Գլխավոր Լրահոս Վիդեո Կիսվել
Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան «Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմաց Չեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ Կարապետյան Արևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինեն Մատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան Փաշինյանի իշխանության օրոք ունեցել ենք կենսաթոշակառուների բարեկեցության բացարձակ անկում. Ավետիք Չալաբյան Սամվել Կարապետյանի տնտեսական 5 քայլերից 4-րդի մասին՝ մթերման կայաններ Հայաստանի գյուղերում Սամվել Կարապետյանի տնտեսական ծրագրի 5-րդ քայլի մասին․այն վերաբերվում է 20 000 մատչելի բնակարաններին «ՀայաՔվեն» և «Միասնության թևերը» հանդես կգան մեկ միասնական քաղաքական ճակատով Իրենց 7 մլն դրամ պարգեւավճարը բարձր չէ, թոշակառուի թոշակը բա՞րձր է․ Էդմոն Մարուքյան Գիտությունն այլևս գրավիչ չէ երիտասարդների համար. Ատոմ Մխիթարյան Համախմբում՝ հանուն երաշխավորված խաղաղության
Իրավիճակը մեր երկրի շուրջ և տարածաշրջանում բավականին բարդ է ու հղի բազմասցենար զարգացումներով. Արտակ Զաքարյան«Իմ երկիր, իմ Հայաստան» շարժման հուզիչ ակցիան. ծաղկեպսակ Իրանի դեսպանատան դիմացՉեք կարող պարտությունը բարդել մարտադաշտի վրա. Արշակ ԿարապետյանԱրևային վահանակները պարտադիր չէ, որ հարթ լինենՄատչելի բնակարանների հարցը օրհասական է. Լուծու՞մը՝ունենալ Ուժեղ Վարչապետ․․․ Ռուբեն Մխիթարյան ՀՀ-ն պետք է պատրաստ լինի ռազմական սադրանքների․ իսկ ի՞նչ է անում ցիլոն, ճիշտ է, նարդի է խաղումԻսրայելը հայտնել է Իրանի կողմից իր դեմ հրթիռային հшրվածի նոր ալիքի մասինԻշխանության և Բաքվի շահերը համընկնում են․ Էդմոն ՄարուքյանՀՀ անվտանգության խորհրդի գրասենյակում նիստ է եղել․ քննարկվել է Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակըՀայաստանը Արևմուտքի հետ գեոպոլիտիկ և առհասարակ որևէ համընկնող շահ չունի․ Հայաստանի շահերը համընկնում են բացառապես ու միմիայն Ռուսաստանի հետ․ Մհեր ԱվետիսյանՄեր հաջորդ վարչապետ Սամվել Կարապետյանը լիովին գիտակցում է այն պատմական պատասխանատվությունը․ խոսնակՄոտ չորս ժամ անդադար Իրանը հրթիռներով և անօդաչուներով հարվածներ է հասցնում Իսրայելին. ՈսկանյանԻրանի ժողովրդի դեմ այս հանցագործություններն անպատասխան չեն մնա․ ԱրաղչիՏարածաշրջանը այրվում է, իսկ Փաշինյանը «զառ է գլորում»․ ՍուրենյանցԻրանում ռազմական էսկալացիա է, ՀՀ իշխանության առաջին պարտականությունը ռիսկի կառավարումն է․ քաղաքագետ«Իսրայել-ԱՄՆ հարվածները. գեոտնտեսական մեծ հաշվարկը». Վահե ԴավթյանՍահմանակից երկրի վրա հարձակվել են․ ի՞նչ է անում ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը, գնում է քարոզարշավի«Հայոց Արծիվներ» կամավորական մարտական ջոկատը պատրաստ է մեկնել Իրան` պաշտպանելու բարեկամ Իրանին, Իրանի բարեկամ ժողովրդին, այդ թվում` Իրանում բնակվող բոլոր հայերին․ Խաչիկ ԱսրյանՌԴ-ն հարվածել է Ուկրաինայի կարևոր էներգետիկ օբյեկտներին և անօդաչու թռչող սարքերի արձակման կայաններինԻրանի նախագահը չի տուժել Իսրայելի և ԱՄՆ-ի հարձակումների հետևանքով. Mehr
Քաղաքականություն

Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի. Վահե Հովհաննիսյան

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը։

Գրել է «Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանը։

«Ընտրություն, որից ոչ ոք չպիտի խուսափի.

Այս հունիսին մենք, Հայաստանի անկախությունից ի վեր առաջին անգամ, գնալու ենք ՔԱՂԱՔԱԿՐԹԱԿԱՆ ընտրության։ Նախկին բոլոր տարիներին, անկախ հարաբերությունների լարվածությունից մեր ընտրությունները եղել են կենցաղային, երբեմն՝ քաղաքական, կլանային, երբեմն՝ գաղափարական, բայց դրանք երբեք չեն եղել քաղաքակրթական ջրբաժան։

Անկախության 35-րդ տարում մենք կանգնում ենք քաղաքակրթական ընտրության առջև։ Սա փաստ է, որը պիտի խորությամբ գիտակցենք։

Կան բաներ, որ արդեն չկան․

Հավաքական ընդդիմությունը պետք է սա հասկանա և ըստ այդմ ձևակերպի իր առաքելությունը։ Այլևս չկա մինչև 2018-ի Հայաստանը, և ոչ էլ՝ աշխարհը։ Կա 2026-ը, և կան նրա իրողությունները։ Ով սա չի հասկանում, բնական ճանապարհով մերժվելու է։ Բայց իմ մտահոգությունը նրանք չեն, այլ՝ Հայաստանը։

Հայաստանը պետք է կառուցի նոր ներքին հարաբերություններ, նոր տարածաշրջանային հարաբերություններ և նոր արտաքին քաղաքականություն։

Եթե մենք դա չանենք, մեր փոխարեն դրանք կառուցելու են ուրիշները։ Եթե դետալացման կարիք կա, ապա՝ մենք նոր հարաբերություններ պետք է կառուցենք թե´ Ռուսաստանի հետ, թե´ Իրանի, թե´ Վրաստանի, թե´ Արևմուտքի։ Մենք նոր հարաբերություններ պետք է կառուցենք Ադրբեջանի և Թուրքիայի հետ։

Հայաստանի համար կարևորագույն խնդիր է հենց Ադրբեջանի և Թուրքիայի հետ մտածված, ճիշտ հաշվարկված, նորմալ հարաբերությունների հաստատումը, ասել է թե՝ այսօրվա Չպատերազմ իրավիճակի հետագա ճիշտ կառավարումը։ Դրա բացառիկ հնարավորությունը Հայաստանի հաջորդ իշխանությանն է՝ պայմանով, որ այս ամենը կգիտակցվի։

Հաջորդը՝ շատ խոշոր քայլեր են պետք ժամանակակից պետություն կառուցելու ուղղությամբ՝ գրագետ, խիզախ քայլեր, առանց հետ նայելու։ Սրա հիմքում պետք է լինի ճիշտ տնտեսական քաղաքականությունը և երկրի դեմոգրաֆիկ վիճակի կտրուկ բեկումը, հայրենադարձության ալիքը։ Չանենք սա, չենք հասցնելու աչք թարթել, և նույնիսկ այսօրվա Հայաստանը դառնալու է երազանք։

Պարտադրված ընտրություն․

Գործող իշխանությունն ինքն առաջարկել է, ինչ-որ իմաստով՝ պարտադրել է քաղաքակրթական իր ընտրությունը՝ անկրակոց կյանք՝ թուրքական աշխարհի հովանու ներքո։ Սա արագորեն ենթադրելու է տնտեսական կլանում և դեմոգրաֆիկ բալանսի անվերադարձ խախտում՝ ի հաշիվ հարյուր հազարավոր ադրբեջանցիների «վերաբնակեցման»։ Կրկնում եմ՝ սա կատարվելու է շատ արագ։

Հավաքական ընդդիմությունը, հատկապես դրա առանցքային դերակատարները պետք է համարժեք պատասխանեն և ժողորդի ընտրությանը ներկայացնեն իրենց քաղաքակրթական ընտրության այլընտրանքը, որն է՝ փոքր, ինքնիշխան, արժանապատիվ պետություն, որը լավ հարաբերություններ է հաստատում իր բոլոր հարևանների հետ, երկիրը հանում է միջազգային էսկալացիայի քարտեզից և տանում է ժամանակակից պետության կառուցման ինտենսիվ քաղաքականություն։

Մենք եկել ենք մի հանգրվանի, երբ Նիկոլ հայհոյելն արդեն անիմաստ զբաղմունք է, պետությանը ոչինչ չտվող։ Արդեն խնդիրն անձը չէ, նույնիսկ նրա բերած կորուստները չեն, այլ՝ այս պահի քաղաքակրթական նժարի ընտրությունը։ Մենք պետք է մեր մեջ և մեզ համար ընտրություն կատարենք. բանտերում սրբազաններ հանդուրժող ա՞զգ ենք, եկեղեցու վրա հարձակումներ հադուրժող ա՞զգ ենք, թե՝ այլ։ Հավանաբար, երկուսն էլ ընտրություն է, և ո՞րը պիտի անենք։

Մենք ընտրում ենք «բենզին՝ պարտության դիմաց» ապրելաբանաձևը, թե՞ բռնում ենք վերականգնման, մեջքն ուղղելու ճանապարհը։ Սա է քաղաքակրթական ընտրությունը, որը պետք է հստակորեն առաջարկվի։ Ավելին. հավաքական ընդդիմության խնդիրն է՝ սեփական հասարակությանը պարտադրել անել այդ ընտրությունը։ Ստեղծել իրավիճակ, որ որևէ մեկը չկարողանա խուսափել ընտրություն կատարելուց։ Հասարակությունը պետք է իր վրա վերցնի իր հետագա ճակատագրի պատասխանատվությունը։

Այս առումով չափազանց կարևոր է, որ առանցքային ընդդիմության թիմերը կազմվեն ներկայացուցչական, թիմային տրամաբանությամբ, և ոչ թե՝ կլանային կամ շքախմբային։ Կա՞ էդ գիտակցումը. դժվարանում եմ ասել։

Եվ շատ կարևոր է, որ հավաքական ընդդիմության առանցքային թիմերը վաստակեն ընտրողների վստահությո´ւնը, և ոչ թե՝ էմոցիաները հաճելի արտոնությունների դիմաց։

Այս քաղաքակրթական ջրբաժանում բեկում մտցնելու համար իրական, չմանիպուլացված հասարակական վստահություն է պետք»։