«Հայաստանը ես եմ» նախաձեռնությունն իրականացրել է Հայաստանի ոլորտային խնդիրների ուսումնասիրություն, ներկայացրել առաջարկներ և լուծումներ
Ի սկզբանե մեր ազնվությունը ի ցույց ենք դրել։ 2024 թվականի սեպտեմբերին հայտարարել ենք «Հայաստանը ես եմ» նախաձեռնության մեկնարկը։ Այս մասին ասել է «Հայաստանը ես եմ» նախաձեռնության ղեկավար Նաիրի Սարգսյանը։
«Անմիջապես մեկ շաբաթ հետո Հայաստանի առջև ծառացած ոլորտային խնդիրների ուսումնասիրություն, գրություն ենք տրամադրել իշխանություններին, ասել ենք սա խնդիրն է, սա լուծումը, սա էլ ակնկալող արդյունքը։ Իշխանություններից մեզ պատասխանում են, այո, դուք ճիշտ եք, շնորհակալություն, կիրականացնենք։ Սրան պետք է հաջորդի հաջորդ փուլը։ Բոլոր այսպիսի հարցադրումների հիման վրա մեր ընդհանուր Հայաստանի վերակառուցման դոկտրինի կազմում, որը մենք կազմել ենք, այդ թվում դրա համար հիմք է հանդիսացել իմ դոկտորական աշխատանքը՝ «Հայաստանի տնտեսության վերականգնման», որը դարձել է քաղաքական ծրագիր։ Քաղաքական ծրագիրն արդեն պետք է գնա փորձարկումների շրջան և մարդկանց հետ երկխոսության շրջան։
Ու մենք հայտարարեցինք, որ հասարակական-քաղաքականից տրանսֆորմացնում ենք մեր գործունեությունը քաղաքական-հասարակականի։ Այսինքն՝ խոսույթը կառավարության հետ փոխարինում ենք խոսույթ ժողովրդի հետ։ Ինչու, որովհետև կառավարությունը չի կարող ոչինչ անել, անգործունակ է, անկարող է։ Հետևաբար ժողովրդին մենք պետք է ներկայացնենք՝ ինչպես ինչը կարող էր զարգանալ, որ այս կառավարության հանցավոր անգործության արդյունքում չի զարգացել»,-ասել է նա։




















«Սարսափ ու խայտառակություն․ ասեմ՝ ինչից հետո են բանակում անընդհատ մահեր լինում»․ պահեստազորի սպա
Նոյեմբերի 3/4-ին 36 ժամ ջուր չի լինելու
«Մի քանի համայնքում տեղի ունեցած ընտրությունների արդյունքները չի կարելի ուղենիշ համարել քաղաքական վա...
Աշխարհաքաղաքական «սեյսմիկ» տեղաշարժերն ու տնտեսական, էներգետիկ, ռազմական ռիսկերը. «Փաստ»
Իշխանական «ցանցը» պետական ապարատում. ում մերձավորներն են ստացել ազդեցիկ պաշտոններ և միլիոններով աշխա...
Առանց Խաղաղության համաձայնագրի` TRIPP-ի իրականացումը վտանգում է Հայաստանը. Տիգրան Աբրահամյան
Հայ ժողովուրդը դեմ է Ալիևի պահանջով սահմանադրության փոփոխությանը. Ուժեղ Հայաստան
ՀՖՖ-ին բաց նամակ․ պահանջում են պահպանել նախագահի թեկնածուի՝ հայերենին տիրապետելու պարտադիր պայմանը
«Ջախջախիչ հաղթանակ» դատարկ ռինգում. Ստեփանավանի ընտրությունները՝ հակակոռուպցիոնի «սոուսով». «Փաստ»
«Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը է Սիսիանի Շաքի համայնքում ադրբեջանցու կրակոց...