Այս իշխանությունների հետ նույնիսկ «մատաղ ուտելու» չեն գնա. «Փաստ»
«Փաստ» օրաթերթը գրում է.
Նիկոլ Փաշինյանն իր հակաեկեղեցական արշավի շրջանակներում կազմակերպվող կեղծ «պատարագներին» գոնե փոքրիշատե մարդաշատություն ապահովելու համար կիրառում է վարչական ռեսուրսը՝ ընդհուպ չխորշելով նույնիսկ հիվանդ մարդկանց հիվանդանոցից ստիպողաբար բերելուց:
Սակայն նույնիսկ այդ պայմաններում այդ «պատարագները» շատ խղճուկ տեսք ունեն, ընդ որում՝ ներկաների մեծ մասը քաղաքացիական հագուստով ուժայիններ են, իսկ մնացյալը կա՛մ պարզապես քպականներ են, կա՛մ պետական կառույցների աշխատակիցներ, որոնց պարտադրել են ներկա գտնվել:
«Փաստ» թերթի տեղեկություններով, այս հանգամանքը շատ մեծ դժգոհություններ է առաջացրել թե՛ ՏԻՄ մարմինների կողմից բերման ենթարկվածների, թե՛ պետական այլ մարմիններում աշխատողների, թե՛, առավել ևս, ուժայինների շրջանում: Վերջիններս (մասնավորաբար ՌՈ ներկայացուցիչները) դժգոհում են, թե իշխանությունները գլուխ են գովում՝ իբր ժողովրդի աջակցությունն ունեն, բայց որևէ մեկն իր կամքով փաշինյանական այդ պատարագներին չի գալիս, բոլորը ստիպողաբար են բերվում, իրենց էլ քաղաքացիական հագուստներ են հագցնում ու մարդաքանակ ապահովում: Նրանք նաև տարակուսած են, թե «էս հալին» ոնց է ՔՊ-ն գնալու ընտրության, ո՞վ է նրանց ընտրելու, եթե նույնիսկ պատարագի չեն ուզում նրանց հետ գնալ. ինչպես արդեն կես կատակ-կես լուրջ խոսում են տարբեր կառույցներում, մարդիկ այս իշխանությունների հետ «նույնիսկ մատաղ ուտելու չեն գնա»:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Վարդան Ջհանյան․ Հայաստանի հանքարդյունաբերության նկատմամբ միջազգային հետաքրքրությունն աճում է
Այն մասին, թե ինչպես են Հայաստանի քաղաքացիները ստիպված լինելու ապահովել իրենց ընտանիքների անվտանգութ...