Panasonic ընկերությունը առաջին անգամ գրասենյակում թափանցիկ արևային վահանակներ տեղադրելը վստահել է սովորական շինարարներին
Վերջերս Panasonic-ը, համագործակցելով ճապոնական շինանյութերի արտադրող YKK AP-ի հետ, սկսել է պերովսկիտային արևային վահանակների տեղադրման փորձարկումը սովորական գրասենյակային պատուհաններում։ Ապակին նախատեսված է ընկնող լույսից էներգիա ստանալու համար։ Սա աշխատողների համար անծանոթ նյութ է, և Panasonic-ը մտադիր է ապահովել, որ «արևային» ապակու հետ աշխատանքը ոչ ավելի դժվար լինի, քան սովորական ապակու տեղադրումը, գրում է 3dnews.ru–ն։
Գրասենյակային շենքում տեղադրվել են 723 x 1080 մմ չափսի չորս պատուհաններ։ Ապակե վահանակները սկզբում տեղադրվել են եղանակակայուն փայտե շրջանակների մեջ։ Պետք է ընդգծել, որ փորձարկման ներկայիս փուլի հիմնական նպատակը այդ վահանակների տեխնոլոգիայի և տեղադրման հեշտության կատարելագործումն է, այլ ոչ թե էներգիայի արտադրությունը չափելը։
Panasonic-ի կողմից բնակելի շենքի արևային վահանակներով ապակեպատման փորձը նախկինում անցկացվել էր 2023 թվականի սեպտեմբերին: Այդ ժամանակ ընկերությունը Ֆուձիսավայի բնակելի շենքի լոջայի վրա տեղադրել էր թափանցիկ արևային վահանակներ: Այդ ժամանակ արևային պատուհանների արդյունավետությունը կազմում էր 17.9%: Այդ ժամանակվանից ի վեր Panasonic-ը բարելավել է իր արևային պատուհանների արտադրության տեխնոլոգիան, և իր նոր վահանակների արդյունավետությունը հասցրել է 18.1%–ի: Արևային մարտկոցները ապակու վրա տեղադրվում են լազերային փորագրության և թանաքային տպագրության միջոցով, որոնց համար հատկապես հարմար են պերովսկիտային նյութերը:
Ընթացիկ փորձի շրջանակներում գրասենյակում տեղադրվել են չորս պատուհաններ տարբեր թափանցիկության ապակիներով՝ կիսաթափանցիկից մինչև գրեթե լիովին թափանցիկ, իսկ փորձարկման վահանակներից մեկն էլ եղել է նախշավոր: Այս փորձը չի ներառի պատուհանների վահանակների էներգաարդյունավետության ուսումնասիրություն: Այն նպատակ ունի ստուգել ստանդարտ հմտություններ ունեցող աշխատողների կողմից նյութի պիտանիությունը շինարարության մեջ օգտագործելու համար:
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»