Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ ու թաղմանը չեն գնացել․ «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է.
«Նախօրեին Վազգեն Սարգսյանի հոր՝ Զավեն Սարգսյանի հոգեհանգստին, նախկին եւ ներկայիս իշխանական բարձրագույն ներկայացուցիչներից բացի, մասնակցելու էր գնացել նաեւ կաթողիկոս Գարեգին Բ-ն, որին Սարգսյան ընտանիքը դիմավորեց իսկական հավատացյալի պես, Արամ եւ Արմեն Սարգսյանները խոնարհվեցին եւ համբուրեցին Վեհափառի աջը։ Իշխանական թիմում Արամ Զավենիչի քայլն ընդունել են որպես քաղաքական թարս չափալախ եւ նախօրեից չեն մարսում` ինչպե՞ս կարող էր իշխանության համախոհ Արամ Սարգսյանը խոնարհվել եւ համբուրել Վեհափառի ձեռքն այն օրերին, երբ իրենք վերջինիս հռչակել են Ռուսաստանի գործակալ, վերջին հայհոյանքներն են տալիս նրան, ավազանի անունով են կոչում ու ծանր մարտեր են մղում՝ նրան կարգալույծ անելու համար։
Իշխանական մեր զրուցակիցը խոստովանեց, որ չնայած տասնյակ հարյուրավոր իշխանականներ են մասնակցել հոգեհանգստին եւ մտադրություն են ունեցել թաղմանն էլ գնալ, բայց այդ տեսարանից հետո մտքափոխվել են` թաղմանը չեն գնացել»:




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...