Լողացող արևային վահանակները համաշխարհային աճի միտում ունեն, սակայն գիտնականները նշել են դրանց վտանգները
Լողացող արևային վահանակները դարձել են կանաչ էներգիայի նոր միտում։ Սակայն հետազոտությունները ցույց են տալիս, որ դրանք այնքան էլ էկոլոգիապես մաքուր չեն, որքան թվում են, գրում է unian.net–ը։
Օրեգոնի պետական համալսարանի և ԱՄՆ երկրաբանական ծառայության հետազոտողները մոդելավորման ուսումնասիրություն են անցկացրել ԱՄՆ վեց նահանգների 11 ջրամբարների վրա լողացող արևային վահանակների հնարավոր ազդեցությունը որոշելու համար։ Սիմուլյացիան հաստատել է այն, ինչը թվում էր ակնհայտ. ջրամբարի մակերեսը արևային վահանակներով ծածկելը զգալիորեն նվազեցնում է ջրի ջերմաստիճանը, ինչը ազդում է դրա ամբողջ էկոհամակարգի վրա։ «Տարբեր ջրամբարներ տարբեր կերպ կարձագանքեն՝ կախված այնպիսի գործոններից, ինչպիսիք են խորությունը, շրջանառության դինամիկան և ձկնատեսակները, որոնք կարևոր են էկոհամակարգի կարգավորման համար», - ասել է հետազոտության առաջատար հեղինակ Էվան Բրեդևեգը։
Նշվել է, որ լողացող արևային վահանակների շուկան ակտիվորեն զարգանում է Ասիայում, մինչդեռ Արևմուտքում այն ներկայումս սահմանափակվում է փոքր փորձնական նախագծերով: ԱՄՆ Էներգետիկայի նախարարության Ազգային վերականգնվող էներգիայի լաբորատորիայի տվյալներով ամերիկյան ջրամբարները կարող են տեղավորել բավարար քանակությամբ լողացող արևային վահանակներ տարեկան միասին մինչև 1476 տերավատտ-ժամ էլեկտրաէներգիա արտադրելու համար: Դա բավարար է մոտավորապես 100 միլիոն տնային տնտեսություն էլեկտրաէներգիայով ապահովելու համար։
Գիտնականների կարծիքով լողացող արևային վահանակները տեսականորեն առաջարկում են մի քանի առավելություններ: Օրինակ ջրի սառեցման ազդեցությունը մեծացնում է դրանց արդյունավետությունը 5-15%-ով: Դրանք նաև խնայում են տարածք ցամաքում, ինչը կարող է թանկ լինել: Ավելին, դրանք ջրամբարի մակերեսին տեղադրելը նվազեցնում է գոլորշիացումը, ինչը հատկապես արժեքավոր է չորային շրջաններում։
Այնուամենայնիվ, այս առավելությունների հետ մեկտեղ կան նաև արդեն նկարագրված խնդիրները՝ կապված ջրային էկոհամակարգերի վրա ազդեցության հետ։ «Պատմությունը ցույց է տվել, որ քաղցրահամ ջրերի էկոհամակարգերի լայնածավալ փոփոխությունները, ինչպիսիք են հիդրոէլեկտրակայանների ամբարտակները, կարող են ունենալ անկանխատեսելի և երկարաժամկետ հետևանքներ», - ասել է Բրեդևեգը բացատրելով, թե ինչո՞ւ է անհրաժեշտ զգուշություն լողացող արևային վահանակների տեխնոլոգիայի մասշտաբավորման ժամանակ։
Հայաստանում արևային պանելներ արտադրող առաջին և միակ ընկերությունը Սոլարոնն է։
Տեղադրե՛ք SolarOn արևային կայան և զրոյացրեք էլեկտրաէներգիայի ծախսը։
Գրե՛ք կամ զանգահարեք և ստացեք անվճար հաշվարկ Ձեզ անհրաժեշտ արևային կայանի հզորությանն ու արժեքի վերաբերյալ։
Զանգահարեք 8757, 010 440055
էլ. փոստ ֊ [email protected]




















Արատավոր փակ շրջան. ինչպե՞ս ներգրավել տարբեր գերտերությունների տնտեսական ու անվտանգային շահերը. «Փաս...
300 հազար դրամ տուգանք՝ 700 միլիոնանոց «ջեքփոթի» դիմաց. ինչպես են համայնքային բյուջեները վերածվել ըն...
«Փաշինյանն այստեղ ոչ մի որոշում չի ընդունում, նա հայտնվել է մի վիճակում, երբ իրեն ինչ թելադրում են, ...
Ուսուցիչների որքա՞ն թափուր հաստիք կա դպրոցներում. «Փաստ»
Կոնկրետ քայլերն ու գործողությունները միայն կարող են որևէ բան «ասել». վստահության բացակայությունն ու ...
Իշխանության «առաջարկն» ու ընդդիմության հակաքայլերը. սահմանադրական ճգնաժամը խորանում է. «Փաստ»
Աթարը՝ գյուղում, Եվրոպան՝ խոսքերում. որտե՞ղ է Հայաստանի իրական անկախության տնտեսական հիմքը. «Փաստ»
«Հայաքվե» միավորման հակընդդեմ առաջարկը
Ինչո՞ւ այս անգամ որոշեց վերցնել պատգամավորական մանդատը․ Հարցեր, որոնց պատասխանները երբեք չեք լսի խոր...
Ո՞ւմ է բաժին հասնելու առաջին և ամենաուղիղ հարվածը. «Փաստ»