Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանել սահմանված պահանջներին․ ՍԱՏՄ

Հայաստանի Հանրապետության սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի Երևանի Կենտրոնի տեսուչները anvtangsnund.am («Անվտանգ սնունդ») կայքի առաջարկով՝ համատեղ հսկիչ գնումներ են կատարել հայկական շուկայում առկա ԵԱՏՄ և երրորդ երկրներից ներմուծված կաթնամթերքի մի շարք ապրանքատեսակներից, որոնք ենթարկվել են մանրէաբանական հետազոտության, ինչպես նաև որոշվել է դրանցում առկա կաթնայուղի զանգվածային մասը: Այդ մասին հայտնում են ՍԱՏՄ-ից:

Ըստ այդմ՝ Մարգարյան 23/6 հասցեում գործող «Կայզեր» սուպերմարկետից («Պար-Արտ» ՍՊԸ) կատարվել է հետևյալ ապրանքատեսակների հսկիչ գնում (նմուշառում)՝

1. Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասեր, յուղի զանգվածային մասը` 15% (արտադրող՝ Բելառուս, Սովուշկին պրոդուկտ (Совушкин продукт)), ներմուծող՝ «Լ․Դ․Լ» ՍՊԸ (արտադրված՝ 04․11. 2025թ, պիտանիության ժամկետը՝ 04․12․2025թ․)),

2. Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (դեղձով), ճարպի զանգվածային մասը` 5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино), (արտադրված՝ 25․09․2025թ, պիտանիության ժամկետը՝ 24․03․2025թ․)),

3. Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանք (ելակի հյութով), ճարպի զանգվածային մասը՝ 1․2% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, Էրման Ստուպինո (Эрман Ступино) (արտադրված՝ 28․09․2025թ, պիտանիության ժամկետը՝ 25․02․2026թ․)),

4. Չիզ լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանք «Մոցարելլա» կիսաամուր, յուղի ընդհանուր պարունակությունը չոր մթերքներում՝ 45․0% (արտադրող՝ Ուկրաինա, Անդրյուշևսկի մասլոսիռզավոդ «Андрушевский маслосырзавод», ներմուծող՝ «ԼԻԱ-Կ ԳՐՈՒՊ» ՍՊԸ (արտադրված՝ 16․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 10 օր)),

5. Դանոն (DANONE) ապրանքանիշի յոգուրտային արտադրանք ելակի համով, ճարպի զանգվածային մասը՝ 1․2% (արտադրող՝ Ղազախստան, Դանոն Բերկուտ (DANONE BERKUT), (արտադրված՝ 01․11․2025 թ, պիտանիության ժամկետը՝ 26․12․2025թ․)),

6. Ագուշա (Агуша) ապրանքանիշի մանկական մրգային կաթնաշոռ, տանձի համով, յուղի զանգվածային մասը՝ 3․9% (արտադրող՝ «ՎԲԴ» ԲԸ Ռուսաստան, ներմուծող՝ «Ադամիում» ՍՊԸ (արտադրված՝ 10․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)),

7. Պրեզիդենտ (President) ապրանքանիշի թթվասեր՝ պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 20% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат» (արտադրված՝ 26․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 05․12․2025թ․)),

8. Պրեզիդենտ (President) թթվասեր` պատրաստված թթխմորից և սերուցքից, ճարպի զանգվածային մասը՝ 30% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն, АО «Ефремовский маслосыродельный комбинат» (արտադրված՝ 28․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 07․12․2025թ․)):

Լաբորատոր փորձաքննությունների արդյունքներով՝ Բրեստ Լիտովսկ (Брест Литовск) ապրանքանիշի թթվասերը, Ֆրուտիս (Fruttis) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (դեղձով), Նեժնի (Нежный) ապրանքանիշի յոգուրտային պաստերիզացված արտադրանքը (ելակի հյութով) և Չիզ Լայֆ (Cheese life) ապրանքանիշի սպիտակուցային-յուղային արտադրանքը կաթնայուղի զանգվածային մաս ցուցանիշներով չեն համապատասխանում Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հսկիչ գնում է կատարվել նաև Մաշտոցի պողոտայի 5 հասցեում գործող «Երևան սիթի» սուպերմարկետից («Սիթի» ՍՊԸ)`

1. Վերշկովիյ ռայ (Вершковий рай) ապրանքանիշի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերք, ճարպերի ընդհանուր զանգվածը չոր հումքում` 45% (արտադրող՝ ԱԲԸ «Խմելնիցկա մասլոսիրբազա» (Хмельницка маслосирбаза) Ուկրաինա, ներմուծող՝ «Մեգա Ֆուդ» ՍՊԸ (արտադրված՝ 01․10․2025թ, պիտանիության ժամկետը՝ 30․03․2026թ․)),

2. Պարմալատ (Parmalat) ապրանքանիշի բնական յոգուրտ, առանց լակտոզայի` 3․5% (արտադրող՝ Ռուսաստանի Դաշնություն «Բելգորոդի կաթնամթերքի գործարան», ներմուծող՝ «Լակտալիս Արմա» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 13․12․2025թ․)),

3. Անկոր (Anchor) ապրանքանիշի ոչ աղի, քաղցրահամ սերուցքային կարագ (արտադրող՝ Նոր Զելանդիա, ներմուծող՝ «Ֆոնտերա լիմիտեդ» ՍՊԸ (արտադրված՝ 08․11․2025թ, պիտանիության ժամկետը՝ 08․07․2025թ․)),

4. Դոյարուշկա (Доярушка) ապրանքանիշի սերուցքային կարագ առանց աղի` 73․2% (արտադրող՝ Նոր Զելանդիա (արտադրված՝ 08․11․2025թ․)):

Ըստ լաբորատոր արձանագրությունների՝ «Վերշկովիյ Ռայ» արտադրանքի Գոլլանդեց (Голландец) սպիտակուցաճարպային մթերքի նմուշը կաթնայուղի զանգվածային մաս և ԱՑԽՄ (աղիքային ցուպիկի խմբի մանրէներ) ցուցանիշներով չի համապատասխանել Մաքսային Միության տեխնիկական կանոնակարգերով սահմանված պահանջներին։

Հետազոտություններն իրականացվել են ՍԱՏՄ ենթակայության «Հանրապետական անասնաբուժասանիտարական և բուսասանիտարական լաբորատոր ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ում:

Հետագծելիության սկզբունքով՝ անհամապատասխանություններ արձանագրած ապրանքանիշները ներմուծող «Լ․Դ․Լ», «Լիա-Կ Գրուպ», «Ադամիում» և «Մեգա ֆուդ» ՍՊ ընկերություններում այս պահին իրականացվում է վերահսկողություն։ Արդյունքները կհրապարակվեն: