Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Առաջիկայում ավելի ինտենսիվ ու մասշտաբային կերպով, այդ ամենի առանցքը դառնալու է հենց արհեստական բանականություն. Արտակ Զաքարյան Եթե դեղերը կարողանային խոսել. «Ուժեղ Հայաստանը» Զբոսաշրջության խաբուսիկ աճն առանց առաջընթացի. ինչո՞ւ չենք կարողանում մեր ունեցածը մատուցել աշխարհին. «Փաստ» «Միահեծան, իշխանությունն ամբողջովին իր ձեռքը հավաքած ու բոլորի հանդեպ կասկածամտությամբ լցված անձի հետ գործ ունենք». «Փաստ» Պարզապես մասնավոր սեփականության հափշտակություն. «Փաստ» Անկլավների փոխանակման շուրջ իշխանությունների նոր խոսույթը. ինչո՞ւ ստիպված եղան հետքայլ անել հանրային ճնշման ներքո. «Փաստ» Բաքուն և անձամբ Ալիևն Արցախի հարցում մեծ պարտք ունեն վճարելու շատ երկրների. Զաքարյան
Ընդդիմությանը «քլնգելը» հեշտ է, դրա համար բանտ չեն տանում. «Փաստ» Առողջապահության «թղթային հեքիաթը» և դեղորայքային կոլապսը. ինչո՞ւ են հայաստանցիները թանկ վճարում կյանքի համար. «Փաստ» Հանքարդյունաբերությունը փոխում է դեմքը. ի՞նչ է սպասվում Հայաստանի ընդերքին. «Փաստ» Գյումրիում հայտարարվել է մասշտաբային բարեգործական նախաձեռնության մասին. Քըրք Քըրքորյան փողոցը կհիմնանորոգվի. «Փաստ» Ահազանգ Շիկահողից. երբ բնությունն աղաղակում է, իսկ աշխարհը «կանաչ» ֆորումներ է անցկացնում. «Փաստ» Հոկտեմբերի 20-ին, 21-ին, 22-ին և 23-ին լույս չի լինելուՊրոցեսներն այնքան արագ կարող են զարգանալ, որ Փաշինյանը կզարմանա՝ ոնց ստացվեց. Մարիաննա ՂահրամանյանԹրամփը կարծում է, որ Զելենսկին չի ցանկանում կանգնեցնել պատերազմըԱլ-Ահլին կամային հաղթանակ տարավ Ալ-Ֆեյհայի նկատմամբ․ Սպերցյանը մասնակցեց խաղինՄատենադարանն ու Մեծի Տանն Կիլիկիո Կաթողիկոսարանը քննարկել են համագործակցության նոր ծրագրերը2027 թ.-ի հունվարի 1-ից առողջության ապահովագրությանը կարող եք միացնել նաև ձեր հարազատներին. որքա՞ն պետք է վճարեքԻնչ եղանակ է սպասվում հոկտեմբերի 20-ից 23-ինԴադիվանքի գմբեթավոր փոքր եկեղեցու խաչքարերն ու ադրբեջանական քացախըԲելառուսն արգելել է Լատվիայից մի շարք ապրանքների ներմուծումըBloomberg. «Թուրքիան վերածվել է Եվրոպայի պլաստիկ աղբանոցի»Աղվերանի անտառում հայտնաբերվել է քաղաքացու մարմինԶանգեզուր համայնքում նկատվել է ընձառյուծ, որին կոչել են Աղասի անվամբՎեգա ընկերությունը COP17-ի մասնակիցՌեսուրսներից դեպի նոր հնարավորություններ. Կայացավ Mining Armenia Forum-ըԻդրամն ու IDBank-ը մասնակցեցին COP17-ում «Իմ անտառ Հայաստանի» տաղավարի բացմանը
Մամուլի տեսություն

Հ1-ի «մասսովկան» տարիներով չի վճարվում․ «Հրապարակ»

«Հրապարակ»․ թերթը գրում է  ․ Հանրային հեռուստաընկերությունը ձգձգում է քաղաքական, երաժշտական, շոու եւ այլ ծրագրերի «մասսովկայի» մասնակցող հանդիսատեսի վարձատրությունը` «էսօր կտանք, վաղը կտանք»։ Հանդիսատեսը հիմնականում թոշակառու կանայք են, որոնց խոստացված գումարն ինչքան էլ չնչին` «մատից մի փուշ կհանի»: Բայց այլեւս չեն հավատում դատարկ խոստումներին։ Մեզ ասացին, որ տարիներով կուտակված պարտքեր կան։ Հեռուստաընկերությունը ոմանց պարտք է 2023-ից սկսած։ Տարեց կանայք խոստացված գումարները ստանալու պահանջով դիմել են ծրագրերի համակարգողին, բայց պատասխան չեն ստացել։ «Ժամերով տաղավարում նստելն ու հաղորդման ձայնագրությանը մասնակցելը չափազանց հոգնեցնող ու ձանձրալի է․ բարձր ձայներ, աղմուկ, լուսարձակներ․․. Մենք այն տարիքում չենք, որ դիմանանք դրան, մեզ այդ ռիսկին մղողը փողն է, որ խոստացել են ու չեն տալիս»,- ասաց կանանցից մեկը։

Ձանձրալի են հատկապես քաղաքական հաղորդումները, որոնց բովանդակությունը երբեմն իրենք դժվար են ընկալում։ «Մեր ներկայությունն ուղղակի ծափեր ապահովելու համար է։ Երաժշտական հաղորդումները՝ դեռ ոչինչ․ գոնե երգ ու երաժշտություն է, թեեւ էլի հեշտ չէ ժամերով նստել նայելը, թե ոնց են հաղորդումը ձայնագրում»։ Ամենաէժանը Պետրոս Ղազարյանի «Մեծ բանավեճ» հաղորդման հանդիսատեսի վճարն է. 1 հաղորդման մասնակցելու համար` 1600 դրամ։ Մի փոքր ավելի՝ 2 հազար դրամ արժե «Երգ երգոցին» մասնակցելը։ Ամենաթանկը կինոնկարների «մասսովկաներն» են՝ 5 հազար դրամ, որին քչերն են մասնակցում։ Հանրայինը «հանդիսատեսի» հետ պայմանագիր չի կնքում, որ պարտք ու պահանջի թեմա չբացվի։ Կանանցից ոմանք, որպեսզի խաբեության զոհ չդառնան, փորձել են պայմանագիր կնքելու առաջարկ անել, բայց նրանց ասել են՝ բավարարվեք նրանով, որ հաշվառված եք։