Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Չենք թողնելու, որ սրանք սահմանադրությունը փոխեն․ Արշակ Կարապետյան Քաղաքական հետապնդումների ալիքը հարվածում է նաև բուհերին և դպրոցներին. Մենուա Սողոմոնյան Ի՞նչն է խոչընդոտում կամ նպաստում ներդրումներին Պետական պարտքը և ներգրավվող վարկերը կլանող «սպունգը». «Փաստ»
«ՀայաՔվեն» ևս իր պայքարի ճանապարհին ենթարկվում է իշխանական ճնշումների. Մենուա ՍողոմոնյանԱլիևի՞ Սահմանադրությունը, թե՞ Հայաստանի անկախությունը. տեսանյութՓաշինյանը խարխլում է Հայաստանի պետականության և ազգային ինքնության հիմքերը՝ սպասարկելով Ալիևի շահերը. Գառնիկ ԴավթյանՀայաստանում կրթության որակը անկում է ապրում, և իշխանությունները նպաստում են դրան. Ատոմ Մխիթարյան Կա մեկ օրակարգ` թույլ չտալ ալիևյան սահմանադրության ընդունում. Նարեկ Կարապետյանի միավորման կոչը հենց այս նպատակն ունի. Հայկ ՖարմանյանՄեր ուժը մեր աշխատակիցներն են. Ֆելիքս ՉիլինգարյանՄենք թույլ չենք տա, որ քաղաքական ողորմելի շահարկումներով ու անգրագետ ամբոխահաճությամբ աղճատվի մեր հազարամյա պատմությունը. Հրայր ԿամենդատյանԱյն մասին, թե իրականում ինչ հետևանքների կարող է բերել Ալիևի պահանջով սեփական Անկախության հռչակագրից հրաժարվելը. Ավետիք ՉալաբյանԸնդդիմության համախմբումը մեր պայքարի գործում շատ կարևոր ու առաջնային քայլ է. Արսեն ԳրիգորյանՍահմանափակ հնարավորություններով առճակատային «լարախաղացությունը». «Փաստ» «Այս մարդը կենտրոնացել է Ադրբեջանի պահանջների, սպառնալիքների կամ շանտաժի ներքո գործողություններ իրականացնելու վրա». «Փաստ» Ժողովրդավարական սկզբունքների հերթական ոտնակոխը. գործընթացի լեգիտիմությունը խաթարված է հենց սկզբից. «Փաստ» Ճանապարհային «պատերազմներ». ինչո՞ւ են Հայաստանում վթարներն այսքան շատ ու այսքան մահաբեր. «Փաստ» Շինծու գործեր, կանխորոշված որոշումներ. քաղաքական հետապնդման դասական ձեռագիրը. «Փաստ» ՀՀԿ-ն և «Իմ հզոր համայնքը» միասնական ցուցակով կմասնակցեն Մասիսի ընտրություններին. «Փաստ» Համախմբման նոր ալիք. ո՞վքեր են միավորվում ընդդիմության հայտարարության շուրջ. «Փաստ» «Արդարադատության» նոր ստանդարտը. ինչպես բանտարկել բոլորին և ապրել «երջանիկ». «Փաստ» Գիտնականները հայտնել են Արեգակի վրա բռնկումների ակտիվության աճի մասին12 պատմամշակութային կառույց ստացել է հուշարձանի կարգավիճակ. ՀՀ ԿԳՄՍՆԹրամփ․ Եթե չկանգնեցնեի Իրանին, Իսրայելն ու Մերձավոր Արևելքը կարող էին այլևս գոյություն չունենալ
Տնտեսություն

Հարկային բարեփոխումների խորհրդի նիստում նախանշվել են 2026-ի ոլորտային առաջնահերթությունները

Պետական եկամուտների կոմիտեի նախագահ Էդուարդ Հակոբյանի նախագահությամբ տեղի է ունեցել հարկային բարեփոխումների և ռիսկերի կառավարման խորհրդի 2026 թվականի առաջին նիստը։ Այդ մասին հայտնում են ՊԵԿ-ից։

ՊԵԿ նախագահը կարևորելով անդրանիկ նիստի անցկացումն՝ ընդգծել է, որ այն հնարավորություն է տալիս հենց տարեսկզբից նախանշել 2026 թվականի ուղենիշերը և առաջնահերթ ուղղությունները, ինչպես նաև գործադրել բոլոր ջանքերը՝ նախանշված ծրագրերն ու նախագծերը լիարժեք իրագործելու համար։

Հարկային կարգապահության բարձրացման և ռիսկերի արդյունավետ գնահատման համատեքստում կարևորվել է ոլորտային վերլուծությունների դերի մեծացման անհրաժեշտությունը։ Նշվել է, որ 2025 թվականի 4-րդ եռամսյակի ընթացքում հարկային ռիսկերը, հատկապես, արձանագրվել են շինարարության, կաթնամթերքի արտադրության, մեծածախ և մանրածախ առևտրի ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ։ Միաժամանակ, ռիսկերի գրանցման և գնահատման մեխնիզմների, ինչպես նաև կիրառվող մեթոդաբանության կատարելագործման նպատակով առաջարկվել է ուսուցողական ծրագրեր կազմակերպել մասնագիտական ստորաբաժանումների համար։

Նիստում անդրադարձ է կատարվել նաև խոշոր հարկ վճարողների և կահույքի արտադրության ոլորտի հարկային կարգապահության բարելավման ծրագրերի արդյունքներին։ Խորհրդի կողմից ընտրված տնտեսական գործունեության առանձին ոլորտներում գործունեություն իրականացնող հարկ վճարողների մոտ իրականացված կարգապահական վարքագծի վերլուծության արդյունքում, տվյալ ոլորտներում գործունեություն իրականացնող մի շարք տնտեսվարողների մոտ արձանագրվել են աշխատողի չձևակերպման, ՀԴՄ-ի կիրառման կանոնների, անկանխիկ գործառնությունների, գործարքների փաստաթղթավորման խախտման դեպքեր, և, համապատասխանաբար, առաջադրվել են տուգանքներ։

Ընդգծվել է հարկ վճարողների վարքագծի հետևողական վերլուծության, ինչպես նաև նշված ծրագրերի իրագործման շարունակականության ապահովման անհրաժեշտությունը՝ հստակ շեշտադրելով հիմնական թիրախները։ Քննարկվել են նաև նույնականացման միջոցներով ապրանքների դրոշմավորման գործընթացին առնչվող հարցեր։ Ապրանքների հետագծելիության արդյունավետության բարձրացման նպատակով կարևորվել է արհեստական բանականության նոր գործիքների ներդրման մեխանիզմների ակտիվ կիրառումը։