Փաշինյանը փաստացի հատել է այն սահմանագիծը, որը ՀՀ Սահմանադրությամբ հստակ գծված է աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև․ Սուրենյանց
Աշխարհիկ պետության վախճանը. Փաշինյանի «պետական» աղանդը։ Այս մասին գրել է քաղաքագետ Սուրեն Սուրենյանցը:
«Սուրբ Աստվածածին Կաթողիկե եկեղեցու բակում «Ուխտերթի» ավարտին արված հայտարարությամբ Նիկոլ Փաշինյանը փաստացի հատել է այն սահմանագիծը, որը Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ հստակ գծված է աշխարհիկ պետության և կրոնական ինստիտուտի միջև։
«Եկեղեցին և պետությունն այլևս իրար հետ են» ձևակերպումը ոչ թե հուզական կամ խորհրդանշական արտահայտություն է, այլ հստակ քաղաքական բովանդակություն ունեցող հայտարարություն, որը կասկածի տակ է դնում աշխարհիկ պետության հիմնարար սկզբունքը։
Աշխարհիկ պետությունը ենթադրում է ոչ թե եկեղեցու դեմ դիրքավորում, այլ պետական իշխանության ինստիտուցիոնալ չեզոքություն և միջամտության բացառում եկեղեցու ներքին կյանքին, կառավարմանը և ծիսական կարգին։ Այդ սկզբունքը խախտվում է այն պահից, երբ գործադիր իշխանության ղեկավարը հրապարակային կոչ է անում հավատացյալներին միջամտել պատարագների ընթացքին, ազդել հոգևոր սպասավորների վարքագծի վրա և եկեղեցական միջավայրում առաջ քաշել քաղաքական օրակարգից բխող պահանջներ։ Այս պարագայում խոսքը քաղաքական կարծիքի արտահայտման մասին չէ, այլ պետության կողմից կրոնական ինստիտուտի վրա ուղղակի ազդեցության փորձի։
Առավել մտահոգիչ է հայտարարության իրավական բաղադրիչը։ Կազմակերպված կերպով եկեղեցու ծեսերի վրա ազդեցություն գործադրելու կոչը հատում է իրավական թույլատրելիության սահմանը և մտնում այն դաշտ, որը քրեական օրենսգրքով դիտարկվում է որպես կրոնական կազմակերպության գործունեությանը կամ նրա ծեսերի իրականացմանը խոչընդոտում։ Նման կոչը, առավել ևս պետական բարձրագույն պաշտոնյայի շուրթերով, վտանգավոր նախադեպ է, քանի որ լեգիտիմացնում է իրավական առումով խնդրահարույց վարքագիծը։
Քաղաքական անպատասխանատվության մեկ այլ դրսևորում է Փաշինյանի պնդումը, թե Հայաստանի Առաքելական Եկեղեցին «օգտագործվում է որպես հենման կետ՝ Հայաստանի Հանրապետության դեմ գործելու համար»։
Առանց որևէ կոնկրետ երկրի, փաստի կամ ապացույցի մատնանշման՝ նման հայտարարությունը չի համապատասխանում պետական խոսքի նվազագույն չափանիշներին։ Պետության ղեկավարը չի կարող գործել ենթադրությունների և անանուն մեղադրանքների լեզվով՝ հատկապես ազգային հիմնարար ինստիտուտի հասցեին։
Ակնհայտ է նաև այս խոսույթի արտաքին քաղաքական ենթատեքստը։ ԵՄ քաղաքական շրջանակների առաջ իշխանությունը փորձում է իր հակաեկեղեցական գիծը ներկայացնել իբրև «հիբրիդային սպառնալիքների դեմ պայքար»՝ շրջանառության մեջ դնելով կեղծ թեզ, թե ՀԱԵ-ն իբր արտաքին կենտրոնների, մասնավորապես Ռուսաստանի, ազդեցության գործիք է։ Այս թեզը, որը պարբերաբար կրկնվում է ՔՊ տարբեր ներկայացուցիչների խոսքում, ոչ միայն փաստարկված չէ, այլև վտանգավոր է պետական շահի տեսանկյունից, քանի որ ազգային ինստիտուտների վարկաբեկումը չի կարող փոխհատուցվել արտաքին քաղաքական հավաստիացումների դիմաց։
Այսպիսով, գործ ունենք համակարգային քաղաքական գծի հետ, որի նպատակը եկեղեցին գործադիր իշխանության քաղաքական օրակարգի մեջ ներքաշելն ու պետական վերահսկողության ենթարկելն է։ Դա հարված է Սահմանադրությանը, եկեղեցու ինքնավարությանը, հասարակական համերաշխությանը և պետական խոսքի ինստիտուցիոնալ արժանահավատությանը։
Խնդիրը դադարում է լինել քաղաքական վեճի առարկա՝ վերածվելով սահմանադրական կարգի պաշտպանության հիմնարար հարցի»,-գրել է նա։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Հայաստանի արդարադատության հրաշքը. երբ ներդրողը դառնում է մեղադրյալ, իսկ պարտքը՝ հանցագործության պատմ...
Հանրային ակտիվության հետևանքը. «Փաստ»
Ucom-ը FPWC-ի հետ կմասնակցի COP17-ին՝ ներկայացնելով բնապահպանական համագործակցությունը