Սրբազանին անակնկալներ են սպասվում․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Շիրակի թեմի առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանին երեկ վիրահատել են։ Տեղեկացանք, որ վիրահատությունը բարեհաջող է անցել: Հիշեցնենք, որ նրան մի քանի օր առաջ էին տեղափոխել «Իզմիրլյան» բժշկական կենտրոն, որտեղ մոտ մեկ շաբաթ նախապատրաստում էին վիրահատության:
Ավելի վաղ հնարավոր չի եղել վիրահատությունն անել, քանի որ արյան մեջ շաքարի բարձր մակարդակը խոչընդոտել է նման միջամտությանը, սկզբում շաքարն են կարգավորել։ Իսկ այսօր՝ դեկտեմբերի 27-ին, սրբազանի ծննդյան օրն է, նա դառնում է 62 տարեկան:
Մեր տեղեկություններով, Շիրակի երիտասարդական թեմն այսօր անակնկալ է պատրաստել սրբազանի համար, որը, հավանաբար, կմատուցեն ուղիղ եթերում։ Մի խումբ մարդիկ էլ պատրաստվում են ԲԿ-ի մոտ գնալ եւ գոնե դրսից շնորհավորել սրբազանի ծննդյան օրը: Անշուշտ, նրան կայցելեն նաեւ պատգամավորներ, փաստաբաններ, հարազատներ: Լուրեր կան, որ երկուշաբթի օրը հնարավոր է Վեհափառը եւս այցելի սրբազանին»։




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»