Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից 2026-28թթ կառավարության ծրագիրը երկիրը փորձելու է տանել դեպի թուրք-ադրբեջանական վերահսկողություն. Արտակ Զաքարյան Հայտնաբերվել է զինծառայող Գրիգոր Էդգարի Զաքարյանի մարմինը. ՊՆ Ճապոնիան Ռուսաստանին բողոք է հայտնել Պուտինի՝ Կուրիլյան կղզիներ կատարած այցի պատճառով Քաղաքական մեծամասնություն կոչվածի կողմից բռնած կեցվածքն ու ասելիքը զրո քաղաքականության մասին է. Արմեն Հովասափյան Ալիևից տեղեկանում ենք, որ ադրբեջանցի մասնագետները մեր երկրում ազատ գործում են. Աբրահամյան Լույս չի լինելու Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում տեղումները կլինեն հորդառատ, հնարավոր է կարկուտ
Օգոստոսի 18-ին, 20-ին, 21-ին և 24-ին գազ չի լինելու․ հասցեներՍպասվում է քամու ուժգնացում․ եղանակն՝ առաջիկա օրերինՕգոստոսի 17-ին, 18-ին, 19-ին, 20-ին, 21-ին, 24-ին և 25-ին լույս չի լինելուՌԴ ՊՆ-ն հաղորդագրություն է տարածելԱնկարան չի ձգտում անդամակցել ԵՄ-ին. ԷրդողանԽոշոր ավտովթար է տեղի ունեցել․ հարազատ եղբայրները տեղափոխվել են հիվանդանոցՏիգրան Կիրակոսյանը հաղթանակով է սկսել ելույթը Սերբիայի Լոզնիցա քաղաքում ընթացող բռնցքամարտի Եվրոպայի երիտասարդների առաջնությունումՋրառատ գյուղում էլեկտրական լարը պոկվել և ընկել է Երևան-Գյումրի գնացքի վագոնի տանիքին․ հրդեհ է բռնկվել«Երկու օրից զինվորի մայր եմ լինելու». Արաքսյա Մելիքյանը լուսանկար է հրապարակելՄարոկկոյում ձերբակալվել են տասնյակ անօրինական միգրանտներ՝ Սեուտա հասնելու փորձի ժամանակՉի կարելի ունեզրկումով կառուցել տնտեսություն․ մարդկանց հնարավորություն տալով է միայն հնարավոր կառուցել մեծ տնտեսություն․ Նարեկ ԿարապետյանԳիտե՞ք` որքան էին տների գները Լիբանանում մինչև ճգնաժամը. Հայաստանից անգամներով շատ. Նարեկ ԿարապետյանՎարդենիսի ոստիկանները թմրանյութ և զենք-զինամթերք են հայտնաբերել․ 52-ամյա տղամարդը ձերբակալվել էՀովհաննես Շարամբեյանի 100-ամյակին նվիրված միջոցառումների մեկնարկը կտրվեն Դիլիջանում՝ հագեցած և բազմաբովանդակ ծրագրովՋրափրկարարները քաղաքացուն անվնաս դուրս են բերել ափՖրանսիան մերժեց երեխաների համար սոցցանցերի արգելքի մասին օրենքըՖուտբոլի Հայաստանի Պրեմիեր լիգայի երրորդ տուրում «Արարատ-Արմենիան» հաղթեց «Վանին»Վանաձորում խնջույքից հետո 6 մարդ հոսպիտալացվել է՝ աղիքային վարակի ախտորոշմամբՌուսաստանի ԱԳՆ-ն պարզաբանումներ է պահանջել ԱՄՆ-ից և Թուրքիայից՝ Կիևին զենք մատակարարելու վերաբերյալԱզգային ժողովում էթիկայի հանձնաժողով ստեղծելը մոտավորապես նույնն է, թե բռնապետը խոսի ժողովրդավարության մասին. Աննա Կոստանյան
Մամուլի տեսություն

Հայտարարությունը կա, հանձնաժողովը՝ ոչ. ԿԿ հանձնաժողովի անդամի ընտրությունները ձախողված են

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «2023 թվականի նոյեմբերից Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամների ընտրության շուրջ կրքերը շարունակում են թեժ մնալ։ Եվ ի վերջո, անհասկանալի է՝ թե որտեղ է թաղված շան գլուխը։ Այսինքն անհասկանալի է՝ իշխանությանն անհրաժեշտ է, որ կառույցն աշխատի, թե՞ աշխատի այն դեպքում երբ իրենց սրտի թեկնածուն կունենան միայն։

Հիշեցնենք, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամներին ընտրում է Ազգային ժողովում ձևավորված մրցութային խորհուրդը։ Թվում է, թե այդ խորհուրդը պետք է ամենաանաչառը, թափանցիկն ու հաշվետվողականը լինի, որովհետև այդքան կարևոր պաշտոնում մարդ է ընտրում, բայց արի ու տես, որ դա ամենևին էլ այդպես չէ։

Ազգային ժողովի կայքի համապատասխան բաժնում հրապարակված վերջին հայտարարությունը 2025 թվականի դեկտեմբերի 16-ին է։

Համաձայն Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին օրենքի՝ մրցութային խորհուրդը ձևավորվում է, որն էլ ապահովում է մրցույթի անցկացման պայմանների և ժամկետների վերաբերյալ տեղեկատվության հրապարակումը, սահմանում է մրցույթին մասնակցելու համար անհրաժեշտ փաստաթղթերի ցանկը և այլն։

ԱԺ կայքի մրցութային խորհրդի կազմ բաժնից «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկանոմ է, որ 22․10․2025թ․հրապարակված խորհրդի կազմն է, որն առկա է նաև ԱԺ նախագահի որոշումների բաժնում։ Նշված կազմը վերաբերում է նախորդ մրցույթին, հետևաբար այն դադարել է գոյություն ունենալ։ Ըստ օրենքի՝ յուրաքանչյուր թափուր պաշտոնի համար նոր մրցութային խորհուրդ է ձևավորվում և սովորաբար որոշումը հրապարակվում է ԱԺ նախագահի որոշումներ բաժնում։

16․12․2025 հայտարարության մեջ հղումները ևս տանում են նախորդ մրցութային խորհուրդների նախորդ որոշումներին։

Ստացվում է այնպես, որ խորհուրդ չի ձևավորվել, բայց, բավական չէ հայտարարություն է տեղադրվել, մի բան էլ ուժը կորցրած որոշումներին է հղում արվել։

Ըստ հրապարակված վերջին հայտարարության՝ նոր մրցույթի վերջնաժամկետը 2026 թվականի հունվարի 07-ն էր, որից անցել է արդեն 2 օր, բայց ոչ մրցութային խորհրդի կազմն է հայտնի, ոչ գոյություն չունեցող խորհրդի որոշումներն են առկա։ Բայց արի ու տես, որ գոյություն չունեցող խորհուրդը հայտարարություն է հրապարակել։

Ի հավելումն նշենք, որ ոչ ոք այդպես էլ չիմացանք, թե 2025 թվականի նոյեմբերի 26-ի վերջնաժամկետով թափուր պաշտոնի համար մրցույթին դիմող եղել էր, թե՝ ոչ, որովհետև Աժ կայքում առ այսօր այդ ինֆոն էլ չկա։

Հարկ է նշել՝ չի բացառվում, որ սովորույթի համաձայն հետին ամսաթվով որոշումներ հրապարակվեն։

Դեկտեմբերի 4-ին Ազգային ժողովը քննարկում էր Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի անդամի ընտրության հարցը: Մրցութային խորհուրդն առաջարկել էր Վահե Մկրտչյանի թեկնածությունը: Թեկնածուին ներկայացնում էր Արուսյակ Ջուլհակյանը, ով պատգամավորներ Խաչատուր Սուքիասյանի եւ Ռուբեն Ռուբինյանի այն հարցին, թե ով է եղել մյուս թեկնածուն, եւ ինչու են հենց Վահե Մկրտչյանին ընտրել՝ այդպես էլ չպատասխանեց:

«Ժողովուրդ» օրաթերթը հաճախ է գրել, որ Արուսյակ Ջուլհակյանի եւ շուրջ երկու տարի Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի նախագահի պարտականությունները կատարող Մարիամ Գալստյանի մտերիմ կապի մասին շատերին է հայտնի. եւ թերեւս դրանով է պայմանավորված, որ Ազգային ժողովը Ջուլհակյանի թեթեւ ձեռքով ընկերուհու՝ Մարիամ Գալստյանի համար ոչ հաճելի անձանց չի ընտրում հանձնաժողովի անդամի պաշտոնում: Կարճ ասած, ՔՊ-ն Արուսյակ Ջուլհակյանի դռմքով անկախ մարմինըփաստացի ղեկավարում է»։