Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրայր Կամենդատյան Խնայվում է 927 խորանարդ մետր ջուր. Կանադայում ստեղծվել է ցրտադիմացկուն լողացող արևային էլեկտրակայան Կապանի օրը․ պատմություն, աշխատանք և զարգացման նոր հնարավորություններ Աղքատությունը Հայաստանում 600 հազար մարդու դռանն է կանգնած. Նարեկ Կարապետյան Տպավորություն ա՝ ԱԺ նիստերի դահլիճը ոնց որ զոհասեղան ա, մոտավոր սենց՝ տվեք այդ մեկ մարդուն Ֆինանսական գրագիտությունը՝ Մանկապատանեկան հանրապետական կենտրոնի վրանային ճամբարում․ Իդրամ և IDBank Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Օդաճնշիչ հրացանի պարկուճը դիպել է 2,5-ամյա երեխայի ձեռքին․ դեպքի առթիվ քննություն է ընթանում«Alibaba»-ի անունից կեղծ աշխատանքի և ներդրումների առաջարկներ են տարածվումՕգոստոսի 19-ին ԵՄ դեսպանատան առջեւ կլինի ակցիա՝ ի պաշտպանություն քաղբանտարկյալներիԻրաքյան Քուրդիստանի վարչապետը հայտարարել է, որ իրանական ԱԹՍ-ները թիրախավորել են իր գրասենյակըՍարալանջի փողոցում ճակատ ճակատի բախվել են երկու «Hyundai Elantra»-ները․ կա վիրավորՍիցիլիայի թանգարանից գողացել են Վերածննդի դարաշրջանի չորս թանկարժեք աշխատանքԵրևի հույս ունի, թե մի գեղեցիկ օր Թրամփը կհայտարարի, որ Հայաստանն Ամերիկա է. Արշակ ԿարապետյանԱվտովթար՝ Երևանում. «BMW X5»-ը Դավիթ Բեկի փողոցում բախվել է ճանապարհին շինաշխատանքներ կատարելու նպատակով տեղադրված պաշտպանիչ երկաթե ճաղավանդակներինԴիսպետչերը կարծում է ուղեւորին ծեծելով «դաստիարակելու» իրավունք ունի. սկանդալային կադրերՎնասվել է գազատար. Արարատի մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ ենԴպրոցները պետք է լինեն ապաքաղաքական, բայց ոչ միայն ընդդիմության համար. Լենա ՄաթևոսյանԴեղձի մթերման համար գյուղացիները ճանապարհներ են փակել, այս հարցերը լուծեք. Տիգրան Աբրահամյան229 դպրոց եք փակել, գյուղերը դատարկում եք, երեխան ուզում է իր գյուղում կրթվել. Անդրանիկ ԳևորգյանԱյլևս գոյություն չունի ամենագեղեցիկ և լուսավոր ակադեմիական քաղաքը՝ Ստեփանակերտը. ՂազարյանՇախմատիստ Հայկ Մարտիրոսյանը՝ «Rubinstein Chess Festival 2026» շախմատի միջազգային մրցաշարումԻ՞նչ հայատյաց նկարներ են նկարում ադրբեջանցի աշակերտները, ի՞նչ է քարոզվում իրենց դպրոցներում. Գառնիկ ԴավթյանԳանայի 62 քաղաքացի է զոհվել Ուկրաինայի դեմ պատերազմում. ԱԳ նախարարՔՊ-ից ասում են` սենց, թե նենց դատախազը գալու է իմ հետևից, երևի ձեր քաղաքական թիմը ավելի լավ գիտի. Դավիթ ՂազինյանՄիլլենիալներ, Gen Z թե՞ Gen Alpha. ինչպե՞ս են տարբեր սերունդները պատրաստվում նոր ուսումնական տարվան. Idram&IDBankԱվելի քան 1 միլիոն քարտ. Ակբա բանկը Հայաստանում առաջինն է
Քաղաքականություն

ԵԱՏՄ-ն և Ռուսաստանը՝ Հայաստանի տնտեսության առանցքում․ թվեր, շուկաներ և կախվածություններ

Հայաստանի շուրջ արտաքին քաղաքական կողմնորոշումների վերաբերյալ շարունակվող քննարկումների ֆոնին տնտեսագետները շեշտում են, որ երկրի տնտեսական իրականությունը շարունակում է հիմնվել կոնկրետ թվերի և առևտրատնտեսական կապերի վրա։ Մասնագետների գնահատմամբ՝ վերջին տասը տարիներին ԵԱՏՄ-ին անդամակցությունը զգալի ազդեցություն է ունեցել Հայաստանի տնտեսության վրա։

Պաշտոնական տվյալների համաձայն՝ ԵԱՏՄ-ի երկրների հետ Հայաստանի առևտրաշրջանառությունը բազմակի աճ է արձանագրել, իսկ միության մասնաբաժինը երկրի ընդհանուր արտաքին առևտրում այսօր արդեն գերազանցում է 40 տոկոսը։ Այդ համակարգում առանցքային դերակատարն է Ռուսաստանը, որի հետ իրականացվում է Հայաստանի ընդհանուր ապրանքաշրջանառության ավելի քան մեկ երրորդը։

Տնտեսագետ Միքայել Մելքումյանի խոսքով՝ Հայաստանի համար ԵԱՏՄ-ն նախ և առաջ նշանակում է Ռուսաստան, որի հետ ձևավորված են հիմնական առևտրատնտեսական շղթաները։ Նրա գնահատմամբ՝ թեև Ղազախստանի և Բելառուսի հետ համագործակցության խորացման հնարավորություններ կան, համակարգի հիմնական ծանրության կենտրոնը շարունակում է մնալ Ռուսաստանը։

Մասնագետները նշում են, որ այս տնտեսական կապերը չեն սահմանափակվում միայն թվերով։ Դրանք արտահայտվում են աշխատատեղերի պահպանմամբ, հարկային մուտքերով և արտահանման կայուն շուկաների առկայությամբ։ ԵԱՏՄ շուկան հատկապես կարևոր է Հայաստանի գյուղատնտեսական, վերամշակող, դեղագործական և մեքենաշինական ոլորտների համար։

Զգայուն ուղղություններից մեկը շարունակում է մնալ էներգետիկան։ Հայաստանի էլեկտրաէներգիայի զգալի մասը արտադրվում է բնական գազի հիմքով, որը երկիր է մատակարարվում արտոնյալ պայմաններով՝ Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակում գործող պայմանավորվածությունների արդյունքում։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այլընտրանքային մատակարարումները կարող են հանգեցնել ինչպես գների բարձրացման, այնպես էլ մատակարարման ռիսկերին։

Խոսուն է նաև արտահանման կառուցվածքը։ Տնտեսագետ Աղասի Թավադյանի տվյալներով՝ Հայաստանի պատրաստի արտադրանքի գերակշիռ մասը արտահանվում է ԵԱՏՄ շուկա, հիմնականում՝ Ռուսաստան։ Վերջին տարիներին այդ ուղղությամբ արտահանումը աճել է ավելի քան հինգ անգամ, մինչդեռ Եվրամիություն արտահանումը որոշակի նվազում է գրանցել։ Արտահանվող հիմնական ապրանքախմբերը ներառում են գյուղմթերք, պլաստմասսայից արտադրանք և դեղագործական ապրանքներ։

ԵԱՏՄ շրջանակում Հայաստան են մատակարարվում նաև ռազմավարական նշանակության ապրանքներ՝ հացահատիկ, նավթամթերք և արդյունաբերական հումք։ Տնտեսագետների գնահատմամբ՝ այդ մատակարարումները կարևոր դեր ունեն երկրի տնտեսական և սոցիալական կայունության պահպանման գործում։

ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը նշում է՝ Հայաստանի հիմնական տնտեսական գործընկերը ԵԱՏՄ-ն է, իսկ ԵԱՏՄ-ում առանցքային դերակատարը Ռուսաստանն է․

«Սա ոչ միայն ներկա տնտեսական իրողություն է, այլ նաև պատմականորեն ձևավորված իրականություն։ Խորհրդային տարիներին Հայաստանի հիմնական առևտրային գործընկերը ԽՍՀՄ-ն էր, իսկ դրա փլուզումից հետո այդ տնտեսական կապերի տրամաբանական շարունակությունը դարձավ Ռուսաստանը և այն երկրները, որոնք հետագայում ձևավորեցին Եվրասիական տնտեսական միությունը»։

ԵԱՏՄ-ի շրջանակում գործում է միասնական շուկա՝ առանց մաքսային և այլ տեսակի արհեստական խոչընդոտների, ինչը Հայաստանի համար ստեղծում է լայն հնարավորություններ։ Հայաստանը այս շուկայից ստանում է շատ զգալի տնտեսական օգուտներ՝ արտահանման, արտադրության և ներդրումների տեսանկյունից։ Հայկական արտադրանքը իր որակական հատկանիշներով և ճանաչելիությամբ առավելապես համապատասխանում է հենց ԵԱՏՄ շուկային։ Մինչդեռ եվրոպական կամ այլ հեռավոր շուկաներում Հայաստանի տնտեսության և հայկական արտադրանքի լուրջ ներկայություն ակնկալելը այսօր դժվար է․ այնտեղ գործում են այլ որակական չափանիշներ, տարբեր տեխնիկական և կարգավորիչ պահանջներ, իսկ հայկական արտադրանքը շատ հաճախ պարզապես ճանաչված չէ։ Շատ դեպքերում նույնիսկ Հայաստանը որպես արտադրող երկիր բավարար ճանաչում չունի, ինչը լրացուցիչ խոչընդոտ է արտահանման համար։

Բացի առևտրից և արտադրությունից, Ռուսաստանից Հայաստան է մտնում նաև զգալի ֆինանսական հոսք։ Հարյուր հազարավոր հայեր աշխատում են Ռուսաստանում և պարբերաբար մեծ գումարներ են փոխանցում իրենց ընտանիքներին։ Այդ դրամական փոխանցումները լուրջ աջակցություն են ոչ միայն առանձին ընտանիքների, այլև ամբողջ Հայաստանի տնտեսության համար՝ նպաստելով ներքին սպառման և սոցիալական կայունության պահպանմանը։

Էներգետիկ բաղադրիչը ևս առանցքային նշանակություն ունի։ Հայաստանը բնական գազը ստանում է աշխարհի ամենաէժան գներից մեկով, ինչը կարևոր աջակցություն է ինչպես բնակչության, այնպես էլ արդյունաբերության և գյուղատնտեսության համար։ Գազը լայնորեն օգտագործվում է արտադրական գործընթացներում, և դրա թանկացումը անմիջապես կբարձրացներ արտադրանքի ինքնարժեքը, կթանկացներ ապրանքներն ու ծառայությունները և, արդյունքում, կվատթարացներ մարդկանց կենսամակարդակը։

Բացի դրանից, Ռուսաստանի և ԵԱՏՄ շրջանակում իրականացվում են բազմաթիվ սոցիալական և տնտեսական ծրագրեր՝ նախադպրոցական և դպրոցական սննդի ապահովում, Արցախից տեղահանվածների աջակցություն, ատոմակայանի վերականգնման ծրագրեր, երկաթուղային համակարգի պահպանություն և զարգացում, ինչպես նաև այլ ռազմավարական նշանակության նախագծեր։ Այս ծրագրերը Հայաստանի համար բերում են մեծագույն տնտեսական և սոցիալական օգուտներ։

Այս բոլոր գործոնների համադրությունը ցույց է տալիս, որ ԵԱՏՄ-ից և հատկապես Ռուսաստանից հրաժարվելը Հայաստանի համար կնշանակեր ոչ թե ուղղակի արտաքին քաղաքական ընտրություն, այլ ծանր տնտեսական հարված»,-նշում է Բաբուխանյանը՝ հավելելով, որ այս կապերից զրկվելու պարագայում երկրի տնտեսությունը կհայտնվեր լուրջ ճգնաժամի առաջ՝ կորցնելով շուկաներ, էներգետիկ առավելություններ և սոցիալական կայունությունը պահպանող կարևոր աղբյուրներ։

Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է, և այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների կողմից ուղարկվող դրամական փոխանցումները ևս նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճին։

Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով որոշակի օգուտներ է տալիս Հայաստանին։
«Մայր Հայաստան»  կուսակցության  ղեկավար Անդրանիկ Թևանյանն էլ շեշտում է․« Հայաստանի հիմնական ապրանքային շուկան, որտեղ իրականացվում է արտահանումը, Ռուսաստանն է, և այս առումով Հայաստանի տնտեսությունը իրական օգուտներ է ստանում։ Դրան պետք է ավելացնել նաև այն հանգամանքը, որ Ռուսաստանում աշխատող մեր քաղաքացիների կողմից ուղարկվող դրամական փոխանցումները ևս նպաստում են Հայաստանի տնտեսության մեջ ապրանքաշրջանառության աճին։

Այս համատեքստում կարելի է ասել, որ ԵԱՏՄ անդամակցությունը տնտեսական առումով  օգուտներ է տալիս Հայաստանին» ։
Միջազգային ֆինանսական կառույցների կանխատեսումների համաձայն՝ գործող տնտեսական կապերի պահպանման պայմաններում Հայաստանի տնտեսությունը 2026 թվականին կարող է ապահովել ավելի քան 5 տոկոս տնտեսական աճ։ Մասնագետները նշում են, որ ԵԱՏՄ-ի հետ տնտեսական կապերի կտրուկ թուլացումը կամ խզումը կարող է լուրջ ազդեցություն ունենալ գազի գների, լոգիստիկ համակարգերի և վարկային ռեսուրսների վրա։

Միևնույն ժամանակ տնտեսագետները չեն բացառում նոր շուկաների որոնման և Եվրամիության հետ համագործակցության զարգացման հնարավորությունը՝ ընդգծելով, որ այդ գործընթացները պետք է իրականացվեն փուլային և հաշվարկված ձևով՝ առանց առկա տնտեսական կապերի կտրուկ խաթարման։

Մասնագետների համոզմամբ՝ ներկայումս Հայաստանի համար առանցքային հարցը մնում է տնտեսական կայունության պահպանումը, ինչը հնարավոր է միայն գործնական և հավասարակշռված արտաքին տնտեսական քաղաքականության պայմաններում։