Բայրամովի վերջին հայտարարությունը բացահայտում է Բաքվի իրական մոտեցումը խաղաղության գործընթացին
Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի վերջին հայտարարությունը, ըստ որի Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի ստորագրման համար անհրաժեշտ են ոչ միայն Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, այլև TRIPP նախագծով ստանձնած պարտավորությունների լիարժեք կատարում, հերթական անգամ բացահայտում է Բաքվի իրական մոտեցումը խաղաղության գործընթացին։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը։
«Այսպիսով, Ադրբեջանի պաշտոնական պահանջները հերթական անգամ ընդլայնվում են։
Սահմանադրության փոփոխության պահանջին այժմ ավելացվում է նաև ենթակառուցվածքային նախագիծը, որը ներկայացվում է ոչ թե որպես համագործակցության հնարավորություն, այլ որպես նոր քաղաքական նախապայման։
Սա վկայում է, որ խաղաղությունը Բաքվի համար նպատակ չէ, այլ ճնշման գործիք, որը գործարկվում է փուլ առ փուլ։
TRIPP-ի ներառումը խաղաղության պայմանների շարքում ցույց է տալիս, որ Ադրբեջանը փորձում է վերահսկել տարածաշրջանային հաղորդակցությունների բացման ոչ միայն տեխնիկական, այլև իրավական և անվտանգային պայմանները։
Այդ կերպ կասկածի տակ է դրվում Հայաստանի ինքնիշխան որոշումների ընդունման լիարժեքությունը և բանակցային սուբյեկտայնությունը։
Սահմանադրական փոփոխությունների և ենթակառուցվածքային պարտավորությունների միավորումը ձևավորում է վտանգավոր տրամաբանություն, որտեղ յուրաքանչյուր կատարում չի փակվում որպես ավարտված հարց, այլ դառնում է նոր պահանջների հիմք։
Ադրբեջանը, հաղթանակած կողմ լինելով 2020-2023 թթ. պատերազմներում, չի շտապում ինստիտուցիոնալ խաղաղություն հաստատել, քանի որ կարգավիճակը թույլ է տալիս պահպանել ճնշումը և կորզել լրացուցիչ զիջումներ՝ առանց փոխադարձ երաշխիքների:
Խաղաղության պայմանագրի ստորագրումը մշտապես հետաձգվում է, իսկ բանակցային գործընթացը վերածվում է պայմանների կուտակման մեխանիզմի։
Այս մոդելի էությունը պարզ է։
Բաքուն այս փուլում չի ձգտում ինստիտուցիոնալ և կայուն խաղաղության։
Նրա նպատակը Հայաստանին պահելն է պերմանենտ զիջումների դաշտում, որտեղ խաղաղությունը ոչ թե վերջնակետ է, այլ մշտապես հեռացող հորիզոն»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը