Science գիտական ամսագիրը տարվա բեկում է անվանել Չինաստանի «արևային հեղափոխությունը»
Science գիտական ամսագիրը հրապարակել է տարվա գիտական ամփոփումը՝ տարվա գլխավոր բեկումը ճանաչելով վերականգնվող էներգետիկայի արագընթաց զարգացումը։ Սակայն սա կրկին Չինաստանի առաջնորդության պատմությունն է․ երկիրը դարձել է «արևային հեղափոխության» հիմնական շարժիչ ուժը։ Նշվում է, որ միայն 2024 թվականին Չինաստանը շահագործման է հանձնել արևային և քամու էլեկտրակայաններ, որոնց ընդհանուր հզորությունը համարժեք է մոտ 100 ատոմային էլեկտրակայանի։ Ավելին՝ այդ գործընթացի տեմպերն անընդհատ արագանում են։ Արևմտյան անապատներից, որտեղ արտադրվում է արևային էներգիայի հիմնական մասը, մինչև արևելյան խոշոր քաղաքներ կառուցվում են հազարավոր կիլոմետրեր ձգվող գերբարձր լարման էլեկտրահաղորդման տասնյակ նոր գծեր։
Չինական գործարաններից դուրս եկող տեխնոլոգիական «ցունամին» փոխել է երկրի ֆիզիկական լանդշաֆտը։ Լուսարձակող սիլիցիումային վահանակները ծածկում են բլուրները, անապատները և նույնիսկ լճերը։ Տիբեթյան բարձրավանդակում կառուցված մեկ արևային էլեկտրակայանը զբաղեցնում է ավելի քան 400 քառակուսի կիլոմետր տարածք։ Այս տարի վերականգնվող էներգիայի աղբյուրներն աշխարհում առաջին անգամ առաջ են անցել ածխից՝ որպես էլեկտրաէներգիայի հիմնական աղբյուր։ Արևային վահանակների ներմուծումը Աֆրիկա և Հարավային Ասիա կտրուկ աճել է․ դրանք տեղադրվում են բնակելի տների տանիքներին և մատչելի գնով ապահովում մարդկանց էլեկտրաէներգիայով։
Այս էներգետիկ հեղափոխության առանցքում Չինաստանի արդյունաբերությունն է։ Տարիներ շարունակ պետական սուբսիդիաներով զարգացնելուց հետո երկիրը այժմ գերիշխում է վերականգնվող էներգիայի տեխնոլոգիաների համաշխարհային արտադրությունում՝ արտադրելով արևային վահանակների 80%-ը, քամու տուրբինների 70%-ը և լիթիումային մարտկոցների շուրջ 70%-ը։ Արտադրության ծավալների աճին զուգահեռ գները նվազել են, պահանջարկը՝ աճել, ինչը նորից խթանել է արտադրության ընդլայնումը։ Արդյունքում վերականգնվող տեխնոլոգիաները դարձել են Չինաստանի տնտեսության ավելի քան 10%-ը կազմող խոշոր ոլորտ։
Կանաչ տեխնոլոգիաների արտահանման աճը վերափոխում է նաև աշխարհի մյուս հատվածները․ Գլոբալ Հարավի երկրները ակտիվորեն ձեռք են բերում չինական արևային վահանակներ, մարտկոցներ և քամու տուրբիններ՝ ձգտելով էներգետիկ անկախության և օգտվելով դրանց մատչելիությունից։ Առաջընթացի արագությունը տպավորիչ է․ 2004 թվականին աշխարհին պահանջվում էր մեկ ամբողջ տարի՝ 1 գիգավատ արևային էներգիա տեղադրելու համար, մինչդեռ այսօր դրանից կրկնակի ավել հզորություն գործարկվում է օրական։ Եթե նախկինում վերականգնվող էներգիան ընկալվում էր որպես «բարոյական ընտրություն»՝ ավելի բարձր գնով, ապա այժմ շարժիչ ուժը շահավետությունն է՝ ծախսերի կրճատումն ու էներգետիկ անվտանգության բարձրացումը։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...