Վարչապետի դե ֆակտո եւ դե յուրե թեկնածուները․ «Հրապարակ»
«Հրապարակ»․ թերթը գրում է ․ Երկու օր առաջ գրել էինք, որ Սամվել Կարապետյանի «Ուժեղ Հայաստան» կուսակցության հիմնադիր համագումարի ժամանակ կհայտարարվի, որ վարչապետի թեկնածուն Նարեկ Կարապետյանն է՝ Սամվել Կարապետյանի եղբորորդին, որը «Մեր ձեւով» շարժման համակարգողն է։
Սակայն թիմում բուռն քննարկումներ են գնում, թե ինչպես մատուցեն այդ լուրը․ ոմանք համարում են, որ Նարեկ Կարապետյանը շատ երիտասարդ է այդ կարգավիճակի համար: Ըստ ամենայնի, կհայտարարեն, որ Նարեկը միայն դե յուրե է թեկնածուն, իսկ դե ֆակտո լինելու է Սամվել Կարապետյանը, որը ՀՀ օրենսդրությամբ իրավունք չունի ընդգրկվելու պատգամավորության ցուցակում եւ հավակնելու վարչապետի պաշտոնին, քանի որ օրենքի պահանջներին չի բավարարում։ «Մեր ձեւով»-ում հասկանում են, որ շարժումը ստեղծվել է Սամվել Կարապետյանի անձի շուրջ, նա է, այսպես ասած, գլխավոր հերոսը, եւ հանրությունն ակնկալում է նրա անմիջական մասնակցությունը քաղաքական գործընթացներին, ինչը եթե այս փուլում անհնարին է, բայց իրենց ուժի հաղթանակից եւ օրենսդրական փոփոխություններից հետո կդառնա հնարավոր։




















Առաջիկա օրերին էլեկտրաէներգիայի անջատումներ են սպասվում․ ՀԷՑ-ը հասցեներ է հրապարակել
Չեմ խնդրելու ինձ ընտրել, բայց պատրաստ եմ աշխատել բոլորիդ հետ. Դավիթ Ղազինյան
Ֆինանսների աշխարհի գաղտնիքները՝ «Հայորդի» ճամբարում․ Idram&IDBank
«Հողագործը պետք է վերադառնա հողին». գյուղի դատարկումն ու հողերի անապատացումը՝ ազգային անվտանգության ...
Սանիտարական ավիացիա՝ կյանքեր փրկելու համար․ Հայաստանին անհրաժեշտ է առնվազն 10 բժշկական ուղղաթիռ․ Հրա...
Ավետիք Չալաբյանի նման կիրթ, ընկերասեր, ընտանիքին նվիրված քաղաքացու կերպար բոլոր երկրները կերազեն ուն...
Պարոն Ֆարմանյանին մի´ վերագրեք այնպիսի լիազորություններ, որոնք վերագրելի են Ձեր ցուցակում ներառված ա...
Ինչո՞ւ պետք է վարսահարդարի հարկը բարձրանա, իսկ ձեր սրտի օլիգարխներն ազատվեն հարկերից. Իրինա Յոլյան
Իմ ստեղծածը փորձում են ներկայացնել որպես անարդար ունեցվածք. Ծառուկյանի ուղերձը ՔԿՀ-ից
Միապետ Փաշինյա՛ն, դու ո՞ր քաղաքականությամբ ես առաջնորդվում․ Անահիտ Հակոբյան