Գնդերեցներին դավանափոխ անել չի հաջողվում. «Հրապարակ»
«Հրապարակ» օրաթերթը գրում է. Բանակի գնդերեցներին դավանափոխ անելու եւ Վեհափառ հայրապետի դեմ արշավանքին մաս դարձնելու ՊՆ ղեկավարության ջանքերը կարծես արդյունք չեն տալիս: Վերջին օրերին տեղեկություններ են տարածվում, թե որոշ բարձրաստիճան զինվորականներ, չարաշահելով իրենց պաշտոնեական լիազորությունները, ճնշում են գործադրում գնդերեցների վրա՝ սպառնալիքների եւ այլ միջոցներով փորձելով նրանց ներքաշել Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած «եկեղեցու բարենորոգման» արշավի մեջ։
Բանակի բարձրաստիճան սպաներից մեկը մեզ փոխանցեց, որ երկու-երեք հոգեւորականի է հաջողվել դավանափոխ անել, այն էլ՝ մեծ խոստումների գնով, որ բնակարանով կապահովեն, ֆինանսապես կաջակցեն։ Կորպուսի հրամանատարները կանչում են հոգեւորականներին, համոզում, թե բանակը մեկ ընդհանուր օրգանիզմ է, եւ եթե Փաշինյանն ու Պապիկյանը եկեղեցու դեմ նման դիրքորոշում ունեն, ապա բոլորս պարտավոր ենք նման դիրքորոշում ունենալ։ Սակայն գնդերեցների ճնշող մեծամասնությունը ոչ միայն մերժել է, այլեւ նախատել բարձրաստիճան զինվորականներին` քաղաքական իշխանության խաղերի մեջ մտնելու համար, ասել են, որ բանակը դրանով ոչ թե պետությանն է ծառայում, այլ՝ ՔՊ-ին։




















Սմոլենսկի մարզի Ռուդնյա քաղաքում հանդիսավորությամբ բացվեց բարեկամության, հավատքի և ժողովուրդների հոգ...
«Ատոմ՝ ապագայի էներգիա». Երևանում անցկացվել է առաջին ազգային երիտասարդական միջուկային երկխոսությունը...
Իշխանությունները ցանկանում են եկեղեցին դարձնել սովորական կրոնական կազմակերպություն. Արեգ Սավգուլյան
ԵՄ ներկայիս ղեկավար կազմը ոչ ոքի մեջ վստահություն չի ներշնչում. Հրայր Կամենդատյան
Իշխանությունը չունի Եկեղեցու գործերին միջամտելու ոչ մի իրավունք. «Փաստ»
Կոռուպցիոն սկանդալի հետքերով. ինչպես են պետական միջոցները վատնվել աստղաբաշխական գներով. «Փաստ»
Բեյջի թելերից ավելի ուշագրով գնումներ էլ են եղել
«Եթե պետական հիշողությունը, ազգային իղձերը կորցնում ենք, այդ դեպքում ի՞նչն ենք պաշտպանում». «Փաստ»
Նիկոլ Փաշինյանի վարած կառավարման և Ադրբեջանին արվող զիջումների հետևանքով Հայաստանը կանգնում է անվտա...
Փաշինյանն ի զորու չէ ոչնչացնելու եկեղեցին և մեր հավատն առ Աստված. Ավետիք Չալաբյան