Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Սիրելի ժողովուրդ, Հայաստանը մոտակա տասնամյակների ընթացքում չի կարող դառնալ ԵՄ անդամ. Արեգա Հովսեփյան Հասարակության մոտ պետք է ճիշտ ընկալվի, թե ինչ են եվրոպական արժեքները. Շիրազ Մանուկյան «Նստած ենք, բայց ծնկաչոք չենք». Դավիթ Բաբայանի ձայնային ուղերձը ադրբեջանական բանտից Կալանքը չպետք է լինի գործիք` որպես զենք իշխանության ձեռքերում, սակայն ներկայում այդպես է Հայաստանի Հանրապետությունում. Արամ Վարդևանյան Սամվել Կարապետյանը պարգևատրեց «Հայաստանի 100 լավագույն ուսանողներին». Գոհար Ղումաշյան Հայկական ԱԷԿ-ը փակելու Բաքվի ու Անկարայի պահանջն այժմ ներկայացվում է ավելի ինքնավստահ․ Զաքարյան Չենք ուզում այդպիսի անարխիկ վիճակ լինի երկրում, երբ երկրի ղեկավարը զբաղվում է ամեն ինչով, բացի իր հիմնական գործերից. Նարեկ Կարապետյան Օմանի հետ Հորմուզի շուրջ բանակցությունները ձգձգվում են ԱՄՆ-ի և Իսրայելի պատճառով. Իրանի ԱԳՆ Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան Իշխանությունները ցանկանում են մոռացության մատնել մեր քաղբանտարկյալներին. դա նրանց չի հաջողվելու. Մենուա Սողոմոնյան ԱՄՆ-Իրան ռազմական բախումները տեղափոխվում են տնտեսական դաշտ. Արտակ Զաքարյան Մեր ուժը մեր աշխատակիցներն են․ ԶՊՄԿ
Թրամփը չի բացառել Իրանի հետ բանակցությունների վերսկսումըԵ՞րբ կմեկնարկեն դասերը դպրոցներում՝ օգոստոսի 31-ին, թե՞ սեպտեմբերի 1-ինՀայտնի է այս պահին աշխարհի լավագույն կենտրոնական հարձակվողը․ ESPN-ը հրապարակել է վարկանիշըՃայը թռիչքի պահին հայտնվել է ինքնաթիռի շարժիչում․ օդանավը հարկադրաբար վերադարձել է օդանավակայանՌուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան կուղարկվի ցորենով բեռնված 26 վագոնՌուսաստանն սկսել է վառելիքի ներկրում իրականացնելԱՄԷ-ն անորոշ ժամկետով դադարեցրել է առևտուրն Իրանի հետՄի քանի կիլոմետրանոց խցանում՝ Երևան-Արմավիր ավտոճանապարհի Մեծամորի վարչական տարածքում․ պատճառը «մեծն» ԱՊՊԱ-ի ուշանալն էԱմենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Քրիստոնյա գործարարների միության անդամներին2026-2027 ուսումնական տարվանից դպրոցներում նոր առարկաներ կդասավանդվեն․ 12-րդ դասարանի երկրորդ կիսամյակը ևս կփոխվիԻ՞նչ է պատմել առևանգված 18-ամյա աղջիկը հարազատներին«Հերիք է ԱԺ ամբիոնից կեղծիք տարածեք, ամոթ է… ինչպես կասեր «Միմինո» ֆիլմի հերոսը՝ «сначала подумай, потом говори»». ՇարմազանովԳիտնականներն արձանագրել են գլոբալ տաքացման տեմպերի կտրուկ արագացում․ Լևոն ԱզիզիյանԵՄ առաջնորդներն էին եկել ՀՀ, սրտիկներ արեցին, նկարվեցին, բա հարցնեիք՝ ի՞նչ ներդրում է արվում ՀՀ-ում․ Էդգար ՂազարյանՊարոն Հարությունյան, սկզբունքայնությունից չխոսեք. Արցախում նկարվեցիք, հետո վախեցաք Արցախ անունից․ Արեգա ՀովսեփյանՔաջարանից մինչև համաշխարհային շուկա․ ինչ է փոխում ԶՊՄԿ-ի գործունեությունը ՍյունիքումՑեղասպանությունն այսօր շարունակվում է Արցախում՝ մշակութային ոճրագործության տեսքով․ Ավետիք ՉալաբյանՌուսաստանը Հայաստանին ապրանքների դիմաց անցյալ տարի վճարել է 3,2 մլրդ դոլար, Եվրոպան՝ 600 մլն դոլար. Նարեկ ԿարապետյանՄենք բոլոր ուղղություններով վերցրել ենք ոլորտի մասնագետների, պրոֆեսիոնալների՝ ի տարբերություն ձեզ, երբ մինչ այժմ առաջադրված թեկնածուներից ընդամենը մեկն էր ոլորտի մասնագետ. Նարեկ ԿարապետյանՀՃՇ անդամները մասնակցել են Օշականի ճակատամարտի հերոսներին նվիրված հարգանքի տուրքի միջոցառմանը
Մամուլի տեսություն

Օրավուր հարստացող պաշտոնյաներն ու հազիվ ծայրը ծայրին հասցնող «հպարտ քաղաքացիները». «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է.

Հայաստանի ներկայիս սոցիալ-տնտեսական իրականությունը բնութագրվում է խորացող բռևեռացումով, որտեղ իշխանական համակարգի շուրջ կենտրոնացած անձանց և հասարակ քաղաքացիների միջև առաջացած ճեղքվածքն ավելի է խորանում։ Այս երևույթը ներկայացնում է ոչ միայն տնտեսական խնդրի դիապազոնը, այլև հասարակական արդարության և քաղաքացիական վստահության խոր ճգնաժամը, որը կարող է երկարաժամկետ հետևանքներ ունենալ երկրի զարգացման համար։

Իշխանական համակարգի շուրջ ձևավորված «արտոնյալ» խավը վերջին տարիների ընթացքում ունենում է ֆինանսական վիճակի կտրուկ բարելավում, որը կտրուկ հակադրվում է հասարակության լայն զանգվածների սոցիալական ու տնտեսական դժվարություններին։ Այս երևույթը դիտարկելիս անհրաժեշտ է վերլուծել մեխանիզմները, որոնց միջոցով տեղի է ունենում ռեսուրսների վերաբաշխումը, ինչպես նաև այն ինստիտուցիոնալ թերությունները, որոնք թույլ են տալիս նման անհավասարության պահպանումը և խորացումը։ Պետական մեխանիզմը, որը տեսականորեն պետք է ծառայեր ամբողջ հասարակության բարօրությանը, փաստորեն վերածվել է «ընտրյալների» համար արտոնությունների և հնարավորությունների աղբյուրի։

Երբ մենք խոսում ենք իշխանական համակարգին մոտիկ անձանց մասին, մենք հիմնականում նկատի ունենք այն անհատներին, ովքեր ունեն անմիջական կամ անուղղակի հասանելիություն պետական որոշումների ընդունման գործընթացին, բյուջետային հոսքերի բաշխմանը և պետական պաշտոնների նշանակմանը, զբաղեցնում են բարձր պաշտոններ կամ տարբեր թելերով կապված են իշխանությունների հետ։ Այս մարդկանց համար բուն իշխանությունը կամ իշխանության հետ կապի ստեղծումը դարձել են իրական սոցիալական վերելակ, որը քիչ ժամանակում թույլ է տալիս ապահովել ֆինանսական և սոցիալական կարգավիճակի էական փոփոխություն։

Կոնկրետ փաստերը ինքնին խոսուն են։ Գոյություն ունեն բազմաթիվ օրինակներ, երբ նախկինում համեստ ֆինանսական պայմաններում ապրող անձինք, հայտնվելով պետական ծառայության մեջ կամ իշխանական խմբակի հետ կապված լինելով, կարճ ժամանակահատվածում ձեռք են բերել թանկարժեք անշարժ գույք, «էլիտար» տեղամասերում բնակարաններ, ճոխ ավտոմեքենաներ և այլ նյութական արժեքներ։ Այնինչ, սա ընդամենը երևացող մասն է, չի բացառվում, որ չերևացող մասն անհամեմատ մեծ է։ Մյուս կողմից էլ՝ նման գույքերի ձեռքբերման աղբյուրները հաճախ մնում են անորոշ և թափանցիկ չեն, ինչը հարուստ հող է ստեղծում կասկածների համար։ Պատահական չեն ԶԼՄ-ներում պարբերաբար տեղ գտնող հրապարակումները կոռուպցիոն սխեմաների, շահերի բախման, պետական պատվերների անարդար բաշխման և այլ արատավոր երևույթների, մի խոսքով՝ իշխանություն ունենալով հարստանալու բազմաթիվ «ձևերի» մասին։

Այս իրավիճակը դառնում է հատկապես անընդունելի, երբ համեմատվում է հասարակ պետական ծառայողների և հասարակության լայն զանգվածների վիճակի հետ։ Օրինակ՝ պետական համակարգում աշխատող սովորական, «ոչ արտոնյալ» աշխատակիցները, ովքեր ամենօրյա ռեժիմով կատարում են իրենց պարտականությունները, ստիպված են գոյատևել չնչին աշխատավարձով, որը հաճախ չի բավարարում նույնիսկ կյանքի տարրական կարիքների ապահովմանը։ Այս մարդիկ պետք է բավարարեն խիստ մասնագիտական պահանջների, անցնեն պարբերական ատեստավորումներ, ապացուցեն իրենց որակավորումը, բայց սա չի երաշխավորում նրանց համար արժանապատիվ վարձատրություն։ Մինչդեռ բարձրաստիճան պաշտոնյաների համար գործում են կամայական չափանիշներ, որոնք հազվադեպ են ենթադրում խիստ պրոֆեսիոնալ գնահատում, ավելի ստույգ՝ մեծամասամբ չեն էլ ենթադրում։ Նրանց նշանակումները գերազանցապես հիմնված են անձնական կապերի, քաղաքական հավատարմության և այլ սուբյեկտիվ գործոնների վրա, ոչ թե կոնկրետ մասնագիտական ունակությունների։

Վարձատրության համակարգը, որը կիրառվում է պետական հատվածում, ցայտուն ցույց է տալիս առկա անարդարությունը։ «Ոչ արտոնյալ» աշխատողները ստանում են համեմատաբար փոքր աշխատավարձ, որը հազիվ թույլ է տալիս ապահովել ընտանիքի ամենաառաջնային կարիքները։ Շատ դեպքերում մարդիկ ստիպված են փնտրել լրացուցիչ եկամտի աղբյուրներ, միաժամանակ աշխատել մի քանի տեղ, ինչը բացասաբար է անդրադառնում նրանց առողջության, ընտանեկան կյանքի և ընդհանուր բարեկեցության վրա։ Նրանք գտնվում են մշտական ֆինանսական սթրեսի ներքո, երբ յուրաքանչյուր անսպասելի ծախս կարող է խախտել արդեն առանց այդ էլ փխրուն հավասարակշռությունը։

Հակառակ կողմում գտնվող բարձրաստիճան պաշտոնյաները ստանում են աշխատավարձեր, որոնք գերազանցում են սովորական աշխատողների վարձատրությունը տասնապատիկ կամ նույնիսկ ավելի մեծ հարաբերակցությամբ (էլ չենք խոսում թոշակառուների կենսաթոշակի ու նշյալների եկամուտների մասին): Բայց դա միայն վարձահատուցման համակարգի մի մասն է։ Նրանք ստանում են զանազան պարգևավճարներ, որոնք հասնում են միլիոնավոր դրամների։ Անհասկանալի է՝ ինչու, ինչի համար, ինչքանով է նրանց «արյունը կարմիր» Հայաստանի մյուս քաղաքացիներից: Երևի միայն նրանով, որ մեկ անձի շահերն են սպասարկում:

Պաշտոնյաների գործուղումները, որոնք ունեն կասկածելի արդյունավետություն (կարելի է ասել՝ նույնիսկ զրո արդյունավետություն), բայց ներառում են բարձրակարգ հյուրանոցներում բնակություն, թանկարժեք ճաշարաններում սննդի ծախսեր և այլ առավելություններ, դառնում են օրինաչափություն։

Պետական ծախսերի վերլուծությունը բացահայտում է նաև լրացուցիչ այլ խնդիրներ։ Պետական բյուջեից կատարվող ծախսերը, որոնք պետք է ծառայեին հանրության բարօրությանը, հաճախ ուղղվում են կասկածելի նպատակների։ Թանկարժեք միջոցառումներ, որոնք ունեն սահմանափակ հասարակական արժեք, անհասկանալի նախագծեր, որոնց արդյունավետությունը դժվար է չափել, խորհրդակցական ծառայություններ, որոնց անհրաժեշտությունը մնում է կասկածելի։ Ընդ որում, նման ծախսերը իրականացվում են այն ժամանակ, երբ սոցիալական ոլորտը տառապում է ֆինանսավորման պակասից, երբ հիվանդանոցներում բացակայում են անհրաժեշտ սարքավորումները, երբ առաջնային ենթակառուցվածքները մնում են վատ վիճակում։

Այս ամենի ֆոնի վրա հասարակ քաղաքացիների համար նախատեսվող սոցիալական աջակցությունը նվազագույն է։ Թոշակների չափերը, որոնք պետք է ապահովեին տարիքավոր քաղաքացիների արժանապատիվ կյանք, մնում են խայտառակ ցածր։ Տևական ժամանակահատված է, ինչ թոշակների չափը չի ավելացել՝ չնայած տնտեսական աճի պաշտոնական ցուցանիշներին և գնաճի շարունակական գործընթացին։ Թոշակառուները, որոնք իրենց ամբողջ կյանքը աշխատել են, ներդրում ունեցել հանրային և մասնագիտական կյանքում, այժմ գտնվում են ամենախոցելի դիրքում։ Նրանց ստացած թոշակը նույնիսկ ամենատարրական կարիքներին չի բավարարում։ Առավելագույնը՝ կոմունալ վճարների, որոնք պարբերաբար ավելանում են, դեղորայքի, սննդամթերքի սահմանափակ տեսականու: Եվ վերջ...

Խնդրի լուծումը դառնում է մարտահրավեր սահմանափակ եկամուտով ապրող թոշակառուների համար։ Շատ դեպքերում նրանք կախված են իրենց զավակներից, որոնցից շատերն իրենք էլ գտնվում են բարդ ֆինանսական վիճակում։ Սոցիալական աջակցության մեխանիզմները, որոնք ստեղծվել են իբր թե թոշակառուների օգնության համար, փաստորեն ավելի շատ ծառայում են որպես հասարակական կարծիքի մանիպուլացման գործիք, քան որպես իրական լուծումներ։ Ի մասնավորի, անկանխիկ վճարումների համակարգում հետվճարի տարբերակը, որը ներկայացվում է որպես բարելավում, իրականում խոսում է իշխանությունների՝ թոշակառուների իրական կարիքների նկատմամբ անտարբերության մասին։ Եթե շատ ավելի կոպիտ չարտահայտվենք: Երբ մենք վերլուծում ենք, թե ինչպես են թոշակառուները օգտագործում իրենց եկամուտը, պարզ է դառնում, որ գումարի մեծ մասը անմիջապես գնում է կոմունալ վճարներին ու այլ ծախսերին։ Սուպերմարկետներից ու խանութներից արված անկանխիկ գործարքններն էլ շատ քիչ են։ Ստացվում է, որ հետվճարի անվան տակ թոշակառուներն ընդամենը գրոշներ կարող են ավելացնել իրենց թոշակին։

Իրական լուծումը պետք է լիներ աշխատավարձերի ու կենսաթոշակների էական բարձրացումը։ Եթե իշխանությունները իսկապես հոգ են տանում «հպարտ քաղաքացիների» վիճակի բարելավման մասին, այլ ոչ թե, սովորության համաձայն, սոսկ շոու անում, նրանք պետք է մտածեին ոչ թե կոսմետիկ միջոցների մասին, այլ քայլեր ձեռնարկեին համակարգային բարեփոխումների ուղղությամբ, որոնք կապահովեին արժանապատիվ վարձատրություն բոլոր աշխատողների համար։ Ուղղակի երևի այդ դեպքում մի քիչ կպակասեին քպական պաշտոնյաների եկամուտները, իսկ դա, հասկանալի է, նրանց ձեռնտու չէ: Ուրեմն, մեր սիրելի հայրենակիցները պետք է բավարարվեն չեղածով, որ Նիկոլ Փաշինյանն ու իր քպականները ճոխ ապրեն, դե, ինչպես հայտնի հեքիաթում՝ կոկոսի մեջ...

ԱՐԹՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ 

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում