Փաշինյանը մտադիր է «սրտիկի» ժեստը դարձնել նախընտրական քարոզարշավի մաս․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է․ Նիկոլ Փաշինյանը մտադիր է իր բրենդ դարձած «սրտիկի» ժեստը դարձնել հունիսի 7-ին սպասվող համապետական ընտրությունների նախընտրական քարոզարշավի մաս։ Նեղ շրջապատում նա ակնարկել է, որ «սրտիկը» պետք է որեւէ կերպ օգտագործել, թիմակիցներից ոմանք չեն բացառում, որ այն կարող է այս անգամ դառնալ իշխող ուժի նախընտրական լոգոյի մի մաս։ Չնայած այդ սիմվոլն աշխարհում օգտագործում են շատ վաղուցվանից եւ տարբեր երկրներում:
Իհարկե, Նիկոլ Փաշինյանի բոլոր նախասիրություններն ու սովորույթները իշխանության ութ տարիների ընթացքում տարածում են գտնում ու ընդօրինակվում իր թիմակիցների կողմից: Ասենք, մորուք էր պահում, թիմում էլ սկսեցին պահել, ուսապարկ էր կրում` այնքան կրեցին, մինչեւ անունները «ուսապարկ» մնաց, կեպի էր կրում, ապա ցիլինդր` նույնը, իսկ հիմա ՔՊ-ականները շեղվել են սրտիկի վրա եւ պատեհ-անպատեհ վայրերում սրտիկներ են ցուցադրում: Ընդ որում, նիկոլական զանգվածի շրջանում սրտիկի ժեստը լայն տարածում է գտել, իսկ հականիկոլականներն ասում են` մի սիրուն սիմվոլ էլ ապականեցին սրանք, ինչպես «ապագա» կամ «խաղաղություն» բառերն են վարկաբեկել: Եվ այդ ժեստը կրկնելն արդեն իսկ դարձել է իշխանական լինելու խարան




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»