Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել. «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Արցախցիների եւ ոչ միայն նրանց համար, անհասկանալի է մնում՝ ինչպես կարող էր Արցախի թեմի առաջնորդ Վրթանես եպիսկոպոս Աբրահամյանը համագործակցել Արցախը հանձնած Նիկոլ Փաշինյանի հետ։
Մենք գրել էինք, որ նրան սպառնացել են զրկել ծառայողական բնակարանից, որը տրամադրել են որպես ԶՈՒ հոգեւոր առաջնորդ` ՀՀ ՊՆ-ից։ Շատերին այս վարկածն անհավանական է թվում՝ մի՞թե կարելի է մեկ բնակարանի համար նման դավաճանության գնալ։
Պատմում են, որ միայն բնակարանը չէ հարցը, այլ Արցախի թեմի առաջնորդն իր վախերի պատանդն է դարձել, նրան ճանաչողները պատմում են, որ նա երբեք քաջությամբ աչքի չի ընկել։ Օրինակ` 1989-1994 թթ․, երբ եղել է Ամարասի վանահայրը, կռվի թեժ պահերին ժողովրդին թողել փախել է։ Ամարաս Ձորակի բնակիչներից մեկը պատմեց՝ կռվի թեժ պահերին փոխանակ գար, զորքին դուխ տար, անհետացել էր: Անգամ երբ տեղյակ են պահել, որ Ամարասը մեր լիակատար վերահսկողության տակ է, նա տեւական ժամանակ եկեղեցի չի վերադարձել: Իսկ հեռանալիս էլ իր հետ տարել է եկեղեցական սպասքը՝ խնկաման, խաչ եւ այլն»:
Մանրամասները՝ այստեղ:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...