեկնել էր Սանկտ Պետերբուրգ՝ մասնակցելու ԵԱՏՄ խորհրդի նիստին, հանդիպելու իր և իր կուսակիցների համար ատելի ԵԱՏՄ-ականների հետ: Եվ մինչ Փաշինյանը քաղցր-մեղցր ժպտում էր իր և իր բազմաթիվ կարկառունների կողմից թշնամի և չուզող հռչակված Ռուսաստանի ղեկավարի ու մյուսների հետ, նրա քպականները, խոսակցականով ասած՝ «հով լռված» էին Ֆեյսբուքի պատատակերին: Առավելագույնը՝ ինչ-ինչ վարկաբեկիչ ու զազրախոսական «նյութեր» էին շրջանառում:

Ինչ էլ հիմա ասվի, փաստն այն է, որ այս կիրակի ոչ մի քպական «շրջիկ հավատացյալների» խումբ չնկատվեց Հայ առաքելական եկեղեցու որևէ վանքում: Բոլոր եկեղեցիներում կիրակնօրյա պատարագները կատարվեցին ըստ կարգի, հնչեց Ամենայն հայոց կաթողիկոսի անունը, հիշատակվեցին նաև հանիրավի կալանավորված սրբազանները, ու դրանով պայմանավորված՝ ոչ մի «քաղաքացիական հագնված» կարմիրբերետավոր գազազած չհարձակվեց որևէ հայ մարդու վրա, քաշքշելով դուրս չհանեց եկեղեցուց: Ոչ մի կարգալույծ կամ տիրադավ «քահանա» գլուխն իր «բնից» դուրս չհանեց:

Ու հենց նաև այս հանգամանքը ակնառու ապացույցն է այն բանի, որ ՔՊ-ն ոչ թե սոսկ «մեկ անձի կուսակցություն» է, այլև մեկ անձի անընկալելի քմահաճույքներն ու չարառիթ հրահանգները անխոս կատարող «կուսակցություն»: Կամ էլ՝ պետք է ընդունել, որ մնացած բոլոր քպականները Հայ առաքելական եկեղեցու թշնամի են դիրքավորվում բացառապես Նիկոլ Փաշինյանի ֆիզիկական ներկայության պայմաններում: Չկա (բացակա է) Նիկոլ Փաշինյանը, չկա ատելություն ու ներքին թշնամանք ամենայն ազգայինի նկատմամբ:

Լավ, բա եթե ՔՊ-ն «մեկ անձի կուսակցություն» չէ, հապա ինչո՞ւ ոչ մի տեղ խմբովի պատարագի չգնացիք, երբ Փաշինյանը Հայաստանում չէր: Բա գնայիք, մի կեղծ «պատարագ» անեիք, մանավանդ՝ քպական դարձած «միկրոավտոբուսի» եպիսկոպոսներով:

Բա, իբր հավատացյա՜լ եք, եկեղեցու նվիրյա՜լ...

Ու գիտե՞ք, դա ևս ապացուցում է այն, որ նախորդ դեպքերի վերաբերյալ միանգամայն ճշգրիտ էին տրվող բնորոշումները, որ դրանք ընդամենը քաղաքական հանրահավաքներ կամ կուսակցական միջոցառումներ էին՝ կազմակերպված ՀԱԵ եկեղեցիների տարածքում՝ այդ եկեղեցիներից մի քանիսն, ի դեպ, ապօրինի զավթելով:

Ու վերը ասվածը բերում է նաև մեկ այլ անխուսափելի հետևության. «մերձեկեղեցական» այս ամբողջ աղմուկի բուն նպատակը, որ հետապնդում են ՀՀ իշխանությունն զբաղեցնող Նիկոլ Փաշինյանն ու ՔՊ-ն, Հայ առաքելական եկեղեցին քանդելն է, որպես համահայկական կառույց՝ վերացնելը կամ առնվազն՝ բաժանումների ենթարկելը: Բնական է, որ հաջորդ կիրակի Նիկոլ Փաշինյանը պետք է փորձի նախորդ հանդարտությունը Հայաստանի ու հայ ժողովրդի «քթից բերել»: Պատահական չէ, որ երեկվանից սկսեցին լուրեր շրջանառվել դեկտեմբերի 28-ին Մայր Աթոռի վրա արդեն ուժայիններով գրոհելու, Ամենայն հայոց կաթողիկոսի նկատմամբ բռնություն գործադրելու, անգամ կալանավորելու փաշինյանական մտմտումների մասին:

Դե, պե՞տք է ժողովրդի Նոր տարին հարամ անել, թե՞ ոչ: Այ, դա ՔՊ-ի մոտ արդեն 7 տարի ստացվում է՝ տոներ փչացնել, աղետի, լացի, ողբի, կորստի պատճառ ու շարժիչ դառնալ:

ԱՐՄԵՆ ՀԱԿՈԲՅԱՆ

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում